Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այսօր, ավելի քան երբևէ, մեր երեխաներն արժանանում են մեծ ուշադրության: Հունիսի 1-ի առթիվ LN-ը խոսել է հայտնի մայրիկների հետ, փորձել իմանալ, թե ինչպես են պատրաստվում ուրախացնել իրենց փոքրիկներին շոուբիզնեսի, արվեստի աշխարհի ներկայացուցիչ մի քանի մայրիկներ:
Արմինե Նահապետյան. Շնորհավորում եմ բոլոր երեխաներին, քանի որ այսօր նրանց պաշտպանության օրն է: Բայց միայն այսօր չէ, որ պետք է նրանց շնորհավորել: Ցանկանում եմ, որ մեծանան խաղաղ պայմաններում, անհոգ: Թող երջանիկ մանկություն ունենան: Իսկ իմ փոքրիկին, անկեղծ ասած, դեռ չեմ մտածել ինչ անակնկալ մատուցել: Ինչքան որ երևակայությունս թույլ կտա և կներեն երևանյան պայմանները… Հաստատ մի յուրօրինակ բան կմտածեմ, ինչպես ամեն տարի:
Իրինա Թովմասյան. Առաջին հերթին ցանկանում եմ, որ բոլոր փոքրիկները լինեն երջանիկ իրենց ծնողների հետ: Այն փոքրիկները, ովքեր իրենց մայրիկների կողքին չեն, թող գտնվեն բարի մարդիկ, ովքեր ժպիտ կպարգևեն նրանց: Թող առողջ լինեն աշխարհում բոլոր երեխաները: Ի դեպ, այսօր իմ աղջիկն իր մասնակցությամբ օգնելու է ինձ կազմակերպել մի քանի միջոցառում' նվիրված փոքրիկներին: Մի տեղ երգելու է, մի տեղ ցուցադրության է մասնակցում և այլն: Իսկ երեկոյան, երբ կվերջացնենք մեր աշխատանքները, նա կընտրի որևէ զբոսայգի, որտեղ էլ հաճելի երեկո կանցկացնենք:
Լիլի Էլբակյան. Շնորհավորում եմ: Ուզում եմ, որ միշտ լինեն երջանիկ, սիրեն իրենց ծնողներին: Թող փոքրուց հասկանան, թե ծնողն ինչքան կարևոր է իրենց համար: Ես, ճիշտն ասած, մոռացել էի, որ արդեն հունիսի 1-ն է, դրա համար նախապես ոչ մի բան չեմ պատրաստել: Բայց հասատատ մի լավ բան կանեմ, երևի թե խաղալիք կառնեմ. Էլմին շատ է ուրախանում այդպիսի բաներից:
Անահիտ Սիմոնյան. Երեխաներին միշտ պետք է մաղթել անհոգ մանկություն, բազում ժպիտներ և սիրով լի ընտանիք, որտեղ կանցնի նրանց մանկությունը: Ամբողջ օրը նվիրելու ենք մեր փոքրիկին: Տանելու ենք շատ-շատ մանկական վայրեր: Ընթացքում կմտածենք նաև, թե ինչ անակնկալ մատուցենք մեր Արմանին:
Նունե Եսայան. Թող բալիկները միշտ առողջ լինեն, միշտ ծնողների կողքին և թող երբեք-երբեք լաց չլինեն: Ուրախ ժամանակ կանցկացնենք, դա՝ հաստատ: Կտանենք Հենրիին այգիներ' զբոսնելու կամ որևիցե մանկական վայր:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։