Վերջին ժամանակներս ակտուլ է դարձել նկարահանել ֆիլմեր' հին ու սիրված ֆիլմերի մոտիվներով: Այս անգամ Ֆյորդոր Բանդարչուկը որոշել է նկարահանել «Կովկասի գերուհին 2» ֆիլմը: Ֆիլմի բյուջեն կազմել է 2 միլիոն ԱՄՆ դոլար: Նկարահանումները սկսվել են, իսկ գլխավոր դերասաններին, ըստ ռեժիսորի, շատ շուտ են կարողացել գտնել: Ֆիլմի գլխավոր հերոսուհի Նինայի դերը կմարմնավորի Լյուբով Նովիկովան, իսկ Շուրիկինը' Կոնստանդին Կրյուկովը:
«Մեր ֆիլմը նախկինի վերանկարահանումը չէ: Պարզապես կան համընկնումներ Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմի հետ: Այստեղ նույնպես առկա են երիտասարդ, համակրելի հերոսներ, կա հարսնացուին փախցնելու տեսարանը, մի քանի նման տեսարաններ, բայց ընդհանուր առմամբ ֆիլմը բոլորովին այլ բան է լինելու»,- ասել է ֆիլմի համառեժիսոր Աննա Օլշանսկայան:
Սյուժեի մանրամասները հեղինակները դեռևս չեն ցանկանում բացահայտել: Սակայն ռուսական լրատվամիջոցներից մեկի տվյալներով, ֆիլմի հերոսուհին' Նինան, ծնողների հետ ապրում է սարերում, չի ցանկանում ամուսնանալ այն տղայի հետ, որին ընտրել է հայրը: Եվ այդ ժամանակ էլ նրա ճանապարհին հայտնվում է այլազգի Շուրիկը'բացարձակապես անտեղյակ Կովկասից: Ֆիլմը բավականին դինամիկ է լինելու' աղջիկ փախցնելու մի քանի տեսարաններով:
«Ըստ սյուժեի, ես այնքան էլ կովկասցի տղա չեմ: Իմ հերոսը գերմանացի է' բոլորովին այլ բնավորությամբ»,- պատմել է գլխավոր դերակատար Կոնստանդին Կրյուկովը:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։