Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Մաշկի խնամքը` ըստ օրվա ժամերի. պահպանեք թարմությունը

07.06.2012

Հավանաբար նկատել եք, որ մաշկի թարմությունը, արտաքին տեսքն օրվա ընթացքում մի քանի անգամ փոխվում է: Եվ այս ամենն այն պատճառով, որ այն ապրում է սեփական բիոռիթմով: Եթե ուզում եք օրվա բոլոր ժամերին պահպանել մաշկի գեղեցկությունը, ապա ուղղակի պիտի ճիշտ հետևեք բիոռիթմին: Ահա և գեղեցկության գաղտնիքը…

Առավոտյան ժամը 4-8-ը

Վաղ առավոտյան օրգանիզմում մեծ քանակությամբ նոր հորմոններ են արտադրվում, իսկ արյան շրջանառությունն ավելի է լավանում: Եթե նույնիսկ նախորդ օրը Ձեր մաշկը գրգռված էր կամ կարմրած, ապա առավոտյան այն լավ տեսքի բերելու հնարավորությունը մեծ է:
Խորհուրդ չի տրվում առավոտյան արթնանալուց անմիջապես հետո անցնել դիմահարդարման. մաշկը դեռ իր բնական գույնին չի վերադարձել: Մոտ մեկ ժամ զբաղվեք Ձեր մյուս գործերով, հետո նոր անցեք դիմահարդարվելուն, երբ մաշկը սփրթնած վիճակից անցնում է նորմալի, և հեշտ է դիմահարդարվելը:
Մի վախեցեք, եթե առավոտյան կնճիռները էլ ավելի ցայտուն երևան: Սրանք ի հայտ են գալիս մաշկի վերին շերտի խոնավությունը ծախսված լինելու պատճառով: Բայց հենց որ օրգանիզմը արթնանում է, նրա ջրային բալանսը կարգավորվում է ինքնիրեն: Առավոտյան դիմահարդարում անելու համար ամենալավ ժամանակը 6-7-ը և 8-9-ը ընկած ժամանակահատվածն է: Այդ ընթացքում մաշկն առավելագույնս պատրաստ է:

Ժամը 8-12-ը

Այս ընթացքում պետք է ձեռքի տակ անպայման ունենալ թաց անձեռոցիկներ և դիմափոշի, քանի որ մաշկը բավական ակտիվ յուղոտվում է, իսկ դուրս տված հատվածներին, բշտիկներին խորհուրդ է տրվում անպայման քսել հակաբակտերիալ քսուքներ: Հիշեք, որ 8-10-ն ընկած ժամանակահատվածը ամենալավ ժամանակն է ամենատարբեր պրոցեդուրաների համար:

Ժամը 12-15-ը

Այս ընթացքում օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսները շատ դանդաղում են: Այդ իսկ պատճառով մաշկը հոգնած տեսք է ունենում, և նույնիսկ ամենահզոր միջոցները ի զորու չեն թաքցնելու թերությունները: Ընդհանրապես հիշեք, որ ժամը 13-14-ն ընկած հատվածում մաշկը պիտի հանգստանա, իսկ գոլ ջրով դեմքը լվանալը տեղին կլինի:

Ժամը 15-17-ը

Ժամը 15-17-ն ընկած հատվածում օրգանիզմում ավելի ակտիվ են սկսում աշխատել լյարդը և աղիները: Այս ակտիվությունը փոխանցվում է նաև մաշկին, որը դարձյալ թարմանում և հարթվում է: Այս ժամանակն էլ է շատ հարմար ամենատարբեր կոսմետիկ պրոցեդուրաների համար կամ ասենք ֆիթնեսի: Եթե մասնագետի մոտ գնալու ժամանակ չկա, մերսում արեք ինքներդ: Մինչև ժամը 18-ը խորհուրդ չի տրվում դեկորատիվ դիմահարդարում անել: Կարող է վատ անդրադառնալ մաշկի վրա:

Ժամը 18-20-ը

Այս ընթացքում մաշկը, ինչպես Ձեր օրգանները, հանգստի կարիք ունի: Կարող եք գնալ սաունա կամ ընդունել հանգստացնող լոգանք տանը: Հիշեք նաև, որ այս շրջանում մաշկը որոշ չափով անհաղորդ է դառնում ցավին: Այդ պատճառով հոնքերի հանումը, էպիլյացիան կամ դեպիլյացիան խորհուրդ է տրվում այս ընթացքում անել:

Ժամը 20-21-ը

Ժամանակն է գիշերային պրոցեդուրաները սկսելու: Եթե արդեն 30-ն անց եք, ապա հիշեք, որ գիշերային կրեմների օգտագործումը պարտադիր է ամեն օր, քանի որ հաջորդ առավոտյան մաշկը կարող է ոչ այնքան հարթ լինել:

Ժամը 21-23-ը

Ուշ ժամերին օրգանիզմում առաջանում է մեծ քանակությամբ սերոտոնին հորմոնը, որը մեզ պատրաստում է քնի: Այսպիսով, բացառեք բոլոր տեսակի ընթրիքները, քանի որ դրանք ավելորդ քաշի և ցելյուլիտի աղբյուր են:

Ժամը 23-24-ը

Հենց այս ժամանակ է, որ գիշերային կրեմները սկսում են սնել մեր մաշկը: Այս ընթացքում պետք է քնել. օրգանիզմը հանգստի և վերականգնվելու կարիք ունի, նաև՝ մաշկը:

Մաշկի ճիշտ խնամքը դեռ երկար ժամանակ գեղեցիկ տեսք կապահովի Ձեզ համար:

Դիտվել է 5581 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 629 անգամ
01.05.2024
Դիտվել է 513 անգամ
27.04.2024
Դիտվել է 241 անգամ
30.04.2024
Դիտվել է 201 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster