42-ամյա մոդել Նաոմի Քեմպբելը շարունակում է զարմացնել իր թարմությամբ ու գեղեցկությամբ: Նա հավաստում է, որ իր հիասքանչ կառուցվածքին են նպաստում լավ գեները, բայց կան նաև մի քանի գաղտնիքներ, որոնց թվում առաջինը սննդակարգին հետևելն է: Հռչակավոր մոդելը տարվա մեջ մի քանի անգամ, այսպես կոչված, Master Cleanse Fast դիետան է պահում, որ այլ կերպ կարելի է լիմոնադի դիետա անվանել: Դրա ընթացքում պետք է խմել միայն թորված ջրից, թխկենու տերևի օշարակից ու լիմոնի հյութից պատրաստած լիմոնադ: Սևամորթ մոդելը ընդհանրապես չի օգտագործում հաց, կարտոֆիլ, մակարոնեղեն, ինչպես նաև, շաքար պարունակող որևէ բան:
«Սև հովազի» ամուսինը' Վլադիսլավ Դորոնինը, օգնում է նրան սննդակարգին հետևելու դժվարին գործում: Նաոմին կիսվում է. «Եթե սեղանին հաց է դրված, նա ասում է' հաց չուտես»:
Քեմփբելի սիրելի վարժություններն են պիլատեսն ու ջիրոտրոնիկը: Երկու մեխանիզմն էլ նպաստում են ճիշտ շնչառությանը: Այս վարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք թույլ են տալիս մարզվել միանգամից երեք հարթությամբ, ինչի շնորհիվ ողջ մարմնի մկանները ստանում են էֆեկտիվ ու հավասարաչափ լարվածություն և չեն հոգնում: Այս վարժությունները ոչ միայն մարզում են մարմինը, այլև ճկունություն են հաղորդում դրան: Գուցե հենց այս վարժություններն են Նաոմիին պարգևել կատվի այն քայլվածքը, որով նա անցնում է պոդիումի վրայով:
Սևամորթ մոդելը ձիթապտղի յուղի մեծ սիրահար է: Նա ձիթապտղի յուղ է օգտագործում ոչ միայն աղցաններ պատրաստելիս, այլև ներառում է այն մազերի համար դիմակների բաղադրատոմսերում:
Նաոմին ոչ միայն ջանք ու եռանդ, այլև գումար չի խնայում արտաքին տեսքի համար: Նա 6 ամիսը մեկ անգամ թարթիչների երկարացման պրոցեդուրա է անցնում, որի վրա ամեն անգամ ծախսում է 350 ֆունտ: Դրա շնորհիվ նա ստանում է շլացնող հայացք առանց թարթիչաներկի բացասական ազդեցության ու անբնական փայլի: Այսքանով հանդերձ, որքան էլ տարօրինակ է, Նաոմին իրեն գեղեցիկ չի համարում. «Ոմանք ասում են, թե ես գեղեցիկ եմ, բայց դա իմ մի ականջով մտնում է, մյուսով՝ դուրս գալիս»:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։