Շատ կանայք, անգամ գեղեցիկ մարմին ունեցողները, հաճախ մոտենում են հայելուն ու հասկանում, որ կոնքերին կրկին ավելորդ գրամներ են հավաքվել: Սա որպես կանոն նստակյաց կյանքի հետևանք է, երբ քաշը ոչ թե ընդհանուր է ավելանում, այլ, ասես, ողջ կերածը կուտակվում է կոնքային հատվածում: Սա դատավճիռ չէ: Բավական է, օրը մի քանի րոպե տրամադրեք պարզագույն վարժություններին, և ավելորդ գրամները կանհետանան:
Եվ այսպես, փորձենք վերհիշել դպրոցը, ավելի կոնկրետ` ֆիզկուլտուրայի դասերը: Սկսել պետք է հենց այդ դասերին շատ ակտուալ համարվող երկու վարժություններից, որոնք իրականում չափազանց արդյունավետ են:
Վարժություն առաջին. կանգնեք ուղիղ, մեջքը ուղղեք, ձեռքերը դրեք կոնքերին, իջեք նախ աջ, ապա' ձախ: Այս վարժությունը կատարել պետք է ոչ այնպես, ինչպես դպրոցում' դժկամորեն ու գլուխ պահելով, այլ անհրաժեշտ է լուրջ մոտեցում, ամեն իջեցման ժամանակ աշխատեք համպատասխան ձեռքի արմունկով հասնել ոտքին, վարժությունը կատարեք դանդաղ և առանց կտրուկ շարժումների: 15-20 թեքումներից հետո մի քանի վայրկյան դադար տվեք, ապա շարունակեք, մինչև մկանների լրիվ կծկումը:
Վարժություն երկրորդ. կանգնեք ուղիղ, ձեռքերը դրեք կոնքերին, այս անգամ կատարում ենք պտույտներ գոտկատեղից վերև ընկած հատվածով: Չմոռանաք սահունության մասին:
Այս էտապը հաղթահարելուց հետո կարելի է անցնել ավելի բարդ վարժությունների, որոնցից մի քանիսը ներկայացված են տեսանյութում:
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: