Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն երեկո 500 անգամ մեռնում եմ սիրուց. ԷԴԻՏ ՊԻԱՖ

08.06.2012

Փոքրիկ կինը, ով իր կյանքը չէր պատկերացնում առանց տղամարդկանց ու առանց սիրո, բայց և ումից բախտը միշտ խլում էր սիրելիներին, Լուի Լեպլեի կերտած «փոքրիկ Պիաֆը», ով հետո դարձավ մեծն Էդիտ Պիաֆ, Բելվիլի փողոցներից մեկի լուսատուի տակ ծնված ու ծանրագույն մանկություն ունեցած ֆրանսուհի Էդիտ Ջովաննա Գասիոնն էր:

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցող նրա հայրը չափազանց ուշ իմացավ, որ կինը աղջնակին թողել է իր մոր մոտ, իսկ ինքը հեռացել անհայտ ուղղությամբ: Ու մինչ կարողացավ գտնել կնոջ մորը, փոքրիկ Էդիտը մի քանի ծանրագույն տարիներ ապրեց մայրական տատիկի' հասարակաց տուն պահող ու անտարբեր այդ կնոջ տանը: Ասում են' վերջինս փոքրիկին կաթի փոխարեն ալկոհոլ էր տալիս, որ նա քնի ու չխանգարի իրեն:

Վերջապես հայրը գտավ կորցրած դստերն, ու Էդիտի խնամքով սկսեց զբաղվել հայրական տատիկը' մի հավատով լի կին: Երբ լրացավ Էդիտի 3-ամյակը, պարզվեց, որ նա կուրանում է ու կերատիտ ունի: Տատիկը թոռանը տարավ Սրբ Թերեզայի տաճար' հուսալով, որ նա նորից կտեսնի: 1921 թվականի օգոստոսի 19-ին կատարած այդ ուղևորությունից ուղիղ 6 օր անց Էդիտի տեսողությունը վերականգնվեց: Ասում են' առաջին բանը, որ նա տեսավ, դաշնամուրն էր: Բայց նրա աչքերն այդպես էլ լույսով չողողվեցին: Էդիտին սիրահարված Ժան Կոկտոն հետագայում կբնորոշի այդ աչքերն իբրև ամեն բան տեսնող կույրի աչքեր:

Հետո, արդեն դպրոցահասակ Էդիտը սկսեց երգել փողոցներում: Ընտանիքը ստիպում էր, որ նա տուն փող տանի: Հարկադրանքներն աճում էին, ու շուտով Էդիտը, վերցնելով փոքր քրոջը, հեռացավ տնից:

17-ամյա Էդիտը ծանոթացավ սեփական խանութ ունեցող Լուի Դյուպոնի հետ և մեկ տարի անց նրանից աղջիկ ունեցավ, ում անունը Մարսել դրեցին: Զույգը շուտով բաժանվեց, աղջիկը մնաց մոր հետ, բայց մի օր Էդիտը տուն մտավ ու չգտավ Մարսելին: Լուին տարել էր նրան' հուսալով, որ կինը կվերադառնա իր մոտ: Այդ ժամանակ Եվրոպայում տարածվեց «իսպանուհի» կոչված դժվար բուժելի հիվանդությունը, որով նախ վարակվեց Մարսելը, ապա' Էդիտը: Ի տարբերություն մոր' աղջնակի կյանքը բժիշկներին չհաջողվեց փրկել:
Էդիտը կորցրեց իր առաջին ու միակ երեխային:

Երբ լրացավ նրա 20-ամյակը, «Ժերնիս» կաբարեի տերը' Լուի Լեպլեն, պատահաբար նկատեց նրան փողոցում ու հրավիրեց իր մոտ երգելու: Հենց Լեպլենը տվեց նրան Պիաֆ անունը, որ նշանակում է «ճնճղուկ»:

«Փոքրիկ ճնճղուկը», ինչպես գիտեին նրան այն տարիներին, միանգամից շատ բարձր թռավ: Նրա ձայնը հնչում էր բոլոր ռադիոկայաններով: Բայց փառքի վայրկյաններն ավարտվեցին ողբերգությամբ: Լուի Լեպլեին սպանեցին, իսկ Պիաֆը դարձավ գլխավոր կասկածյալը, քանի որ պարզվեց, թե Լեպլենը նրան մի փոքրիկ գումար է կտակել: Թերթերը բավական ուռճացրին այս մեղադրանքը, որոշ լրագրողներ անգամ գնացին կաբարե' ցանկանալով կոպտորեն պատժել «մեղավորին»:

Ճնճղուկը, սակայն, նորից թռավ, այս անգամ' ավելի բարձր' շնորհիվ պոետ Ռայմոն Ասոյի տված թևերի: Ռայմոնը վերջնականապես պայմանավորեց Պիաֆի հետագա ուղին: Նա սովորեցրեց ոչ միայն երգարվեստի նրբությունները, այլև տարրական էթիկային առնչվող բաներ, որ չգիտեր մինչ այդ փողոցում երգող Էդիտը: Ռայմոնից Պիաֆը սովորեց վարվելակերպ, ճաշակ, նրա շնորհիվ ձևավորեց բոլորին հայտնի «պիաֆյան ոճը»:

Ռայմոնը հասավ նրան, որ Պիաֆը երգի փարիզյան ամենահայտնի բեմերից մեկում' «АВС»-ում: Այդ ելույթից հետո մամուլը գրեց. «Երեկ «АВС»-ի բեմին ծնվեց մի մեծ երգչուհի»:

Հետո սկսվեց երկրորդ համաշխարհաին պատերազմը: Էդիտը բաժանվեց Ռայմոնից ու շուտով ծանոթացավ ռեժիսոր Ժան Կոկտոյի հետ, խաղաց նրա մի քանի պիեսներում: Պատերազմի տարիներին նա անգամ գնաց ռազմաճակատ' երգելու զինվորների համար:

Լինելով արդեն ճանաչված երգչուհի' Պիաֆը ճանապարհ հարթեց բազմաթիվ երիտասարդ տաղանդների համար, որոնցից են Իվ Մոնտանն ու Շառլ Ազնավուրը:

Այդ ընթացքում նա կապ հաստատեց հայտնի բռնցքամարտիկ Մարսել Սերդանի հետ: Կա կարծիք, թե հենց նա է եղել Էդիտի միակ մեծ սերը, այն տղամարդը, ում ծանր բռունցքը մեկ հարվածով կարող էր խորտակել ցանկացածին, բաց այնքան քնքուշ էր Պիաֆի հետ. «Եթե տղամարդու ձեռքերը գեղեցիկ են, նրա ներսը չի կարող գեղեցիկ չլինել: Ձեռքերը չեն ստում, ինչպես դեմքը»,- մի առիթով ասել է Պիաֆը:

Նրանց սերն իրոք մեծ էր, և ծանր էին այն պահերը, երբ Պիաֆը համերգներով էր' մի, իսկ Մարսելը խաղերով էր մեկ այլ երկրում: Հենց նման բաժանումներից մեկից հետո նրանք այլևս չմիացան: Մարսելը ավիովթարի ենթարկվեց: Պիաֆի վիշտն անչափելի էր, նա սկսեց մորֆի օգտագործել. «Իմ կյանքը սկսվեց հրաշքով, երբ վերականգնվեց տեսողությունս: Դա տատիկիս հավատքի շնորհիվ էր, որ փոխանցվեց ինձ, ու ես էլ սկսեցի հավատքով ապրել, ինչը թույլ չտվեց երբևէ վախենալ մահից: Բայց եկավ մի էտապ, երբ միակ սիրելիիս կորցրեցի ու սկսեցի ինքս իմ մահը կանչել: Կորցրեցի հույսս, ինձ հավատքը փրկեց»:

Նա ուժ գտավ ու կրկին վերադարձավ մեծ բեմ: 46 տարեկան Պիաֆի մոտ հայտնաբերեցին քաղցկեղ: Իմանալով մոտալուտ մահվան մասին' նա, միևնույնն է, սիրահարվեց: «Երբ ես չեմ մեռնում սիրուց, երբ չկա մի բան, որից մեռնեմ, հենց այդ ժամանակ է, որ պատրաստ եմ շունչս փչել»,- ասաց Էդիտ Պիաֆը ու իր 47 տարիները կապեց 27-ամյա հույն վարսավիր Թեոյի հետ:

Փորձեց բեմ բարձրացնել նրան: Անգամ մականուն մտածեց' Սարապո (հունարենից թարգմանվում է. «Ես քեզ շատ եմ սիրում»):

Բոլոր պլանները, սակայն, անավարտ մնացին: 1963 թվականի հոկտեմբերի 10-ին Էդիտ Պիաֆն էլ չկար: Սիրելի Սարապոն նրանից ընդամենը 7 տարի ավել ապրեց: Նա ավտովթարի զոհ դարձավ:

Հոկտեմբերի 11-ին Փարիզն իմացավ մեծ երգչուհու մահվան մասին: Նույն օրը մահացավ Ժան Կոկտոն: Ո՞վ գիտե, գուցե նա դեռ սիրում էր «անլույս աչքերով աստղին» ու չկարողացավ տանել նրա մահվան փաստը:

 

 

Ես պարզապես չեմ դիմանում, երբ տանը տղամարդ չկա: Դա ավելի վատ է, քան ապրելն առանց արևի լույսի, քանի որ արևին դեռ ինչ-որ տեղ էլեկտրականությունն է փոխարինում: Իսկ տունը, որի ինչ-որ անկյունում ընկած չեն տղամարդու գուլպաները, որի աթոռներից գոնե մեկին տղամարդու վերնաշապիկ չկա կախված կամ փողկապ… այրու տուն է ասես: Այն սպանում է ինձ:

Սիրո հրդեհից չես պաշտպանվի:

Տղամարդուն պետք է լքել, քանի դեռ նույնը չի մտածել ինքը:

Երբ սերը սառչում է, այն պետք կամ տաքացնել կամ դեն նետել: Դա այն մթերքը չէ, որ կարելի է հով պայմաններում պահել:

Ես չեմ երգում բոլորի համար: Ես երգում եմ յուրաքանչյուրի համար:

Անգամ հեռախոսահամարների գրքույկում գրված տողերը կարելի է երգել անպես, որ հանդիսատեսն արտասվի:

Կյանքը ինքնասպանության լավագույն գործիքն է:

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 11239 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Մեդորա Վաթինյան | 09-11-2018 16:17
հետաքրքիր,բայց դժբախտ ճակատագիր

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 674 անգամ
01.05.2024
Դիտվել է 588 անգամ
27.04.2024
Դիտվել է 248 անգամ
30.04.2024
Դիտվել է 223 անգամ
03.05.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster