-Բոլորի հիշողություններում Մարին այն փոքրիկ արտիստիկ աղջնակն է, ով երգում է իր երազանքների, սպասումների մասին, ամեն երեկո հեքիաթ է պատմում իր նման փոքրիկների համար: Այս տարիների ընթացքում կա՞ն երազանքներ, որոնք իրականացել են: Ո՞րն ես համարում քո ամենամեծ ձեռքբերումը:
-Այս տարիների ընթացքում շատ-շատ երազանքներ են կատարվել: Ինձ համար երազանքները նպատակներ են, որ մարդ պետք է կետիկների պես դնի իր առջև և ամեն ինչ անի դրանց հասնելու համար: Կյանքի յուրաքանչյուր շրջանում նպատակներ եմ դնում և հասնում դրանց: Երևի թե ձայնասկավառակս է ամենամեծ ձեռքբերումը: «Երազանք» երգը կատարելիս ինձ համար իրոք երազանք էր ձայնասկավառակ ունենալը: Դրա պատճառով էլ այն անվանվեց «Dream»' երազ:
-Հանդիսատեսը հասցրել էր կարոտել փոքրիկ Մարիին, երբ էկրան բարձրացավ բոլորովին նոր Մարի' ավելի հասուն, ինքնավստահ… Կտրուկ էր փոփոխությունը, թե՞ պարզապես բաց էինք թողել քո կյանքի մի շրջանը, երբ փոքրիկ բալիկից վերածվեցիր հասուն աղջկա:
-Բոլորը չեն համակերպվում, որ ես արդեն մեծ եմ: Շատերը ինձ հիշում են դեռ «Մարիի հեքիաթներ» -ից: «Մի բուռ» տեսահոլովակում ես արդեն շրջանավարտ էի, հագուստս, դիմահարդարումս (չնայած որ շատ թույլ էր) մի փոքր մեծական էին: Ու մարդիկ սկսեցին մտածել, որ ինձնից «ծյոծյա» են սարքել: Ինձ համար փոփոխությունը կտրուկ չէր, պարզապես հեռուստադիտողն ինձ ճանաչել է շատ փոքրուց, և այդ անցումը' փոքրից մեծի, դժվարությամբ է ընդունում:
-Կար մի պահ, երբ ավելի շատ քննարկվում էր Մարիի անձնական կյանքը, քան ստեղծագործական ոլորտը: Ինչպե՞ս ես վերաբերվում դրան:
-Չեմ քննադատում այն արվեստագետներին, ովքեր իրենց անձնականը հասանելի են դարձնում բոլորին, ես ինքս շատ նորմալ էի դրան վերաբերվում և չէի թաքցնում ոչինչ: Բայց եղավ հակառակ ազդեցությունը. մարդիկ սկսեցին խոսել այնպիսի բաներ, որոնք իրականում չկային: Այսինքն' խոսվեց ավելի շատ, քան իրականում կար: Մարդիկ մի պահ մոռացել էին' ես ով եմ, ինչ եմ անում, և միայն քննարկում էին իմ անձնական կյանքը: Այդ պատճառով էլ որոշել եմ չխոսել անձնականիցս մինչև լուրջ փոփոխություններ չլինեն: Իսկ դա կարող է լինել կամ նշանադրությունը, կամ ամուսնությունը:
-«Նա-նա-նա» երգում ասում ես, որ քո սրտում կա մեկը, ում մասին դեռ չես ուզում պատմել… Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը: Ի՞նչ ես կարծում, հանդիսատեսի հետ անկեղծությունը կարո՞ղ է խոցելի դարձնել արտիստին:
-Իմ որոշ երգերի թեմաներ իսկապես համապատասխանում են իմ զգացմունքներին: Երբ երգիչը երգում է իրեն հոգեհարազատ երգեր, ավելի հոգով է ստացվում, ավելի լավը: Խոցելի չէ, բայց ես բնույթով այնպիսին եմ, որ ամեն տեսակ ասեկոսեներ շատ մոտ եմ ընդունում սրտիս: Ավելի լավ է չխոսեմ այդպիսի բաների մասին, որ հետո բամբասանքներից ինձ վատ չզգամ:
-Շատ փխրուն կերպար եք ստացել «Մի բուռ» տեսահոլովակում, իրականում ինչպիսի՞ն է Մարին:
-Չգիտեմ, իրականում լավ է փխրուն լինելը, թե' ոչ: Ես շատ,ահավոր նեղացկոտ եմ, բայց հիշաչար չեմ: Անգամ երբ ինձ շատ են ցավեցնում, նեղացնում, միևնույն է, շատ շուտ եմ մոռանում: Շատ շուտ եմ նվիրվում մարդկանց: Բոլորն ինձ հարցնում են, թե կա արդյոք մեկը, ում ես չսիրեմ, ասեմ, որ լավը չէր: Իսկ քանի որ միանգամից բոլորը ինձ համար շատ լավն են դառնում, հենց մի փոքր բան է լինում, շատ շուտ հիասթափվում եմ:
-Բացի երգարվեստից, Մարին փորձեց իրեն նաև հեռուստասերիալում և հեռուստահողորդումներում: Բազմակողմանիությունը նպաստում, թե՞ ավելի շատ շեղում է պրոֆեսիոնալիզմից:
-Հեռուստասերիալում շատ կարճ հատված եմ եղել: Դա պարզապես շատ լավ ընկերոջ, խորհրդատուի խորհրդով էր: Իսկ հաղորդավարի մասնագիտությունն ինձ համար նորություն չէր: Հաղորդումներ եմ վարել դեռ փոքրուց: Ճիշտ է, առաջնայինն ինձ համար երգն է, բայց հաղորդավարի մասնագիտությունն էլ օտար չէ: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ իմ ընտրած բոլոր մասնագիտությունները' հաղորդավար,երգչուհի, լեզվաբան, կարծես մի բնից են, շատ սերտ կապված են միմյանց: Մեկը մյուսին լրացնում է:
-Մարի, երևի թե բոլորից շատ դու հեքիաթներ գիտես (փոքր հասակում Մարին հեռուստատեսությամբ երեկոյան հեքիաթներ էր պատմում-LN), ո՞ր հեքիաթի հերոսուհուն կնմանեցնես քեզ:
-Ես շատ-շատ եմ սիրում «Գտնված երազ» մուլտֆիլմի՝ մեծ աչուկներով աղջկան: Ինձ էլ նմանեցնում են իրեն: Մինչև այժմ էլ շատ հաճախ միացնում եմ այդ մուլտֆիլմն ու դիտում:
-Քեզ շատ հաճախ նմանեցնում են Սելենա Գոմեսին, ինքդ նմանություն գտնո՞ւմ ես:
-Ես նմանություն դեռ շատ վաղուց եմ գտել. այն ժամանակ մարդիկ դեռ չէին խոսում այդ մասին: Երբ նայում էի իր Cinderella ֆիլմը, անգամ մի փոքր նյարդայնանում էի, այնքան նման էր ինձ, չէի կարողանում նայել: Իրեն ավելի շատ որպես դերասանուհի եմ սիրում, քան երգչուհի: Բացասաբար չեմ մոտենում, որովհետև իրոք տեսնում եմ այդ նմանությունը: Անգամ մի անգամ հայրիկիս նկար ցույց տվեցի, շատ հավանեց, հարցրեց, թե որտեղ եմ նկարվել. իրականում դա ոչ թե իմ, այլ Սելենա Գոմեսի նկարն էր (ծիծաղում է-LN):
-Կա՞ն կանայք, ովքեր օրինակ են քեզ համար:
-Իհարկե, յուրաքանչյուր աղջկա համար էլ առաջնահերթ օրինակ է իր մայրիկը: Ինձ համար նույնպես մայրիկս է, նաև՝ հորաքույրս: Կուզեմ մայրիկիս պես նվիրված լինեմ իմ երեխաներին: Չեմ պատկերացնում' կկարողանամ իր պես նվիրաբերել ինձ իմ փոքրիկին: Կուզեմ հորաքրոջս նման ուժեղ լինել բնավորությամբ: Իսկ ընդհանրապես, թե որպես մարդ, թե որպես երգչուհի, թե որպես կին, թե որպես ամեն-ամեն ինչ ինձ համար օրինակ է եղել Վարդուհի Վարդանյանը:
-Երևի թե հենց քո դեպքում ակտուալ է «Համեստությունը զարդարում է կնոջը» խոսքը: Համեստությունն օգնո՞ւմ է քեզ կյանքում, թե՞ խանգարում:
-Ինձ թվում է' համեստությունը չի կարող խանգարել, բայց դեպքեր կան, երբ պետք չէ համեստ լինել: Մարդ պետք է իմանա իրեն ճիշտ պահել յուրաքանչյուր իրավիճակում: Ինձ համեստությունը դեռ չի խանգարել:
-Բացի դառը սև սուրճից, էլ ի՞նչ չի սիրում Մարին («Դառը սուրճ» երգից- LN):
-Իրականում ոչ դառը, ոչ քաղցր սուրճ Մարին չի սիրում: Նույնիսկ զզվում եմ սուրճի հոտից, տրամադրությունս էլ ահավոր փչանում է: Մարին զզվում է ստից: Ես միշտ իմ ընկերներին, հարազատներին խնդրում եմ, որ յուրաքանչյուր պարագայում ինձ ասեն ճշմարտությունը:
-Ե՞րբ կհայտնվի այն մեկը, որի գրկում դառնաս մի բուռ:
-Դե ես չափսերով այնպիսին եմ, որ դժվար չէ գտնել մեկին, ում գրկում մի բուռ դառնամ (ծիծաղում է-LN): Չեմ կարող ասել, թե երբ կգա այդ ժամանակը: Երբ որ տատիկս ամեն օր չասի. «Մարի, սա այսպես պետք է անես, Մարի, դա այնպես պետք է անես: Մարի, որ ամուսնանաս, խայտառակ ենք լինելու»: Վերջերս նույնիսկ ցուցակ էր կազմել' կանոններ Մարիի համար, համարակալել էր ու կպցրել միջանցքի պատին: Երբ հարցրի, թե ինչ է սա, պատասխանեց. «Դու արդեն մեծ աղջիկ ես, ու տարրական բաներ կան, որ պետք է իմանաս, որ վաղը-մյուս օրը ինձ չանիծեն» (ծիծաղում են-LN):
- Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա տղամարդը' Մարիի սիրտը գրավելու համար:
-Ամենակարևորը, տղամարդը պետք է լինի տղամարդ: Պետք է բարի լինի, պետք է հավատա Աստծուն: Ես վախենում եմ անհավատ մարդկանցից: Պետք է ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ. այնպես չէ, որ ես շատ սկզբունքային եմ ու չեմ կարող երբեք զիջել, բայց իմ կողքի անձնավորությունը պետք է հասկանա ինձ, ընդունի իմ մասնագիտությունը:
-Երկրպագուների պակաս, կարծում եմ, չունես: Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես' կապված երկրպագուների հետ:
-Առհասարակ երկրպագուներս միշտ շատ հետաքրքիր բաներ են ուղարկում մեր տուն: Նույնիսկ տատիկս երբեմն կռիվ է անում առաքիչների հետ, որովհետև անընդհատ փափուկ խաղալիքներ են առաքում մեր տուն: Ես չեմ սիրում փափուկ խաղալիքներ: Նյարդայնանում եմ շատ մեծ փափուկ խաղալիքներից: Շատ եմ սիրում ծաղիկներ: Ամենահետաքրքիրն այն էր, որ ես բացահայտեցի, որ ունեմ մոտ 40 տարեկան մի երկրպագու: Դա ինձ նույնիսկ վախեցնում էր: Շատ հաճախ գալիս էր մեր տուն,ինչ-որ բաներ էր բերում, լինում էր այն վայրե8ում, որտեղ հաճախ եմ ես լինում: Բոլոր համերգներիս ներկա էր, ստորագրություններ էր հավաքում: Բայց իր սերը, երկրպագելը ավելի շատ վախեցնում էր ինձ, քան ուրախացնում:
-Դժվար չէ՞ շոու բիզնեսի ներկայացուցչի համար իսկական ընկերներ գտնելը:
-Ընկերների պակաս չունեմ: Շատ լավ ընկերներ ունեմ նաև շոու բիզնեսից: Բայց ինչպես իմ շատ մտերիմ ընկերուհին՝ Մարիաննա Հովհաննիսյանն է ասում, մեր ընկերությունը շոու բիզնեսից դուրս է: Իսկապես ընկերությունը ոչ մի կապ չունի շոու բիզնեսի հետ: Իմ ու Մարիաննայի ընկերությունը զարմանալի ընկերություն է: Չկա նախանձ, ուրախանում ենք միմյանց հաջողություններով սրտանց:
-Քո կյանքում շա՞տ են եղել սիրո խոստովանություններ:
-Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ ով ինձ սիրում է, սկզբում հեռուստացույցով է սիրում: Շատ-շատ խոստովանություններ են եղել: Հաճելի է լսել սիրո խոստովանություն, բայց երբ դա չափի մեջ է:
- Երբևէ ինքդ խոստովանե՞լ ես:
-Այն մարդկանց, ում սիրում եմ, ես միշտ ասում եմ դրա մասին: Մի քանի տարի առաջ մի դեպք պատահեց, երբ իմ հարազատներից մեկի կյանքը վտանգի մեջ էր, և ես վախենում էի, որ այլևս չեմ կարողանա տեսնել նրան, չեմ կարողանա ասել, որ սիրում եմ: Հետո, իհարկե, ես այդ հնարավորությունը ունեցա ասելու, որ սիրում եմ իրեն, բայց այդ օրվանից վախ կա մեջս, որ հնարավոր է ինչ-որ մեկին չհասցնեմ ասել, որ սիրում եմ: Առհասարակ խորհուրդ եմ տալիս բոլորին' եթե սիրում եք, ասեք այդ մասին, որ հետո չզղջաք:
24-08-2026 10:45 «Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29 ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20 Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ: