«Սթրես» բառը մտել է գրեթե յուրաքանչյուրիս առօրյան, դարձել կյանքի անբաժանելի մասը: Ներկայացնում ենք շատ կարճ ժամանակում սթրեսը թոթափելու փոքրիկ գաղտնիքներ:
Կերեք ընկույզ:Սովորական խմորեղենն ու սուրճը փոխարինեք ընկույզի տեսականիով: Նրանք հարուստ են սնուցող նյութերով, որոնք մասնակցում են սերոտոնինի' երջանկության հորմոնի արտադրությանը. B և E վիտամինները, հակաօքսիդանտները կօգնեն Ձեզ սթրեսի դեմ պայքարում:
Խորը շունչ քաշեք: Կարող եք միայն խորը շունչ քաշել, բայց ավելի արդյունավետ կլինի միաժամանակ եթերային յուղի բույրը շնչել: Այն կօգնի Ձեզ չմտածել խնդիրների մասին և ուրիշ տեսանկյունից նայել իրավիճակին: Ընտրեք այնպիսի յուղ, որի բույրն ամենից շատ եք սիրում:
Մերսեք ականջի բլթակները:Չինացիները խորհուրդ են տալիս մերսել բլթակները: Հպվելով բլթակների վրա գտնվեղ համապատասխան կետերին՝ Դուք դրական ներգործություն եք ունենում տարբեր օրգանների վրա: Պարզապես բթամատի և ցուցամատի ծայրերով շրջանաձև մերսեք բլթակները:
Թեյ խմեք: Հատկապես սև թեյը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք օգնում են օրգանիզմին արդյունավետ պայքար մղել սթրեսի դեմ:
Վիտամին C կերեք: Այս վիտամինը արյան մեջ քչացնում է սթրեսի հորմոնը: Պայուսակում միշտ ունեցեք, սակայն պետք չէ չարաշահել: Մեծ չափաբաժնով վիտամինը կարող է ալերգիա առաջացնել:
Հապալաս կերեք: Հապալասը հիանալի հատապտուղ է: Այն դրական է ազդում օրգանիզմի վրա ոչ միայն սթրեսային իրավիճակում, այլև օգտակար է աչքերի և ուղեղի համար:
Ձգվեք: Պարզվում է, որ ձգվելը օգնում է հեռացնել սթրեսը: Ամենևին պարտադիր չէ գնալ սպորտակումբ: Եթե Դուք գրասենյակում եք, կատարեք հետևյալ վարժությունը. նստած տեղում ոտքերը բարձրացրեք գետնից, թաթերը ուղղեք դեպի Ձեզ: Ձգվեք, փորձեք հասնել և կպչել թաթերին:
Ծիծաղեք: Մի ամաչեք: Բարձրաձայն ծիծաղեք: Ծիծաղը սթրեսի դեմ լավագույն միջոցն է:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: