Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026

Ամառը սկսվում է, և բոլորը, անկասկած, ոգևորված են դրանով։ Այնուամենայնիվ, այս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Խոյ♈️

Շաբաթվա սկզբին Խոյերը կարող են զգալ էներգիայի անկում: Փորձեք խուսափել լարված իրավիճակներից, քանի որ հակամարտությունները կարող են բացասաբար անդրադառնալ բիզնեսի և ստեղծագործականության վրա: Չորեքշաբթին և հինգշաբթին հարմար են անսպասելի գործնական առաջարկ իրականացնելու համար, բայց ավելի լավ է հետաձգել ժառանգության հետ կապված հարցերը: Շաբաթվա վերջին կենտրոնացեք հարկերի և ֆինանսական պարտավորությունների վրա: Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք ձեր առողջության վրա. շոգեբաղնիքը կամ մերսումը օգտակար կլինեն:

Ցուլ♉️

Շաբաթվա սկիզբը Ցուլերին բազմաթիվ հնարավորություններ կընձեռի՝ փորձեք օգտվել դրանցից առնվազն մեկից։ Երկուշաբթին լավ ժամանակ է անցյալի սխալները շտկելու համար։ Չորեքշաբթին հնարավորություն է կտա լուծել անհույս թվացող խնդիրները։ Լավատեսությունն ու ստեղծագործականությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեր շրջապատի մարդիկ ավելի պատրաստակամ կլինեն հարմարվել ձեզ՝ անպայման փոխադարձաբար։ Շաբաթվա վերջում հնարավոր է ճանաչում կամ հաճելի գովասանք։

Երկվորյակ♊️

Երկվորյակների համար սա հատկապես կարևոր ժամանակ է իրենց մասին հոգ տանելու համար: Լսեք ձեր մարմնին և խուսափեք այն չափազանց ծանրաբեռնելուց, հատկապես, եթե էներգիայի պակաս եք զգում: Երեքշաբթի ավարտեք բոլոր առկախ գործերը և փորձեք մարել բոլոր պարտքերը: Շաբաթվա կեսին հնարավոր են աշխատանքային դժվարություններ. ուշադիր մտածեք, թե արդյոք պետք է մասնակցեք: Ուրբաթ օրը վերանայեք ձեր նպատակներն ու առաջնահերթությունները. գուցե ժամանակն է որոշ փոփոխություններ կատարել ձեր ծրագրերում:

Խեցգետին♋️

Այս շաբաթը Խեցգետիններին կբերի օգտակար կապեր՝ թե՛ գործնական, թե՛ անձնական, որոնք կարող են զգալի դեր խաղալ ապագայում: Այս կապերը կարող են հանգեցնել նոր կարիերայի հնարավորությունների կամ ձեր սեփական նախագծի մեկնարկի: Ձեր ներքին վիճակը կդառնա ավելի ներդաշնակ, և ձեզ ավելի վստահ կզգաք: Շաբաթվա վերջում սպասվում են հետաքրքիր իրադարձություններ և հաճելի հանդիպումներ: Հետաքրքիր մարդու հետ կապը կարող է ոգեշնչում և նոր հեռանկարներ բացել ձեր անձնական կյանքի համար:

Առյուծ♌️

Առյուծները կարող են լարվածություն զգալ այնպիսի իրավիճակների պատճառով, որոնք անմիջականորեն չեն ազդում նրանց վրա, բայց միևնույն է ներգործել տրամադրության վրա: Փորձեք կազմակերպել ձեր մտքերը և կենտրոնանալ աշխատանքի վրա. դա ձեզ կբերի գործընկերների հարգանքը: Շաբաթվա կեսը հարմար է ուսման և մտավոր զարգացման համար: Ուրբաթ օրը հնարավորություն կտա հաստատել օգտակար կապեր: Շաբաթ օրը պետք է կարևոր որոշում կայացնեք՝ օգտագործեք առողջ բանականությունը՝ հույզերի փոխարեն:

Կույս♍️

Այս նշանի տղամարդկանց համար շաբաթվա սկիզբը կարող է հատկապես հաջողակ և արդյունավետ լինել: Սա լավ ժամանակ է կուտակված գործերը լուծելու համար: Կանանց համար այս ժամանակահատվածն ավելի հանգիստ կլինի՝ առանց որևէ մեծ հաջողությունների, բայց նաև առանց էական դժվարությունների: Հինգշաբթի և ուրբաթ օրերին ուշադիր եղեք այն տեղեկատվության նկատմամբ, որը կարող է կենսական նշանակություն ունենալ: Շաբաթ օրը հիանալի է հանգստանալու կամ պլանավորելու համար: Լսեք փորձառու մարդկանց խորհուրդները: Կիրակի կենտրոնացեք սպորտի և ֆիզիկական ակտիվության վրա:

Կշեռք♎️

Աստղերը զգուշացնում են, որ այս շաբաթ Կշեռքները կարող են հիասթափություն ապրել ուրիշներից։ Փորձեք հիմնականում հույսը դնել ինքներդ ձեզ վրա։ Խուսափեք ինտրիգներից և կասկածելի իրավիճակներից, հատկապես երկուշաբթի և չորեքշաբթի օրերին։ Կիսվեք ձեր մտահոգություններով միայն նրանց հետ, ում լիովին վստահում եք։ Շաբաթ օրը պետք է ջանք գործադրեք ձեր տեսակետը ուրիշներին փոխանցելու համար։ Կիրակի օրը ժամանակ հատկացրեք ձեր ազատ ժամանակը պլանավորելուն և խուսափեք աշխատանքով գերծանրաբեռնելուց։

Կարիճ♏️

Շաբաթվա ընթացքում Կարիճների հիմնական ուշադրության կենտրոնում կլինեն աշխատանքը, կարիերան և հասարակական դիրքը: Հատկապես ուժեղ կլինի ճանաչման ցանկությունը, և հիմա հնարավորություն կա, որ ձեր նվաճումները նկատվեն: Երկուշաբթի օրը կարող են տհաճ անակնկալներ բերել ձեր անձնական կյանքում: Հինգշաբթի և ուրբաթ օրերին հնարավոր են ուժեղ հույզեր. փորձեք ձեր էներգիան ուղղել սիրելի գործունեության կամ ինքնախնամքի վրա: Կիրակի օրը խուսափեք ինքնադիտարկումից. փոխարենը կենտրոնացեք հանգստի, ընթերցանության կամ զբոսանքի վրա:

Աղեղնավոր♐️

Շաբաթվա սկզբին Աղեղնավորները կարող են հուզական անկայունություն զգալ։ Փորձեք ձեզ հավաքվել և խուսափել կարևոր որոշումներ կայացնելուց. դրանք կարող են սխալ լինել։ Չորեքշաբթի խուսափեք կոնֆլիկտներից. հարաբերությունները պահպանելն ավելի կարևոր է, քան ձեր ճիշտն ապացուցելը։ Շաբաթվա երկրորդ կեսին փորձեք կուտակել էներգիա, այլ ոչ թե վատնել այն։ Ուրբաթ օրը բաց մի թողեք որևէ հնարավորություն կամ շահավետ կապ։ Շաբաթավերջին հանգիստ ավարտեք նախագծերը և կատարեք հին խոստումները։

Այծեղջյուր♑️

Այծեղջյուրների համար շաբաթը կլինի իրադարձություններով լի և հարուստ։ Ուշադրություն դարձրեք պատահականություններին և նոր հնարավորություններին. հաջողությունը կարող է գալ անսպասելի տեղերից։ Մի վախեցեք նոր մարդկանց հետ ծանոթանալուց, նույնիսկ սովորական վայրերում։ Շաբաթվա առաջին կեսին ճկուն եղեք, եթե ծրագրերը փոխվեն։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամանակ հատկացրեք ձեր ընտանիքին, հատկապես երեխաներին. դա օգտակար կլինի բոլորի համար։ Շաբաթավերջին կենտրոնացեք ձեր առողջության վրա. հետևեք սննդակարգին և ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը։

Ջրհոս♒️

Ջրհոսներին մարտահրավերներով լի շաբաթ է սպասվում: Առայժմ խուսափեք նոր հավակնոտ նպատակներ սահմանելուց. ավելի լավ է կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա: Աստղերը զգուշացնում են, որ երկուշաբթի օրը կարող է վեճեր և ճեղքեր բերել սիրելիների հետ հարաբերություններում: Շաբաթվա երկրորդ կեսին հանգամանքները կդառնան ավելի բարենպաստ, ինչը թույլ կտա ձեզ ավելի ազատ գործել: Ուրբաթ և շաբաթ օրերին ազատեք ձեր ստեղծագործականությունը. Նույնիսկ, եթե գաղափարները նոր են սկսում ի հայտ գալ, մի՛ ճնշեք դրանք ներքին քննադատությամբ:

Ձկներ♓️

Շաբաթվա առաջին կեսին Ձկները կարիք կունենան ավելի շատ շփվելու ուրիշների հետ: Սա լավ ժամանակ է հանդիպումների, բանակցությունների և ծրագրերի քննարկման համար: Հնարավոր են օգտակար կապեր: Կենտրոնացրեք ձեր էներգիան կառուցողականորեն և խուսափեք չափազանց շատ ծանրաբեռնվելուց: Երեքշաբթի զգուշորեն ընտրեք ձեր խոսքերը և խուսափեք սադրանքներից: Չորեքշաբթի կարևոր է պահպանել հանգստությունը. դա կհանգեցնի լավ արդյունքների: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործականության և վաղուց ի վեր ստեղծված գաղափարների իրականացման համար:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3105 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 779 անգամ
04.11.2026
Դիտվել է 498 անգամ
05.11.2026
Դիտվել է 424 անգամ
06.11.2026
Դիտվել է 413 անգամ
10.11.2026
Դիտվել է 160 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster