Փոքրիկ այս տուփը, նախատեսված համեմունքների համար, անպայման պետք կգա խոհանոցում: Այն կօգնի համ ու հոտ հաղորդել արգանակին առանց խնդիր առաջացնելու. հետո կարող եք հատ-հատ հանել կանաչիները արգանակի միջից: Հասկանալով, թե որքան հարմար իր է սա, մտածում ես' ինչպե՞ս այն ավելի շուտ չէր հայտնաբերվել: Այս կաղապարի միտքը, թվում է, պետք է ծնվեր այն օրը, երբ մարդիկ որոշեցին կանաչեղենի համ հաղորդել արգանակին: Բայց արի ու տես, որ միտքը հղացել է բոլորովին վերջերս:
Տուփը ծակոտկեն է: Դրա մեջ պետք է պարզապես դնել ամենատարբեր համային երանգներով կանաչիներ, փակել տուփը ու գցել եռացող արգանակի մեջ: Այն չի վնասվում և չի հալվում, այլ միայն աննկատ համեմում է արգանակը: Ամենակարևորն այն է, որ դուք ազատվում եք արգանակի միջից կանաչիները հանելու՝ ձկնորսության նմանվող գործից: Ֆրանսերեն այս իրն ստացել է «infuseur a herbes» անունը, անգլերենում այն հնչում է որպես «spice tube», իսկ այ հայերեն անուն դեռևս չկա: Թերևս կարելի է նոր սպասքն անվանել պարզապես տուփ համեմունքների համար, իհարկե, այնքան պրակտիկ չէ, որքան անգլերեն տարբերակը, բայց նաև «tubo para infusion de las hierbas» չէ, ինչպես իսպաներենում :)
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: