Երկար, ուղիղ և գեղեցիկ ոտքերը յուրաքանչյուրի լեդիի համար իսկական հպարտություն կարող են լինել: 21-րդ դարում մեծ ցանկության դեպքում հնարավոր է գրեթե ամեն բան, այդ թվում՝ երազանքների երկարոտն գեղեցկուհիդառնալ Ձեր իսկ որոշմամբ: Այդպիսի որոշման իր փորձով LN-ի հետ կիսվեց ԱՄՆ-ում բնակվող Աննա Առաքելյանը, ով հասակը երկարացրել է Երեւանում՝ Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնում:
«Պատանի տարիքից ես հասակիս հետ կապված բարդույթ ունեի: Ծնողներիս համոզում էի, որ ինձ երջանիկ զգալու համար անհրաժեշտ է դիմել վիրահատության՝ հասակս երկարեցնելու համար, բայց նրանք խիստ դեմ էին իմ որոշմանը, անընդհատ վիճում էին իմ քմահաճության պատճառով: Ընկերներիս հետ շփման ժամանակ ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել այդ հոգեկան ապրումներից: Վիրահատությունից հետո հասակս երկարել է 11 սմ-ով, եւ ես ինձ լիարժեք երջանիկ եմ զգում: Հիմա ապրում եմ ԱՄՆ-ում: Ներկայացնում եմ այսօրվա իմ ոտքերի նկարները»:
Սիրելի մարդուն բարդույթից ազատելը կարող է անգամ ընտանեկան երջանկությունը ամրացնել. այդպիսին է Արթուրի եւ Քրիստինեի պատմությունը: «Ես միշտ էլ զգում էի կնոջս ընկճվածությունը, անհանգստությունը, նյարդայնությունը: Շատ հաճախ վիճում էինք, որովհետեւ նա հրաժարվում էր խնջույքներից, ընկերների հետ հավաքույթներից ու զբոսանքներից,- LN-ի հետ զրույցում անկեղծացավ Արթուրը:- Եկավ մի օր, երբ հասկացա, որ այս հարցին պետք է լուծում տալ: Որոշեցինք վիրահատել կնոջս ոտքերը՝ ձեւը փոխելու նպատակով: Շատ ուրախ եմ, որ գնացինք այդ քայլին. հիմա բոլոր կասկածներն ու մտահոգությունները անցյալում են: Շատ բան է փոխվել. առաջին հերթին եւ ամենակարեւորը՝ տան մթնոլորտը, կինս հագնում է այնպիսի շորեր, որոնց մասին առաջ երազում էր»:
Պատմությունների հերոսների անունները հասկանալի պատճառներով փոխված են:
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: