-Բավական էր մի տեսահոլովակը, որ մարդիկ հասցնեին սիրել քեզ, այնինչ շատերի դեպքում մի ամբողջ ալբոմն սեր և ճանաչվածություն չի բերում: Ի՞նչ ես կարծում, ո՞րն էր հաջողությանդ գրավականը:
-Նման հարցերին երբեք էլ պատասխան չի լինում: Չգիտեմ, մենք չէինք սպասում, որ այդքան լավ կընդունվի:
-Ի՞նչ է պետք Նարինեին ավելի հաճախ նոր ստեղծագործություններ ներկայացնելու համար:
-Երբեմն միջոցներ չեն լինում նոր երգեր ներկայացնելու համար. բայց ես ունեմ լավ ընկերներ: Եվ դա էլ բավական է…
-Ինչո՞վ ես այժմ զբաղվում:
-Վերջերս ավարտեցի Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ- վոկալի բաժինը: Հիմա աշխատում եմ նոր երգերիս վրա:
-Ներկայացնում ես մեր երգարվեստում բոլորովին նոր ոճ: Չկա՞ մտավախություն, որ լսարանդ կարող է քչերին ընդգրկել: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ երաժշտության պահանջարկ կա այսօրվա շուկայում:
-Չեմ մտածում շուկայի մասին: Եթե ընկնեմ շուկայի ետևից, արվեստ չի մնա: Կարծում եմ, որ դրանք կարելի է համատեղել, բայց մտածել միայն շուկայի մասին, կարծում եմ, ճիշտ չէ:
-Նարինե, չափազանց անկեղծ ես բոլոր հարցազրույցներում: Նույնը կարելի՞ է վերագրել առօրյա կյանքով ապրող Նարինեին: Չափազանց անկեղծությունը օգնում, թե՞ ավելի շատ վնասում է:
-Երբեմն օգնում է, երբեմն էլ՝ խանգարում: Լինում են դեպքեր, երբ խանգարում է, բայց դա երբեք թույլ չի տվել ինձ մտածել այլևս անկեղծ չլինելու մասին: Այլ կերպ չեմ էլ կարող: Մարդիկ կան, որ ասում են այն, ինչ կա, մարդիկ էլ կան, որ անընդհատ լարված են, մտածում են՝ ինչ ասեն, ինչպես ասեն, որ տպավորություն թողնեն: Տարբեր են մարդիկ:
-Ազգանունդ որևէ կապ ունի՞ հայտնի ու տաղանդավոր Դովլաթյանների հետ, բարեկա՞ մ ես հայտնի ռեժիսոր Ֆռունզե Դովլաթյանին:
-Բարեկամական կապ չկա, բայց ընկերական կա: Ես ծանոթ եմ Միքայել Դովլաթյանի' Ֆրունզե Դովլաթյանի տղայի հետ: Երբ մեր առաջին հանդիպման ժամանակ իմացավ, որ ինձ Դովլիկ են ասում, ասաց' ինձ էլ Դովլիկ ասեք:
-Քո ձայնը, ոճը, անգամ խոսելաձևը հաճախ նմանեցնում են Նորա Ջոնսին, ինքդ նմանություն տեսնո՞ւմ ես: Համաշխարհային աստղերից ո՞ւմ կնմանեցնես քեզ:
-Խոսելաձև՞ն էլ: Այս մասին չէի լսել: Ինձ շատերին են նմանեցնում' Նորային,Դայանա Քրոլին, Սիային: Երևի թե բոլորին լսել ու սովորել եմ նրանցից, դրա համար էլ կարելի է ինչ-որ ընդհանրություններ գտնել: Բայց ամենաքիչը Նորա Ջոնսին եմ լսել, և ամենաշատը նրան են նմանեցնում:
-Համացանցում քո մասին տեղեկություններ կարդալիս մեկնաբանությունների շարքում անթիվ-անհամար սիրո խոստովանություններ կարդացի: Երկրպագուները երբևէ անհանգստացրե՞լ են քեզ: Կհիշե՞ս որևէ հետաքրքիր պատմություն' կապված նրանց հետ:
-Շատ են պատմությունները: Երկրպագուներիցս մեկը միշտ գրում է. «Կարոտում եմ քեզ»: Ասես հազար տարվա ընկերս է եղել, բաժանվել ենք, ու հիմա էլ կարոտում է, բայց անծանոթ է (ծիծաղում է-LN): Մարդ կա' փորձում է կանխագուշակումներ անել և դրանով աչքս մտնել: Մի անգամ էլ այնքան երկար նամակ էր գրել, շատ երկար գրել էր այն մասին, թե ինչ էր ուզում գրել, բայց մտածում էր, թե ես ինչպես կպատասխանեմ… Մի խոսքով' մեկնաբանել էր բոլոր հնարավոր և նույնիսկ անհնարին հարցերն ու նաև պատասխաններն իմ փոխարեն: Մի լավ ծիծաղեցի ու մոռացա անգամ պատասխանել: Հիմա ոչ անունն եմ հիշում, ոչ էլ նամակը կկարողանամ գտնել:
-Կա՞ն մարդիկ, ում երկրպագում ես դու:
-Իհարկե: Հայերից շատ եմ սիրում Էմմա Ասատրյանին. շատ տաղանդավոր և յուրահատուկ երգչուհի է: Սիրում եմ Սոնա Ռուբենյանին' վերջին «Հայուպերսթար»-ի հաղթողին, Իրինա Մալխասյանին (Լևոն Մալխասյանի դուստրն է) շատ եմ սիրում, Կոնսերվատորիայում իմ դասախոսն էր, տաղանդավոր երաժիշտ և ջազի գիտակ: Համաշխարհայիններից Յել Նաիմ, Դայանա Քրոլ, Սիա, Մելոդի Գարդոտ, Մոլի Ջոնսոն, Սուշիլա Ռաման, Իվան Դորն:
-Հաջողության հասած կանանց մեծ մասն ունեցել է իր' կնոջ իդեալ կոչվածը: Ո՞վ է քեզ համար իդեալական կին: Ի՞նչ չափանիշներով ես որոշում մարդու իդեալականության աստիճանը:
-Ամեն ինչում ես կարևորում եմ մարդկային հատկանիշները: Իդեալական կին ասվածը, ընդհանրապես «իդեալական» բառը շատ հարաբերական է: Յուրաքանչյուրի համար տարբեր է իդեալը: Կարծում եմ, որ կինը պետք է լինի կանացի և լինի մայր իր երեխաների համար: Շատ կանայք կան, որ երեխաներ ունեն, բայց տեսակով մայր չեն: Ինձ համար կարևոր է, որ կինը լինի լավ, հոգատար մայր իր երեխաների համար:
-Սոցիալական կայքերում ակտիվությունդ ուսումնասիրելիս հասկացա, որ ընկերների պակաս չունես: Իրակա՞ն են նրանք, թե՞ ավելի շատ վիրտուալ:
-Ընկերներիս հետ իրական եմ շփվում, իսկ առանց վիրտուալ շփման էլ հիմա հնարավոր չէ, դարն է այդպիսին: Բայց երբեք չի կարելի գերի դառնալ վիրտուալ շփմանը: Ցավոք, շատերը մոռացել են նորմալ շփումը և սովոր են անընդհատ վիրտուալի մեջ մնալ: Սխալ է, ընկերների հետ պետք է հանդիպել ու նորմալ շփվել' մարդավարի:
-Երբ հայտնվեցիր էկրաններին, երկրպագուների հետաքրքրությունը քո անձնականի հանդեպ կտրուկ մեծացավ: Բայց շուտով պտտվեցին լուրեր, որ Նարինեի սիրտը զբաղված է: Համապատասխանո՞ւմ էր այս լուրն իրականությանը:
-Չեմ սիրում խիստ անձնականիս մասին խոսել…
-Ունեցե՞լ ես առաջին սեր կոչվածը:
-Բոլորն են ունեցել:
- Ինչպիսի՞ն պետք է լինի այն միակը, ով կդառնա քեզ համար կյանքի ընկեր: Կա՞ն բնավորության գծեր, որոնք բացառում ես:
-Ոչ մի չափանիշ կամ բացառություն չկա: Երբ սիրում ես, պարզապես սիրում ես, էլ վատ ու լավ գծերին չես նայում: Բայց կա մի բան, որը ներելի չէ: Զարմանում եմ այն կանանց վրա, ովքեր ներում են դավաճանությունը: Ասում են' սերը ներել գիտի… Բայց կարող են չներել և սիրել:
-Եթե հնարավորություն ունենայիր փոխել աշխարհում որևէ բան, ի՞նչը կփոխեիր:
-Կփոխեի, այնպես կանեի, որ բոլոր մարդիկ առողջ լինեն: Իսկապես առողջությունից կարևոր բան չկա:
Անհայտ | 12-10-2012 00:42
Կարծում եմ լսարանը պետք է պատասխանի թե որն է Նարինեի հաջողության գրավականը => ես կպատասխանեմ իհարկե մենակ իմ անունից. Երբ անընդհատ տեսնում ես իրարից չտարբերվող մարդկանց ու բոլորը երգում են անորակ ու նույն տիպի 6/8 \"երգեր\", ու էտ նույն \"երգիչը\" կամ \"երգչուհին\" իրար հետևից մի քանի ալբոմներ ա թողարկում արդեն պարզա դառնում, որ նա դուրսա եկել իրան ցույց տալու, ճանաչված դառնալու, փող աշխատելու և այլն, այսինքն չի մտածում ժողովրդի ականջների, ու ճաշակի վատացման մասին, հետևաբար արժանանումա փոխադարձ վերաբերմունքի` անտեսման ու արհամարհման: Այ էտ տիպիներն են որ հանուն իրանց ապուշությունների թեկուզ մի քանի հազար դրամով ծախվում են: Բայց փառք Աստծո մենք ունենք մատերի վրա հաշված իսկական, որակով երգիչ երգչուհիներ, ում երգերը լսելուց իսկականից հաճույք ես ստանում ու հանգստությւն ես զգում, ովքեր իրոք ունեն տաղանդ ու այն ցույց են տալիս արանց հարուստ բարեկամ ծանոթների օգնության, որոնք ստեղծված են հենց երգիչ կամ երգչուհի դառնալու համար: Նարինեն էլ էտ երգչուհիներից մեկնա, ում թեկուզ միակ երգը լսելուց ականջներդ չի ցավում ու զգում ես որ իսկականից տաղանդ ունի ոչ թե ինչ որ ձայնագրածա ու էֆֆեկտներ տվածա ձայնին: Ու ես համոզված եմ եթե իրան խնդրեն կենդանի ձայնով երգի էտ նույն երգը ինքը կանի ամեն ինչ ճիշտ ու խայտառակ չի լինի ոնց որ շատերը: Այ էսա Նարինեի ու ոչ միայն նրա հաջողության գրավականը:
Axavni | 04-10-2012 22:18
misht xelaci es ,cankacac harci graget u gitakic patasxanes talis,hianum em misht pashtum em qezzzzzzzzzzzzzzzzzzzz u shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat sirum du urishes
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։