Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ժանյակներ. ամռան թրենդը

04.07.2012

Ժանյակը նորաձև է, կանացի, թեթև, նուրբ, և պատահական չէ, որ այն դարձել է 2012 –ի ամռան ամենանորաձև թրենդներից: Որոշ դիզայներներ ժանյակներն օգտագործում են հագուստի մոդելավորման որոշակի դետալներում, իսկ որոշերն էլ հագուստն ավելի համարձակ ու օրիգինալ են դարձնում՝ օգտագործելով միմիայն ժանյակներ:

Այս տարի ժանյակը ինչպես հագուստի մի տարր է, այնպես էլ մի ամբողջ հագուստ: Ժանեկավոր շրջազգեստներ, շորտեր, վերնաշապիկներ և ամեն ինչ…


Երեկոյան ժանեկավոր զգեստներ

Նկատած կլինեք, որ շատ դեպքերում հագուստի մի հատվածում է լինում ժանյակ, բայց այս անգամ շատ գեղեցիկ են նայվում ժանյակից շրջազգեստները, ինչպես հանգիստ ու դասական գույների մեջ, այնպես էլ՝ ամառային տաք ու վառ՝ կարմիր, դեղին, վարդագույն…


Ժանեկավոր կիսաշրջազգեստներ

Շատ նորաձև են ժանեկավոր կարճ շրջազգեստները: Գեղեցիկ է լինում վարդագույն շրջազգեստի և սպիտակ կամ կաթնագույն վերնաշապիկի համադրությունը: Կարող եք երկնագույն շրջազգեստի հետ ընտրել մեկ երանգ բաց կամ մուգ վերնաշապիկ, համադրել հաստ թևնոցով և արևային ակնոցով: Կստացվի հիանալի կերպար:


Ժանեկավոր շորտեր

Սրանք ավելի համարձակ կերպարներ նախընտրողների համար են: Կարող եք ընտրել նաև շորտ-շրջազգեստ տարբերակները, որի հետ համադրեք հետաքրքիր վերնաշապիկներ:


Ամառային ժանեկավոր վերնաշապիկներ

Շատ գեղեցիկ են լինում միատոն շրջազգեստների հետ, օրինակ՝ կապույտ, սև, կանաչ, բարակ գոտիներով և այլն: Բայց հիշեք, որ ամեն դեպքում այս ամառ նորաձև են սպիտակ և կաթնագույն ժանյակներով վերնաշապիկները:


Ամառային ժանեկավոր կոշիկներ

Ով է ասել, թե ժանյակը միայն հագուստի հետ պիտի օգտագործել. հիանալի տեսք ունեն նաեւ ժանեկավոր կոշիկները, որոնք Ձեզ հաստատ շատ թեթև ու հաճելի կթվան:


Ամառային աքսեսուարներ ժանյակներից

Կարող են լինել հետաքրքիր հովանոցներ, մազակալներ, տղամարդկանց համար թիթեռնիկներ: Բայց դե կանացի հմայքը գերյուրօրինակ կդարձնեն, իհարկե, վարսակալները, որոնք չեն վրիպի և ոչ մեկի աչքից:

Դիտվել է 21486 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
30-04-2024 02:12
Եվա Լոնգորիան ընտանիքի հետ թողնում է Լոս Անջելեսը և տեղափոխվում Իսպանիա։ Դերասանուհին և նրա ամուսինը՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնը, արդեն սկսել են իրերը տեղափոխել և ակտիվորեն վաճառում են Բևերլի Հիլզում գտնվող իրենց տունը. զույգը նույնիսկ ստիպված է եղել իջեցնել առանձնատան գինը 22,8 միլիոն դոլարից մինչև 18,9 միլիոն դոլար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 453 անգամ
25.04.2024
Դիտվել է 254 անգամ
26.04.2024
Դիտվել է 208 անգամ
27.04.2024
Դիտվել է 202 անգամ
30.04.2024
Դիտվել է 126 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster