Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս փոխել սեփական բնավորությունը. առաջին քայլերը

14.06.2012

Որպես կանոն բնավորության նոր գծեր հայտնվում են այն ժամանակ, երբ ինչ-որ նախանշաններ արդեն իսկ նկատվում են: Անցումային տարիքից հետո մեծ փոփոխություններ գրեթե չեն լինում:

Իրականում մենք կարող ենք փոխել մեր բնավորության այն գիծը, որոնք մեզ այնքան էլ դուր չեն գալիս: Գոյություն ունեն մի քանի միջոցներ, բայց դրանք բոլորը միատեղվում են մեկում. ցանկությունը պետք է լինի ներսից և գիտակցված:

Ճիշտ ընթացք մտնելու համար ճիշտ նախաքայլեր են պետք: Վերցրեք թուղթ ու գրիչ եւ գրի առեք բոլոր այն գծերը, որոնք անպայման կուզեիք փոխել: Յուրաքանչյուր տողի դիմաց գրեք նաև, թե ինչպես են դրսևորվում այդ գծերը: Այսպիսով, համարեք, որ Դուք արդեն ոտք եք դրել ինքներդ Ձեզ կառավարելու բարդ ճանապարհին: Մարդու բնավորությունը ձևավորվում է բավական երկար ժամանակ: Իսկ ահա ինչ-որ բան փոխելը պահանջում է շատ ավելի երկար ժամանակ և համբերություն: Չմտածեք, թե մեկ շաբաթից արդյունք եք զգալու: Սկզբում այնպիսի տպավորություն կլինի, թե ինքներդ Ձզ հետևում եք ինչ-որ բան անելիս, բայց հետո այդ զգացողությունը կկորչի, և ավելի հանգիստ կլինեք:

Օրինակ, ինչ անել, եթե Ձեր բնավորության մեջ խիստ արտահայտված է բարկությունը: Այսինքն' երբ զրուցակիցը չի էլ հասցրել ինչ-որ բան ասել, Դուք արդեն գոռում եք և մեղադրանքներ ներկայացնում: Փորձեք հանգիստ նայել ամեն բանի, լսեք մինչև վերջ: Գոնե մի քանի րոպե մտածեք, նախքան արտահայտվելը:

Կարևոր է նաև, որ կարողանաք նկատել կողքինի ճիշտ պահվածքը և որոշ առումներով ընդօրինակել դրական կողմերը: Բայց սա ամենևին չի նշանակում, որ պիտի ամբողջովին կրկնօրինակեք նրա պահվածքը, շարժուձևը: Չէ որ մեծ հաշվով դա անհատական է, և այն ինչ դիմացինի մոտ լավ է արտահայտված,

Ձեզ մոտ կարող է ընդհանրապես չստացվել, անգամ ծիծաղելի թվալ:

Ասենք, եթե Ձեր կոլեգան իրեն շատ խիստ է պահում հաճախորդների հետ աշխատանքում, իսկ դա Ձեզ դուր է գալիս, մի կրկնօրինակեք նրան, այլ գտեք այն գծերը, որով Դուք նույնպես ճիշտ պահվածք կունենաք:
Կարևոր չէ, թե Դուք որ ձևով եք ուզում փոփոխություն անել բնավորության գծերում: Կարևորն այն է, որ ունենաք դեպի լավը փոխվելու մեծ ցանկություն: Իսկ եթե կա ցանկություն, ապա գործի ինչ-որ հատված արդեն իսկ կարող եք համարել արված:

 

Դիտվել է 15796 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Edita | 25-06-2012 21:03
shaaaat ogtakar hogebanakan xorhurd er......

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2026 18:51
33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45
Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20
«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07
Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23
Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1524 անգամ
13.05.2026
Դիտվել է 324 անգամ
15.05.2026
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster