Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026

Յուրաքանչյուր կին, անկախ տարիքից կամ քաշից, երազում է քաշի կորստի մասին: Սակայն, մեր բոլոր ցանկությունները չէ, որ նախատեսված են իրականանալու, հատկապես, եթե մենք ոչինչ չենք անում դրա համար: Բայց մենք ունենք լավ լուր. քաշի կորուստն առանց որևէ ջանքի իսկապես հնարավոր է: Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Այս ցանկը հրապարակելով՝ մենք ամեն դեպքում, ինչպես անում են բոլոր տեսակի քաշի կորստի հավելումների արտադրողները, կմեզ ապահովագրենք այն արտահայտությամբ, որը սովորաբար գրվում է մանր տառերով՝ աստղանիշի տակ. «Արդյունավետ է միայն ճիշտ սննդի և վարժությունների հետ համատեղ»:

1. Շփվեք նիհար մարդկանց հետ

600x400

2016 թվականի օգոստոսին Կոնեկտիկուտի համալսարանի ամերիկացի սննդաբանները՝ պրոֆեսոր Մեթյու Անդերսոնի գլխավորությամբ, անցկացրեցին ուսումնասիրություն, որին մասնակցեց 9300 կամավոր:

Ուսումնասիրությունից պարզել է, որ մասնակիցները, ովքեր հիմնականում շփվում էին նիհար մարդկանց հետ, ավելի արագ և հեշտությամբ էին նիհարում, քան նրանք, ովքեր շփվում էին միայն նմանատիպ քաշ ունեցողների հետ:

Բացատրությունը պարզ է. նիհար ընկերներն ընկալվում են որպես խորհրդատուներ, օրինակելի մարդիկ։ Ավելին, նրանք սովորաբար այլ կերպ են սնվում՝ իրենց սննդակարգում ներառելով ավելի առողջ սնունդ։ Հետևաբար, ավելորդ քաշ ունեցող մարդիկ նույնպես սկսում են աննկատ փոխել իրենց սննդակարգը՝ փորձելով այն համապատասխանեցնել ընկերների սննդային սովորություններին։ Այդպես էլ նրանք նիհարում են։

Հետազոտությունը հրապարակած գիտնականները չեն մոռացել նշել, որ նիհար մարդկանց հետ շփվելը քաշի կորստի միակ միջոցը չէ: Շնորհակալություն, զգուշացման համար․ ամեն դեպքում գիտնականների բացահայտումը ներառվել է մեր այս ցանկում։

2. Պատկերացրեք ուտելիքի համը՝ այն ուտելու փոխարեն

600x400

Գիտենք, որ այս խորհուրդը շատերի համար տարօրինակ կթվա։ Այնուամենայնիվ, մի շտապեք արհամարհանքով քմծիծաղել, երբ այն ընթերցում եք։ Ինչպես գիտենք, շատ դեպքերում մենք ուտում ենք ոչ թե այն պատճառով, որ իրականում քաղցած ենք, այլ պարզապես որոշակի ուտելիքի համը զգալու և վայելելու համար։ Բայց մտածեք այդ մասին. ուտեստների մեծ մասի բնութագրերը մեզ արդեն ծանոթ են. դրանք այլևս նոր չեն լինի մեզ համար։ Օրինակ, եթե ցանկանում եք էկլեր, կենտրոնացեք այն հիշելու վրա, թե ինչպիսին է դրա համը։ Ուրեմն ինչո՞ւ դրանից հետո այն ուտել։ Որպեսզի ավելի ուշ սկսեք այրե՞լ լրացուցիչ կալորիաները։

Իհարկե, երբեմն մեզ առաջարկվում է նոր ուտեստ, որի համը դեռ չենք փորձել: Համտեսեք մի փոքր կտոր՝ պարզապես ձեր հետաքրքրասիրությունը բավարարելու համար: Դուք պարտավոր չեք ուտել ափսեյում եղած ամբողջը: Բնականաբար, ախորժակը զսպելու այս մեթոդը պահանջում է ինքնատիրապետման բարձր աստիճան: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչն է ավելի կարևոր՝ ուտել ծանոթ ճարպոտ մսի ևս մեկ կտոր կամ բարձր կալորիականությամբ աղանդեր, թե՞ ևս մեկ քայլով մոտենալ իր երազանքի կազմվածքին:

3. Կերեք սառը ուտելիք

600x400

Հայտնի է, որ բացասական կալորիականությամբ սնունդը (այսինքն՝ դրանց մարսման համար ավելի շատ էներգիա է պահանջվում, քան ապահովում են) առասպել է։ Այնուամենայնիվ, լիովին հնարավոր է ստիպել ձեր օրգանիզմին ավելի շատ կիլոջոուլներ ծախսել մարսողության ընթացքում։ Դրա համար պարզապես խուսափեք պատրաստի սնունդը տաքացնելուց։ Սա կստիպի ձեր մարմնին նախ այն տաքացնել մինչև անհրաժեշտ ջերմաստիճանը և միայն դրանից հետո սկսել մարսել այն։

Կա նույնիսկ այսպես կոչված «սառը դիետա», որը խորհուրդ է տալիս ուտել միայն սառը սնունդ (սննդաբանները զգուշացնում են, որ դրան երկար ժամանակ հետևելը կարող է հանգեցնել դիսբիոզի): Մենք չենք պաշտպանում նման կտրուկ միջոցները, այլ պարզապես խորհուրդ ենք տալիս, օրինակ, օրական մեկ անգամ սնունդը չտաքացնել (խոսքը, իհարկե, սառնարանից հանած ապուրի մասին չէ, այլ, ասենք, գիշերը եփած հնդկահավի կրծքամսի): Սա զրոյական ջանք է պահանջում, սակայն երբ համակցվում է այլ մեթոդների հետ, օգուտ անպայման կլինի:

4. Պառկել բարձիկի վրա

600x400

Խորհուրդ է տրվում պարզապես պառկել մեջքի տակ դրված բարձիկի վրա։ Բարձիկը պետք է դնել մեջքի այն հատվածի տակ, որտեղ ավարտվում են կողոսկրերը և սկսվում է մեջքի ստորին մասը։ Այդ ընթացքում ձգված ձեռքերի ափերը պետք է լինեն հատակին՝ գլխի ետևում, ինչպես տեսնում եք լուսանկարում։ Միացրեք ձեր ոտքերի մատները։

Դուք պարզապես պետք է պառկեք և ոչինչ չանեք։ Ամեն օր՝ 6 րոպե։ Այդպես կշտկեք գոտկային հատվածը, իսկ ձեր հասակը կաճի։ Դուք ոչինչ չեք անում, պարզապես պառկում եք, իսկ ձեր կազմվածքը բարելավվում է։

5. Սնվեք փոքր կապույտ ափսեներով

600x400

Ապացուցված է, որ որոշակի գույները մեծացնում և նվազեցնում են ախորժակը: Նարնջագույնը առաջիններից մեկն է, իսկ կապույտը՝ մյուսը, ուստի ամենօրյա օգտագործման համար խորհուրդ է տրվում օգտագործել կապույտ ափսեներ: Նկատե՞լ եք, որ ռեստորանները գրեթե երբեք չեն օգտագործում կապույտ կամ բաց կապույտ ափսեներ: Իհարկե, որովհետև ո՞ր ռեստորանի տերը կցանկանա, որ դուք ավելի քիչ ուտեք:

Կերած չափաբաժինների չափը նույնպես ուղղակիորեն կախված է ձեր ափսեների չափից: Հսկայական ափսեի վրա գայթակղիչ է ավելի շատ սնունդ լցնել, որպեսզի ձեր սովորական չափաբաժինն այդքան փոքր չթվա: Սակայն փոքր ափսեների վրա նույնիսկ ձկան փոքրիկ կտորը բավականին մեծ է թվում:

6. Կարդացեք, հատկապես՝ բարձրաձայն

600x400

Այս խորհուրդը հատկապես օգտակար է փոքր երեխաների ծնողների համար: Ավելի հաճախ կարդացեք ձեր երեխաների համար. սա ոչ միայն նրանց մեջ սեր կսերմանի գրքերի և ուսման հանդեպ, այլև նպաստավոր կլինի ձեր կազմվածքի համար: Պարզվում է, որ բարձրաձայն ընթերցանության մեկ ժամը այրում է մոտ 80 կալորիա, մինչդեռ նույն 60 րոպե լուռ ընթերցանությունն այրում է դրա կեսը:

Չե՞ք հավատում։ Իզուր։ Դուք կարող եք նույնիսկ գտնել կալորիաների առցանց հատուկ հաշվիչներ, որտեղ հնարավոր է մուտքագրել ձեր քաշը և կարդալիս ստանալ այրված կալորիաների անհատական հաշվարկ։ Մենք կողմ ենք քաշի կորստի այն մեթոդներին, որոնք մարզում են ոչ միայն մարմինը, այլև ուղեղը։

7. Մաքրեք ատամները քնելուց երկու ժամ առաջ

600x400

Սա հին հնարք է, բայց ոչ բոլորը գիտեն այն։ Մանկուց մեզ սովորեցրել են, որ երեկոյան ատամները մաքրելուց հետո մինչև առավոտ ոչինչ չպետք է ուտել։ Այնպես որ, փորձեք փոխել ատամները մաքրելու ժամանակը. մեծ է հավանականությունը, որ երբ ձեր բերանը թարմ զգաք, ավելի քիչ ցանկություն կունենաք վայելելու այդ ուշ գիշերային քաղցրավենիքները։

8. Տեսողականորեն պատկերացրեք ձեր մարզումները

600x400

Այսօր տեսողական պատկերացման տեխնիկան օգտագործվում է ամեն ինչում՝ ցանկությունների իրականացումից մինչև՝ այո՛, այո՛, ֆիզիկական մարզումներ: Այս մեթոդն ապացուցված է իր ճշմարտացիությամբ, և այն ապացուցել է ինքը՝ Առնոլդ Շվարցենեգերը: Ամերիկացի գիտնականները նույնպես հաստատել են դրա հավաստիությունը: Երկաթե Առնին պատմում է, որ մարզումներից ազատ ժամանակ, օրինակ՝ երբ պառկում էր քնելու, պատկերացնում էր, թե ինչպես են իր մկանները աճում և ընդլայնվում: Մարմնամարզիկը մանրամասն պատկերացնում էր, թե ինչպես է ծանրություններ բարձրացնում, և ինչպես էին իր մկանները աճում իրական ժամանակում:

Եթե դեռ Շվարցենեգերի նման ինտենսիվությամբ չեք գնում մարզասրահ, այդուհանդերձ, այս մեթոդը օգտակար կլինի. գիտնականներ Գուանգ Յուն և Քելլի Քոուլը դա ապացուցել են գործնականում: Նրանք խնդրել են երկու խմբի մասնակիցների մարզել իրենց ճկույթի մկանները. առաջին խումբը վարժություններ է կատարել չորս շաբաթ, մինչդեռ մյուսը պարզապես պատկերացրել է, որ նույնն անում է լակատար հանգստի ժամանակ: Չորս շաբաթ անց առաջին խմբի մոտ մատների շարժման համար պատասխանատու մկանի չափսը աճել է 30%-ով, մինչդեռ մյուս խմբի մոտ՝ 22%-ով: Եթե գրեթե տարբերություն չկա, ապա ինչու՞ ավելի շատ շարժվել:

9. Պառկեք քնելու մինչև ժամը 22:30-ը

600x400

Առողջ քունն անմիջականորեն ազդում է ձեր նյութափոխանակության արագության վրա, ուստի կարևոր է քնել առնվազն յոթ ժամ: Կարևորը ոչ միայն քնի ընդհանուր քանակն է, այլև դրա ընթացքում հանգստի տևողությունը: Օրինակ, եթե քաշի կորստի փորձի ժամանակ հասել եք «քաշի պլատոյի» (մի կետ, երբ չեք կարողանում քաշ կորցնել անկախ նրանից, թե ինչ եք անում), վերանայեք ձեր քնի սովորությունները:

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեծահասակները Մորփեոսի թագավորություն պետք է մտնեն ոչ ուշ, քան ժամը 22:30-ը. դա օրգանիզմին բավարար ժամանակ կտա քնի ընթացքում արտադրվող բոլոր անհրաժեշտ հորմոնները ձևավորելու համար:

Ուփսալայի համալսարանի շվեդ նյարդաֆիզիոլոգները ցույց են տվել, որ քրոնիկ քնի պակաս ունեցող մարդիկ օրական միջինում սպառում են գրեթե 40%-ով ավելի շատ կալորիա, քան անհրաժեշտ է: Սա պայմանավորված է քաղցի հորմոն գրելինի աննորմալ արտադրությամբ:

Այլ ուսումնասիրությունների համաձայն, ավելի ուշ պառկող մեծահասակները միջինում ունեն 26 մարմնի զանգվածի ինդեքս (ՄԶԻ): Ժամը 22:30-ից առաջ պառկող մարդիկ միջինում ունեն ընդամենը 23.7 ՄԶԻ ՝ շատ ավելի քիչ: Քնելու ժամանակը հետաձգելու յուրաքանչյուր րոպեի համար ձեր մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) աճում է 0.035 միավորով: Այսպիսով, վեց տարի շարունակ ուշ քնելու դեպքում դուք կարող եք հեշտությամբ ձեր ՄԶԻ-ն ավելացնել ևս 2.1 միավորով, իսկ ո՞ւմ է դա հարկավոր: Անշուշտ, ոչ ոք դա չի ուզում, ուստի խորհուրդ է տրվում փորձել ավելի վաղ քնել:

10. Հասարակական տրանսպորտում կանգնած ուղևորվել

600x400

Հին իմաստությունն ասում է. «Քայլելն ավելի լավ է, քան վազելը, կանգնելն ավելի լավ է, քան քայլելը, նստելն ավելի լավ է, քան կանգնելը, պառկելն ավելի լավ է, քան նստելը»։ Այս ասացվածքը հորինած անձը, անշուշտ, քաշի խնդիր չի ունեցել (կամ գուցե ունեցել է։ Պատմությունը լռում է)։

Ամեն դեպքում, մենք համաձայն չենք այս սկզբունքի հետ և կոչ ենք անում ձեզ կանգնած մնալ, որտեղ հնարավոր է։ Օրինակ՝ հասարակական տրանսպորտում, եթե, իհարկե, առողջական խնդիրներ չունեք։ Հանգիստ կանգնած վիճակում այրվում է ժամում 119 կկալ (եթե կշռում եք 70 կգ), մինչդեռ նստած վիճակում այրվում է կես անգամ պակաս։

Կրեք նիհարեցնող գոտի

600x400

Վերջապես, ևս մեկ առօրյա հնարք, այսպես ասած, ծրագրից դուրս․ այստեղ կրկին ձեզ կոչ ենք անում զերծ մնալ հեգնական մեկնաբանություններից: Նիհարեցնող գոտին իսկապես արդյունավետ է նրանց համար, ովքեր ցանկանում են կենտրոնանալ իրենց գոտկատեղի հատվածի վրա: Այն գործում է սաունայի սկզբունքով՝ մարմնից հեռացնելով ավելորդ ջուրը և նվազեցնելով այտուցը:

Այն նաև շատ արդյունավետ է մարզվելու ընթացքում. դուք ավելի արագ կկորցնեք սանտիմետրերը։ Լավագույնն է այն կրել բամբակյա մարզաշապիկի վրայից։ Կարող եք նաև քնել այս գոտիով, եթե ժամանակ չունեք այն կրելու օրվա ընթացքում։ Սկզբում այն կարող է անհարմար լինել, բայց արագ կսովորեք դրան, և ամեն առավոտ կտեսնեք, թե ինչպես են իրանի ավելորդ մասերն անհետանում։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1314 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-09-2026 09:31
Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի  83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29
Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25
Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։ 
10-09-2026 09:24
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի անտառապատ վայրում մարդու աճյունի հայտնաբերումից գրեթե 50 տարի անց քննիչներին հաջողվել է պարզել դրանց ինքնությունը։ Դրանք պատկանել են 15-ամյա Սինդի Մարսել Բլիզարդին, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգում տնից փախչելուց հետո անհետացել էր, փոխանցում է CBS News-ը։
09-09-2026 10:40
Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.09.2026
Դիտվել է 869 անգամ
08.09.2026
Դիտվել է 409 անգամ
09.09.2026
Դիտվել է 398 անգամ
10.09.2026
Դիտվել է 263 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster