Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2012-ի նորաձև ամռան 10 հիմնական թրենդները

11.06.2012

Ամառը խոստանում է վառ լինել: Դիզայներներն աշխատել են ողջ երեւակայությամբ, ու բացի առանձին իրերի նորաձևությունից, այսօր խոսում են նաև իրերի համադրությունների մասին: Եվ այսպես,' Ձեզ ենք ներկայացնում 2012 թվականի նորաձև ամռան 10 հիմնական թրենդները:

Կարճ շապիկ ու «մատիտ» շրջազգեստ: Այս թրենդը ծագում է 90-ականներից, բայց այսօր բավական կատարելագործվել է: Թե շապիկը, թե շրջազգեստը պետք է կիպ լինեն, ընդ որում' «մատիտ» շրջազգեստը պիտի հնարավորինս ընդգծի կառուցվածքը, այսինքն՝ լինի բարձր ու ընդգրկի որովայնը:

 

50-ականների Ամերիկա: Շնորհակալություն Prada-ին, որովհետև հենց նրա դիզայներներն են 2012 մտցրել գույների ու ձևերի մի այնպիսի համադրություն, որը կրող կնոջը կարելի է համեմատել ռոքնռոլի աստղի' Էլվիս Պրեսլիի հետ, բայց և հնարավոր չէ չընդունել նրա կանացիությունը:

 

Սպիտակ կոստյում: Երբ Կոկո Շանելը հայտնի դերասանուհի Գրետա Գարբոյի համար կարեց մի սպիտակ կոստյում' լայն շալվարով, այդ համադրությունը միանգամից հանրահայտ դարձավ: Անցել է բավական ժամանակ, փոխվել է նորաձևությունը, բայց սպիտակ կոստյումով շքեղ կինը շարունակում է կատարյալ համարվել:

 

 Սև ու սպիտակ: 2012 թվականի ամառային նորաձևության շքեղ գունային գամմա է ներխուժել սևի ու սպիտակի դասական համադրությունը: Եվ սա հիանալի է, քանի որ երբեմն այս գույներն օգնում են հանգստացնել աչքերը մշտապես ծակող վառ գույներից:

 

Մետաքսյա, բայց սպորտային: Կրկին նորաձև են շորտերը: Այս անգամ դրանց դիզայնը նույնն է, ինչ այն շորտերինը, որոնցով մենք սովորաբար մարզվում ենք, բայց և դրանք հնարավոր չէ սպորտային անվանել, քանի որ այստեղ իր խոսքն է ասում կտորը: Ժանյակներն ու մետաքսը թույլ չեն տա, որ ձեր մասին հենց նոր մարզասրահից դուրս եկածի տպավորություն կազմվի: Բացի այդ, այս շորտերը կարելի է համադրել բարձրակրունկ կոշիկների հետ:

 

Թափանցիկություն: Սրա մասին էլի ենք խոսել: Ամռանը թափանցիկ կտորները չեն դադարելու նորաձև լինելուց: Կարող եք մի բավական լայն թափանցիկ կտոր գնել և հագնել այն կազմվածքը կիպ գրկող զգեստի հետ:

 

Պլիսսե: Երկար շրջազգեստներն արդեն այնքան նորաձև են, որ գրեթե կիրառությունից դուրս են մղել ջինսերը, այդ միօրինակությունից խուսափելու համար հագեք պլիսսե կտորից կարված երկար շրջազգեստներ: Դրանք հատկապես գեղեցիկ են քայլելիս, քանի որ, ասես, ալիքվում են:

 

Տաբատով կոմբինիզոն: Դե սա, թերևս, ամենահեշտն է: Գրեթե համադրելու խնդիր չկա: Այս սեզոն դիզայներները խորհուրդ են տալիս կրել ասիմետրիկ կոմբինիզոններ, որ ունեն միայն մեկ ուս:

 

Նեոնոր նավակ-կոշիկներ: Այս կոշիկներին 2012-ին շուք կհաղորդի գույնը: Ձեր գունային սպեկտրում են աչքի զարնող կանաչը, դեղինը, կարմիրը:

 

Տրոպիկներ: Պալմա, կոկոս, դրախտ հիշեցնող այլ բույսեր… այս ամենին այլ անուն, քան տրոպիկն է, հնարավոր չէ տալ: Մի խոսքով' ընտրեք տաբատներ, բլուզներ ու շրջազգեստներ' զարդարված տրոպիկական բույսերի պատկերներով:

Դիտվել է 22976 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1245 անգամ
22.07.2026
Դիտվել է 424 անգամ
25.07.2026
Դիտվել է 377 անգամ
24.07.2026
Դիտվել է 315 անգամ
28.07.2026
Դիտվել է 156 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster