Երբ գնահատում եք մյուսների մանիկյուրի որակը, մի մոռացեք նաև ուշադրություն դարձնել եղունգների ձևին: Բավականին արդյունավետ կլինի Ձեր ծախսած ժամանակը, եթե իմանաք, թե եղունգների ձեւից ինչ կարելի է եզրակացնել լեդիի բնավորության, խառնվածքի և նույնիսկ տաղանդների մասին:
Կլորավուն եղունգների ձև ունեցողները մատերիալիստներ են: Նրանք նախընտրում են ճշգրիտ գիտությունները, քան որևէ գուշակություն: Նրանց ուղեղը միշտ կառավարում են զգացմունքները: Նրանք հիմնվում են միայն սեփական փորձի վրա, անգամ՝ բացասական: Եթե ցանկանում եք որևէ բան համոզել, պետք է պարտադիր նշեք, որ Դուք գիտեք դա, այլ ոչ թե կարծում եք կամ մտածում: Յուրաքանչյուր գործ, որ նրանք սկսում են, հասցնում են մինչև վերջ, ամենայն մանրամասնություններով և նրբանկատությամբ:
Քառակուսի եղունգներ. սրանք հատուկ են այն մարդկանց, ովքեր հակված են փիլիսոփայական մտքին: Նրանք կարողանում են դրսևորվել նաև գրականության, արվեստի, հումանիտար գիտությունների ասպարեզում: Նրանց հասանելի են նաև ամենախառը թվերով խնդիրները: Այս մարդիկ գրեթե անսխալ տեսնում են բոլոր խնդիրների լուծումները: Նրանք նաև իշխող են, օժտված լիդերի հատկություններով, կարող են կայացնել միակ ճիշտ որոշումներն ու առաջնորդել մասսաներին: Նրանց միակ թույլ կողմը ներաշխարհն է: Սիրային հարաբերություններում բարդույթավորված են: Խորհուրդների հարցում միշտ ճիշտ են կոմնորոշվում, բայց անձնական կյանքում ամեն ինչ խառն է: Դժվար է նրանց հետ խոսել զգացմունքներից, հազվադեպ են հասկանում: Այսպիսի եղունգներ ունեցողների հետ պետք է խոսել միայն փաստերի լեզվով:
Սրածայր եղունգներ. այսպիսի մարդիկ հակվածություն ունեն նկարչության, քանդակագործության, արվեստի այլ ճյուղերի հանդեպ: Նրանք բնույթով արտիստիկ են, ռոմանտիկ, երազկոտ: Լավատեսներ են, վարդագույն ակնոցները կյանքին նայելու միակ ուղին է նրանց համար: Նրանք հեշտությամբ են նոր զբաղմունք, ծանոթություն հաստատում, բայց և շատ հեշտությամբ բաժանվում են: Անկայուն են իրենց որոշումների մեջ: Չեն սիրում շատ աշխատել, ուզում են ամեն ինչ պատրաստի ստանալ: Այս եղունգներն ունեցողները նաև անհամբեր են: Նրանք հիանալի սիրուհիներ են, կարողանում են երջանկացնել տղամարդկանց:
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: