Իհարկե, ոչ բոլորն են կարողանում աշխատանք գտնել ըստ նախասիրության, և հաճախ ստացվում է այնպես, որ աշխատանքը պարզապես ատելի է դառնում: Սրանից խուսափելու երկու ուղի կա' կամ փորձել սիրել արած գործը, կամ փոխել աշխատավայրը:
Որպեսզի կարողանաք լուծել այս խնդիրը, պետք է ինքներդ Ձեր առաջ ազնիվ լինեք ու պատասխանեք երեք հարցի' ինչը չեք սիրում Ձեր գործի մեջ, ինչպես կարելի է դա շտկել, ինչու մինչ օրս չեք փոխել աշխատավայրը:
Կա աշխատող մարդկանց երկու կատեգորիա: Առաջին խմբի մարդիկ, անկախ ամեն ինչից, զբաղվում են իրենց մասնագիտությամբ, անգամ, եթե աշխատավայրն իրոք ահավոր է և չի հրապուրում: Նրանց համար կարևորը գործն է, ոչ թե էմոցիաները: Երկրորդ խմբի ներկայացուցիչների համար զգացմունքներն ամեն ինչից վեր են, և անգամ մի թթու խոսքը նրանց մոտ աշխատանքը փոխելու ցանկություն կառաջացնի:
Եթե պատկանում եք երկրորդ խմբին, չեք համակերպվում Ձեր ներկայիս գործի հետ, ունեք այլ առաջարկներ ու շտապում եք փոխել ներկա աշխատանքը, ապա խորհուրդ ենք տալիս նախ մտածել: Անթերի վայրեր չեն լինում: Աշխատավայրի փոփոխությունը կբերի նոր հարաբերությունների հաստատման, որոնց ընթացքում հնարավոր են նոր' ավելի լուրջ կոնֆլիկտներ: Ավելի լավ է փորձեք սիրել Ձեր աշխատանքը կամ դրա որոշ կողմերը: Գնահատեք Ձեր գործի առավելություններն ու թերությունները: Հավանաբար Դուք ունեք այնպիսի հնարավորություններ, որոնք չունեն շատ այլ աշխատող մարդիկ… Ասենք, գուցե Ձեր աշխատավարձն է բարձր, կամ կոլեգաներն են շատ լավը, կամ, օրինակ, Դուք կարող եք ցանկացած պահի խնդրել և այդ օրվա համար ազատ լինել աշխատանքից: Եթե գտնեք որևէ' թեկուզ չնչին թվացող առավելություն, հավատացեք, որ դա արդեն լավ է, քանի որ հենց այդ առավելությունը կարող է մեկ այլ տեղ չլինել:
Ի վերջո, սովորեք վերաբերվել աշխատանքին՝ որպես անրաժեշտության: Դուք, անշուշտ, ունեք մի շարք այլ' գուցե ավելի կարևոր բաներ Ձեր կյանքում, որ ունակ են լցնել աշխատանքային բացը: Չէ՞ որ վերջին հաշվով մեզնից գրեթե ոչ մեկը չի խենթանում, ասենք, ափսեները լվանալու համար, բայց բոլորս էլ անում ենք դա: Այլ կերպ հնարավոր էլ չէ:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: