Մեր հագուստի գունային ընտրությունը մեծապես կախված է տարվա եղանակից: 2012-ի ամառը դեղին է. չափազանց ակտուալ են այս գույնի բոլոր երանգները, առավելապես՝ արեւային դեղինը:
Դեղինի ոսկեգույն, դարչնագույն, կիտրոնագույն, կանաչավուն երանգները պարզապես սեզոնի թրենդն են. դրանք ասոցացվում են արեւի, բարձր տրամադրության հետ: Հետաքրքիր մի միտում եւս. դեղինի նման վառ երանգները այս սեզոն ճիշտ է համադրել ավելի հանգիստ գույների հետ՝ ստանալով առինքնող ներդաշնակություն:
Դեղինին մեծ նախապատվություն են տալիս այնպիսի նշանավոր մոդելյորներ, ինչպիսիք են Կարոլինա Հերերան, Վիկտորյա Բեքհեմը, Ռիդ Կրակոֆը, ոմանք էլ այդ գույնի հագուստը համադրում են ոչ պակաս արեւային աքսեսուարների հետ:
Мulberry-ն առաջարկում է դեղինը համադրել շագանակագույնի եւ մոխրագույնի խամրած երանգների հետ:
Դեղին հագուստ կամ աքսեսուարներ ընտրելիս անպայման հաշվի առեք Ձեր մաշկի գույնը: Բաց գույնի մաշկ ունեցող լեդիներին ավելի շատ սազում են դեղինի տաք երանգները, ասենք՝ բրոնզագույնին մոտ, իսկ ահա թուխ մաշկին ավելի հարմար են կանաչավունն ու վառ դեղինը:
28-07-2026 11:34 Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27 Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53 Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25 Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21 77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։