Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Հոնքերի, շուրթերի, աչքերի տատուաժ. գեղեցիկը՝ դաջված

29.05.2012

Ինչեր ասես, որ չեն անի կանայք' ավելի գեղեցիկ ներկայանալու համար: Հատկապես վերջին շրջանում գեղեցկության սրահներում ամենապահանջված ծառայություններից է հոնքերի, շուրթերի և աչքերի եզրագծի տատուաժը: Նպատակը մեկն է' հաստ շուրթեր, ընդգծված աչքեր և գեղեցիկ հոնքեր: Ինչպես տեսնում եք, սիրելի կանայք, 21-րդ դարում ձեզ հնարավորություն է ընձեռվում փոխելու արտաքին տեսքում այն ամենը, ինչը  դուր չի գալիս' ոտքերից սկսած մինչև հոնքերն ու աչքերը:

Մենք' հայուհիներս, մի շատ տարածված խնդիր ունենք' հաստ hոնքեր, որոնց խնամքով ստիպված ենք զբաղվել ամեն օր, իսկ հոնքի տատուաժը, ասում են, թույլ է տալիս ժամանակավորապես մոռանալ անձև հոնքերի և ցավոտ մազահեռացման մասին: «Տատուաժներից ամենատարածվածը հոնքի տատուաժն է: Վերջին ժամանակներում անհամեմատ շատացել են ցանկացողները' անգամ անհարկի, ովքեր խնդիր չունեն»,- LN-ի հետ զրույցում նշեց երեւանյան գեղեցկության սրահներից մեկի բժիշկ-կոսմետոլոգ, տատուաժի մասնագետ Քրիստինա Արշակյանը: Ըստ Քրիստինայի' անհրաժեշտ է դիմել տատուաժի, եթե իսկապես առկա է խնդիր. հոնքերը նոսր են կամ ընդհանրապես չեն աճում: Բայց հաճախորդներից շատերը նույնիսկ անչափահաս են, ինչը խորհուրդ չի տրվում: Տատուաժից հետո անհրաժեշտ է հետևողական խնամք, որի բացակայության դեպքում խնդիրներն անպակաս են: «Եթե անմիջապես դաջելուց հետո տոնային կրեմ քսեն կամ այլ քսուքներ, կարող է վարակ անցնել, որը կդառնա շատ լուրջ խնդիրների պատճառ: Տատուաժից հետո հնարավոր վերքերը պոկելիս կարող է վնասվել նաև ներկը»,- ասում է մասնագետը:

Նելլի Մելոյանը դաջել է հոնքերը գրեթե մեկ տարի առաջ: «Դաջելու ընթացքում ընդհանրապես ցավ չեմ զգացել, բայց հետո մի փոքր միմռում է: Ինձ հստակ ասել էին, որ քորել, ձեռք տալ, արևի տակ շատ մնալ և քսուքներ օգտագործել արգելվում է: Ես էլ այդպես արել եմ, ու խնդիրներ չեն եղել: Մինչև այժմ դեռ շտկումների չեմ գնացել, որովհետև ոչ գույնի, ոչ ձևի փոփոխություն չկա»,- LN-ի հետ զրույցում նշեց 23-ամյա Նելլին:

Հոնքերից հետո ամենատարածվածը շուրթերի տատուաժն է, որը տեսողականորեն հաստացնում է դրանք: Ըստ կոմետոլոգի՝ միակ խնդիրը կարող է լինել գույնի ոչ ճիշտ ընտրությունը: Սկզբում շուրթի վրա դաջում են մի քանի տոն մուգ ներկ, քանի որ այն բացանալու հատկություն ունի: «Եթե մարդու օրգանիզմում կա հերպես, դաջելուց առաջ և հետո դեղամիջոց պետք է ընդունի: Հակառակ դեպքում' ասեղի հպումից անմիջապես հետո հերպեսը կդերսևորվի բշտիկների առաջացմամբ»,- պարզաբանում է Կրիստինա Արշակյանը: Ասվածի անմիջական ապացույցը Լենա Ղազարյանի օրինակն է. «Ես տատու եմ արել թե հոնքերս, թե շուրթերս: Խնդիրներ հիմնականում չեն եղել, բայց շուրթերի տատուաժից հետո հերպես եղավ ինձ մոտ, կոսմետոլոգը դեղ նշանակեց, և ամեն ինչ շուտ հարթվեց: Շուրթերիս գույնը սկզբում շատ մուգ էր, բայց հետո աստիճանաբար բացացավ և դարձավ իմ ու կոսմետոլոգի նախապես որոշած երանգը»:

Ինչպես ասում է մասնագետը, տատուաժներից ամենաբարդը աչքերի եղրագծի տատուաժն է: Դաջումը կատարվում է շատ բարդ աշխատանքի արդյունքում: Աչքի խնդիրներ ունենալու դեպքում դաջումը հակացուցված է: Մեր հարցին, թե արդյոք այն կարող է բացասաբար ազդել տեսողության վրա Քրիստինան պատասխանեց. «Ոչ, տեսողության վրա չի ազդում: Պարզապես խնդիրն այն է, որ ամեն օր դաջվածքի եզրագիծը տեսնում ես, կարող է պարզապես հոգնեցնել, իսկ փոխելն արդեն խնդիր է»:

Ըստ մեր կատարած հարցումների, երևանյան գեղեցկության սրահներում տատուաժի գները տատնվում են 15-60 հազար դրամի սահմաններում: Գինը կախված է նրանից, թե ինչ ներկ է օգտագործվում, ինչպիսի աշխատանք պետք է տարվի' կախված մաշկի առանձնահատկություններից: Տատուն անմիջական ազդեցություն է ունենում Ձեր մաշկի, արտաքինի և առողջության վրա, այնպես որ, եթե ցանկանում եք տատուաժ, ապա արեք դա այնպիսի մասնագետի մոտ, ով աշխատում է մեկանգամյա օգտագործման ասեղներով, հատուկ ձեռնոցներով, նախապես զգուշացնում է բոլոր հնարավոր բարդությունների մասին և, որ ամենակարևորն է, փորձառու է:

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 23208 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1245 անգամ
22.07.2026
Դիտվել է 424 անգամ
25.07.2026
Դիտվել է 377 անգամ
24.07.2026
Դիտվել է 315 անգամ
28.07.2026
Դիտվել է 156 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster