Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Հայ ծնողների ամենատարածված սխալը երեխայի գերխնամքն է. հոգեբան

01.06.2012

Ինչպես ասում է Էքզյուպերին, երեխաները ծաղիկներ են, որոնք ծնվում են գլխիկով ներքև: Հենց այդ պահից էլ նրանք զգում են պաշտպանության, հոգատարության կարիք. միայն դրա շնորհիվ է հնարավոր առողջ եւ երջանիկ մանկություն: Բացի այս ամենից, մեր երեխաներին պետք է ճիշտ և մտածված դաստիարակություն: Հաճախ միայն տարիներ հետո ենք հասկանում, որ սխալվել ենք երեխաների ճիշտ դաստիարակության հարցում: «Երեխայի դաստիարակությունը սկսվում է շատ ավելի վաղ, քան կարծում են շատ ծնողներ: Այն սկսվում է դեռ բեղմնավորումից, շարունակվում մոր արգանդում, և նոր միայն հետծննդաբերական շրջանում»,- ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Հոգեբանները նշում են երեխաների դաստիարակության երեք տեսակ՝

1. Ավտորիտար, որի դեպքում ծնողներն ավելի իշխող են, ոչ հանդուրժող, ջղային: Նրանք են տնօրինում երեխայի առօրյան' հանգիստը, ժամանցը և այլն: Այստեղ երեխան շատ չնչին ինքնուրույնություն կարող է դրսևորել:

2. Դաստիարակության հաջորդ ձևը լիբերալն է: Այստեղ ծնողները մեծ մասամբ վստահում են երեխաներին, թողնում նրանց սովորել ամեն ինչ ինքնուրույն: Նրանց հսկողությունը շատ թույլ է:

3. Դեմոկրատական դաստիարակության ոճն ավելի հատուկ է այն ծնողներին, ովքեր և մասնակցում են երեխայի առօրյային, և թողնում նրան ձևավորվել ինքնուրույն: Այս տարբերակը ներառում է նախկին երկու տարբերակներն էլ: Երեխային արգելվում են այն արարքները, որոնք կարող են հենց իրեն վնասել և թույլատրվում են անել այն ամենը, ինչից նրան վնաս չի լինի:

«Ինչքան էլ մենք ուսումնասիրենք դաստիարակության ոճերը, ձևերը, ուսումնասիրենք գրականություն, միևնույն է, մենք բնազդաբար ենք դաստիարակում երեխային: Կանայք ունեն այն բնազդը, թե ինչպես պետք է դաստիարակեն երեխաներին, ոչ թե մշակված,այլ հենց այդ պահից կախված ծնողները հասկանում են, թե որն է երեխայի համար լավագույն տարբերակը»,- ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Տարիքային տարբեր մակարդակներում երեխաների վարքագիծն ունի իր առանձնահատկությունները, որի հետ կամա, թե ակամա պետք է հաշվի նստեն ծնողները: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է զգում երեխան, ինչն է նրա համար կարևոր կյանքի որոշակի հատվածում: Հոգեբաններն առանձնացնում են երեխաների տարիքային մի քանի խմբեր, որտեղ տարբեր կերպով են դրսևորվում նրա վարքագիծն ու ապրումները: Այդ մասին LN-ի ընթերցողներին պատմում և խորհուրդներ է տալիս հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Սաղմնային շրջանում երեխաները դեռ նոր են ձևավորվում: Նրանց հետ պետք է խոսել, պետք է կարդալ, պետք է զբաղվել նրանց հետ: Հետաքրքիր է, որ երբ երեխան սաղմնային վիճակում հաճախ լսում է մեկի ձայնը' հաճախ հոր, ծնվելուց անմիջապես հետո նա ճանաչում է նրան և համեմատաբար ավելի փոքր է լինում վախը' կախված միջավայրի փոփոխության հետ:

Մինչև մեկ տարեկանը շատ կարևոր է երեխայի ֆիզիոլոգիական պահանջմունքները բավարարելը: Բացի դրանից, մայրն ու հայրը պետք է շատ մոտ լինեն երեխային: Հիմա շատ հաճախ խրախուսում են, որ երեխան առանձին սենյակում քնի, անընդհատ մոր հետ չլինի և այլն: Բայց պետք է երեխային աստիճանաբար հեռացնել մորից: Մի փոքր ավելի մեծ երեխաներն ունեն ժամանակի զգացում, նրանք հասկանում են, որ մոր բացակայությունը ժամանակավոր է: Իսկ այս տարիքում երեխաները չունեն ժամանակի զգացում: Երբ մայրը նրանց կողքին չէ, նրանց մոտ սկսվում է տագնապ: Երեխային որոշակի ռեժիմի սովորեցնելը միայն կօգնի ապագայում ավելի կարգավորված բնավորություն ունենալուն: Բայց երբեք մի ընկեք ծայրահեղությունների մեջ: Եթե երեխան լաց է լինում, քնել է ուզում կամ ուտել ,ապա պարտադիր չէ նրան տանջել այնքան, մինչև ժամը գա:

1-3 տարեկանում առաջ է գալիս երեխայի ֆիզիկական աշխուժությունը, նա սկսում է ակտիվ ուսումնասիրել շրջակա աշխարհը: Այս փուլում շատ կարևոր է թույլ տալ երեխային ճանաչել աշխարհը, չսահմանափակել նրա տեղաշարժը տան մեջ: Պետք չէ այս շրջանում երեխային շատ ծանրաբեռնել ինչ-որ զարգացնող, ուսումնական ծրագրերով: Երեխան համակարգիչ չէ, պետք չէ նրա մեջ տարբեր ծրագրեր ներբեռնել և ծանրաբեռնել նրան: Իրականում նրանք դրանից ճնշվում են, իսկ երեխայի ճիշտ զարգացման համար պետք է թույլ տալ նրան ինքնուրույն զարգանալ:

Նախադպրոցական փուլում 3-6 տարեկան երեխաներն են: Այս տարիքը ճգնաժամային տարիք է: Մոտ 3 տարեկանում երեխայի մոտ ձևավորվում է ԵՍ-ը: Սա կամքի ձևավորման շրջան է: Այս շրջանում շատ կարևոր է նրանց հարցերին ճիշտ պատասխաններ տալ: Նրանք շատ կամակոր են դառնում, և շատ բարդ է այս փուլում ծնողի համար ճիշտ վերաբերմունք ցուցաբերելը: Ենթարկվող, հանգիստ երեխան կարող է դառնալ կամակոր, չենթարկվող: Պետք է հասկանալ, որ սա ժամանակավոր ճգնաժամ է: Այս շրջանում շատ ծնողներ կոտրում են երեխայի ըմբոստությունը, կամքը, չարաճճիությունը, որը բնավ լավ չէ: Գնահատելի է, երբ ծնողը երեխայի կամակորությունները պարզապես դնում է որևէ սահմանի մեջ: Օրինակ' երեխան ասում է, որ չի ուզում հագնել այդ շորը: Ծնողը կարող է առաջարկել երեք տարբերակ, որից երեխան կընտրի իր ուզածը: Բայց կապրիզների դեպքում հիմնականում ճիշտ է արհամարհելը, ուշադրություն չդարձնելը: Շատ ծնողների համար երեխայի լացը մի սարսափելի բան է, որի ազդեցությամբ անում են ամեն ինչ, ինչ երեխան ցանկանում է: Երեխայի մոտ ձևավորվում է մի կարծիք, որ կամակորությամբ, լացով նա կարող է հասնել իր ուզածին:

7-10 տարեկան շրջանը նոր ծանոթությունների, շփումների տարիք է: Եթե մինչ այս երեխաները ոգևորությամբ սպասում են դպրոց գնալուն, ապա այս շրջանում նրանք զգում են օգնության կարիք: Նրանց առջև նախկինում երբեք չլսված պարտականություններ են դնում, համեմատում են ուրիշ երեխաների հետ: Այս ամենը կարող է սթրես լինել երեխայի համար,եթե նա չզգա ծնողի աջակցությունը: Մինչև դպրոցը երեխային պետք է պատրաստել դրան, բայց ոչ թե գրել-կարդալ սովորեցնել, այլ տեղեկություններ տալ դպրոցի մասին, այն մասին, թե ինչ են անում դպրոցում, ինչ է արձակուրդը, ինչ է դասաժամը, ինչպես պետք է պահի իրեն այդ ընթացքում, ինչն է արգելվում, իսկ ինչը' խրախուսվում: Բայց այս ամենը պետք է այնպես անել, որ հանկարծ երեխայի մեջ չկոտրվի ուսման ցանկությունը:

11-14 տարեկանը շատ կարևոր շրջան է երեխաների համար: Շատ կարևոր է երեխայի սեռահասունացման հետ կապված փոփոխությունների հանդեպ լինել նրբանկատ: Երեխաների օրգանիզմում շատ լուրջ ֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում, որի պատճառով նրանք ունենում են շատ լուրջ ֆիզիկական անհարմարություն: Անընդհատ ուզում են քնել, հանգստանալ, գլխացավեր են ունենում: Այս շրջանում երեխաները դառնում են անուշադիր, ցրված, փնթի: Սա նաև ինքնուրույնության շրջան է, երբ նրանք ուզում են առանձնանալ, դրսևորվել: Բայց միաժամանակ նրանք շատ մեծ սիրո, համբերատարության կարիք են զգում: Եթե այս շրջանում ծնող-երեխա հարաբերության թելը կտրվեց, ապա հետագայում շատ դժվար կլինի վերականգնել: Ավելի լավ է մեծ համբերությամբ զինվել, հաճախ զիջումների գնալ, թողնել ինքնադրսևորվի, ինքն իրեն հասկանա, երբեմն նաև մեկուսանա:
Եթե մինչև 14 տարեկան երեխայի դաստիարակությունը ճիշտ է ընթացել, ապա սրանից հետո բարդություններ չեն առաջանա: Այս շրջանը դաստիարակության համար արդեն բավականին ուշ է: Այս տարիքում երեխան պետք է կարողանա ընտրել իր ընկերներին, իր ապագա մասնագիտությունը, պատասխանատու լինի իր հետ կապված շատ հարցերի համար: Այս շրջանում ընդհանրապես դուրս են գալիս դեռահասության ճգնաժամից, բայց հայ դեռահասների մոտ դա ավելի երկար է տևում' երբեմն նույնիսկ մինչև 17-18 տարեկան: Դեռահասության շրջանը սեռահասունության շրջան է, երբ երեխան սկսում է իր սեռին համապատասխան արտաքին ստանալ և սեռին համապատասխան վարքագիծ դրսևորել:

Տարիքային այս բաժանումները կօգնեն ձեզ ճիշտ ընկալել Ձեր երեխայի վարքագիծը, հոգեբանությունը: Մեր հարցին, թե որն է հայ ծնողների ամենատարածված սխալը երեխաների դաստիարակության հարցում, հոգեբանը պատասխանեց. «Գերխնամքը: Մեզ մոտ երեխան պաշտամունքի առարկա է, բայց մարդուն պետք է վերաբերվել որպես մարդու: Կան ազգային կարծրատիպեր,որոնք շատ սխալ են: Ի՞նչ է նշանակում' ծնողը սրբություն է, երեխան սրբություն է: Ոչ, երեխան երեխա է, ծնողը' ծնող: Շատ ուշադրությունը երեխայի հանդեպ կարող է խանգարել հարաբերություններին, վանել երեխային ծնողներից: Կարող է լինել նաև հակառակը' երեխան կախվածության մեջ ընկնի ծնողներից, որը նույնպես շատ լուրջ խնդիր է»:

Նրբանկատ եղեք Ձեր երեխաների դաստիարակության հարցում, քանի որ ամբողջ կյանքի ընթացքում նրանք կրելու են այդ դաստիարակության արդյունքներն ու հետևանքները:

Նելլի Ղարիբյան

 

Դիտվել է 20442 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2024 12:11
Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան: Վերջինիս հիմնական նշաններն են սրտի արագ  բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Մասնագետները խորհուրդ են տալիս չվախենալ նման իրավիճակում բժշկի դիմելուց և չփորձել ինքնուրույն հաղթահարել:
19-04-2024 12:06
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր:
19-04-2024 12:03
Մեզի թեստը կարող է տարբերել դանդաղ աճող շագանակագեղձի քաղցկեղը նրա ագրեսիվ ձևից: Այս տեղեկատվությունը բժիշկներին թույլ կտա ավելի քիչ շագանակագեղձի անհարկի բիոպսիա պատվիրել, հայտնում են JAMA Oncology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: 20 տարի առաջ բժիշկները բուժում էին շագանակագեղձի ցանկացած հայտնաբերված քաղցկեղ։ Սակայն հետազոտությունները հանգեցրել են մարտավարության վերանայման. այժմ հաճախ խորհուրդ է տրվում բուժել միայն արագ աճող շագանակագեղձի քաղցկեղը:
19-04-2024 12:00
Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում եւ բացահայտել ամուսնու՝ Դեւիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։ 50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Վիկտորյան նշել է, որ Դեւիդը ոգեշնչում է իրեն, եւ խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։
19-04-2024 02:16
42-ամյա Նատալի Պորտմանն աղմկահարույց ամուսնալուծությունից հետո լուսանկարվել է միկրոշորտերով։ Պորտմանը լուսանկարվել է իտալական L՝Officiel-ի նոր համարի համար: Շապիկի համար ընտրվել է մի կադր, որտեղ դերասանուհին համբույր է հղում տեսախցիկի ուղղությամբ՝ կրելով  թափանցիկ ցանցավոր զգեստ Dior-ից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 704 անգամ
16.04.2024
Դիտվել է 233 անգամ
17.04.2024
Դիտվել է 190 անգամ
18.04.2024
Դիտվել է 129 անգամ
19.04.2024
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster