|
Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․
25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:
Խոյ♈️
Խոյերին աստղերը զգուշացնում են. այս շաբաթ հանգամանքները լրջորեն կխոչընդոտեն ձեր առաջընթացին: Այնուամենայնիվ, համառեք, նույնիսկ, եթե թվում է, թե ամեն ինչ դանդաղ է ընթանում: Մի հանձնվեք և կկարողանաք արագացնել գործընթացը: Շաբաթվա առաջին կեսին կարող եք կորցնել հետաքրքրությունը ձեր ներկայիս որոշ գործունեության նկատմամբ, իսկ հին ծանոթների հետ զրույցները կթվան սպառված: Փոփոխության ժամանակն է: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է ինքնակրթության համար: Սովորեք ինչ-որ նոր բան կամ շարունակեք ուսումնասիրել օտար լեզու, որը վաղուց մոռացել եք:
Ցուլ♉️
Ցուլերն այս շաբաթ կունենան ստեղծագործականության բարձր մակարդակ. մի՛ անտեսեք այն կամ մի՛ հետաձգեք այն «ավելի կարևոր հարցերի» պատճառով: Փնտրեք համախոհ մարդկանց և հետաքրքրությունների խմբերի: Շաբաթվա սկզբին մեծ հավանականություն կա, որ դուք կգտնեք հրաշալի նոր սիրավեպ: Հատկապես ուշադիր եղեք ձեր զգացմունքների նկատմամբ. դրանք կարող են ձեզ մղել ինչպես կառուցողական, այնպես էլ կործանարար գործողությունների: Լավագույնն է զբաղվել պարզ և հեշտ գործերով, եթե զգում եք, որ ամեն ինչ չէ վերահսկողության տակ: Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք ձեզ համար ամենակարևորի վրա: Հետաձգեք առօրյա գործերը: Այս ժամանակահատվածում խուսափեք կարևոր որոշումներ կայացնելուց:
Երկվորյակ♊️
Երկվորյակներին սպասվում է մարտահրավերներով լի շաբաթ։ Դուք, հավանաբար, շատ կջանաք և շատ բան կանեք, բայց արդյունքները նույնիսկ բավարարի չեն լինի։ Մի թողեք, որ ձեր նկրտումները գերազանցեն ձեր ֆիզիկական կարողությունները։ Լավ կլինի ցածր պահեք ձեր սպասելիքները նաև ընտանիքի անդամներից և ընկերներից. հիասթափությունները քիչ կլինեն։ Չորեքշաբթի պատրաստ եղեք հակամարտությունների։ Հինգշաբթի կարող եք զգալ, որ ամեն ինչ ճնշում է ձեզ՝ սիրելիները, հանգամանքները և նույնիսկ՝ ձեր շրջապատը։ Երկար զբոսանքները կարող են օգնել թուլանալ։ Եթե ցանկանում եք հեռանալ՝ շաբաթվա վերջում արեք դա։
Խեցգետին♋️
Այս շաբաթը Խեցգետիններից կպահանջի հատկապես կենտրոնացած և ուշադիր լինել: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին կարող եք ստանալ կեղծ տեղեկություններ կամ լուրջ սխալներ պարունակող փաստաթղթեր: Կրկնակի ստուգեք ամեն ինչ և մի վստահեք ոչ մեկի խոսքին: Հույսը դրեք միայն ինքներդ ձեզ վրա: Շաբաթվա կեսին կարող են տեղի ունենալ ինքնաբուխ ուղևորություններ կամ անսպասելի անձնական բացահայտումներ: Ուրբաթ օրը ձեր հուզական վիճակը կարող է ձեզ դրդել հրաժարվել մեկ առաջադրանքից մյուսը և ստանձնել ավելի ու ավելի շատ բաներ: Գտեք ձեր հոգեկան վիճակը կայունացնելու եղանակներ: Շաբաթավերջին սահմանափակեք շփումը ձեզ դուր չեկող մարդկանց հետ:
Առյուծ♌️
Աստղերն Առյուծներին խորհուրդ են տալիս իրենց աճող էներգիան և վճռականությունը ուղղորդել իսկապես կարևոր և իմաստալից որևէ բանի: Այնուամենայնիվ, շաբաթվա առաջին կեսին ամեն ինչ կախված չի լինի ձեզանից, և հանգամանքները կկատարեն իրենց ճշգրտումները: Լավագույնն է իրադարձություններին մոտենալ առանց դրամայի և դիտարկել տարբեր սցենարներ: Շաբաթվա կեսին հատկապես զգույշ եղեք տանը և ճանապարհին: Հինգշաբթի և ուրբաթ օրերին նույնիսկ պարզ հարցերի քննարկումը կարող է դժվար լինել: Որոշ մարդիկ կվարվեն այնպես, կարծես իրենց փոխել են: Անհրաժեշտության դեպքում այս ժամանակահատվածում կրճատեք ձեր շփումը, բայց մի՛ խզեք կապերը: Հանգստյան օրերին կենտրոնացեք ձեր առողջության վրա:
Կույս♍️
Կույսերի համար այս շաբաթը կարող է չպլանավորված ծախսեր բերել։ Նախապես մտածեք, թե որտեղ կարող եք խնայել։ Երկուշաբթի լավագույնն է խուսափել մեծ բազմությունից և աղմկոտ միջոցառումներից։ Երեքշաբթի պատրաստ եղեք ճկուն լինել և ճշգրտել ձեր ներկայիս ծրագրերը։ Չորեքշաբթի լսեք ձեր ինտուիցիային, իսկ հինգշաբթի երեկոյան կարող եք մարգարեական երազներ տեսնել։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է սպորտի, հոգևոր պրակտիկայի, գեղեցկության սրահներ և սաունաներ այցելելու համար։ Հանգստյան օրերին որոշ ժամանակ հատկացրեք ամառվա ձեր ցանկություններն ու ծրագրերը նախագծելուն։
Կշեռք♎️
Այս շաբաթվա հանգամանքները Կշեռքներին կարող են ստիպել ավելի զգույշ լինել ուրիշների հետ շփումներում: Այնուամենայնիվ, լուրջ միջադեպեր չեն սպասվում: Երեքշաբթի ձեր անձնական կյանքը կարող է մեծ ուշադրություն գրավել. հնարավոր են անհիմն խանդի նոպաներ: Շաբաթվա կեսին խուսափեք լուրջ որոշումներ կայացնելուց և մի շտապեք հատկապես կարևոր հարցերում: Ուրբաթ օրն ավելի շատ ուշադրություն դարձրեք, թե ինչ են ասում ձեր շրջապատի մարդիկ. գործընկերները կարող են դավադրություններ կազմակերպել ձեր դեմ և բամբասանքներ տարածել ձեր թիկունքում: Հանգստյան օրերին մի մերժեք օգնության առաջարկները:
Կարիճ♏️
Կարիճներն այս շաբաթ պետք է խուսափեն կազմակերպչական հարցերից և տարբեր իշխանության տարբեր ատյաններ դիմելուց: Այնուամենայնիվ, սա բարենպաստ ժամանակահատված է թղթաբանության համար: Ամեն դեպքում գույշ եղեք և ուշադրություն դարձրեք մանրամասներին: Հինգշաբթին հետաքրքիր հանդիպման հնարավորություն կընձեռի: Շփումները կարող են հանգեցնել օգտակար փորձի և նոր գաղափարների փոխանակման: Ուրբաթ օրը լսեք ձեր ներքին ձայնին: Մի անտեսեք նոր և անսովոր ցանկությունները: Շաբաթավերջին կենտրոնացեք ձեր առողջության վրա և անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ բուժումներ անցեք:
Աղեղնավոր♐️
Աղեղնավորին հարկավոր է շաբաթվա սկզբում առանձնահատուկ զգույշ լինել: Առօրյա գործերը կարող են խափանվել, իսկ վստահելի ծանոթների հետ հարաբերությունները՝ խաթարվել: Պատրաստ եղեք միայնակ դիմակայել ձեր խնդիրներին և զիջումների գնալ շրջապատի մարդկանց: Չորեքշաբթի ավելի զգույշ եղեք փողի հետ և խուսափեք ինքնաբուխ ծախսերից: Շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչ աստիճանաբար կբարելավվի: Մի՛ թերագնահատեք ձեր նվաճումները. Նույնիսկ, եթե դրանք փոքր քայլեր են, անկասկած ճիշտ ուղղությամբ են արված: Ուրբաթ օրը թարմացրեք ձեր ծրագրերը և վերանայեք ընկերների շրջանակը՝ դաշնակիցներին և հակառակորդներին տարբերակելու համար: Շաբաթավերջին նախաձեռնություն ցուցաբերեք և ընկերներին հրավիրեք միասին ժամանակ անցկացնելու կամ ռոմանտիկ ժամադրություն կազմակերպեք:
Այծեղջյուր♑️
Այծեղջյուրներ, գալիք շաբաթը հարմար է գրեթե ցանկացած ձեռնարկման համար, որը կպլանավորեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, բայց խուսափեք այնպիսի ուղի ընտրելուց, որը էական խոչընդոտներ կառաջացնի: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին կենտրոնացեք այն նախագծերի վրա, որոնք պահանջում են ձեր հնարամտությունը, հմտությունը և երևակայությունը: Շաբաթվա երկրորդ կեսին, ընդհակառակը, կարող եք զգալ առօրյա և միապաղաղ աշխատանքի ավելցուկ: Օգնություն խնդրեք և, եթե հնարավոր է, պատվիրակեք ձեր պարտականությունները: Շաբաթավերջը բարենպաստ ժամանակ է նոր դիետա սկսելու կամ ձեր սննդային սովորությունները կարգավորելու և արագ սնունդից հրաժարվելու համար:
Ջրհոս♒️
Ջրհոսներ, ձեզ սպասվում է մարտահրավերներով լի շրջան, բայց ոչ առանց հաճելի պահերի։ Կկարողանաք հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Շաբաթվա առաջին կեսին կհայտնվեն հետաքրքիր նախագծեր և կապեր, բայց ամեն ինչ կզարգանա բավականին դանդաղ։ «Արագությունը միացնելու» և իրադարձություններն արագացնելու փորձերը կարող են հանգեցնել խնդիրների։ Հինգշաբթի ռիսկի մի՛ ենթարկեք ձեր գումարը։ Շաբաթվա երկրորդ կեսին մարդկանց հետ լեզու գտնելը կարող է դժվար լինել։ Հիմա ժամանակը չէ ձեր սեփական կարծիքը պնդելու. որոշ հարցեր ավելի լավ է հետաձգել։ Հանգստյան օրերին բաց մի՛ թողեք հանգստանալու կամ մշակութային միջոցառումների մասնակցելու հնարավորությունը։
Ձկներ♓️
Ձկներին շատ բարենպաստ շաբաթ է սպասվում։ Հաջողությունը կգա, և դուք վերջապես կտեսնեք արդյունքներ այն նախագծերից, որոնց վրա աշխատել եք ամիսներ շարունակ։ Երկուշաբթի ավելի ակտիվ եղեք հասարակական միջավայրերում։ Երեքշաբթի նախաձեռնող եղեք և, եթե հնարավոր է, աշխատեք թիմի կազմում։ Շաբաթվա կեսին հնարավոր են ուժգին սթրես և ծայրահեղ հոգնածություն։ Ձեր օրգանիզմը մի՛ հասցրեք գերծանրաբեռնվածության։ Ուրբաթ օրը փորձեք կենտրոնանալ ռեսուրսների համալրման և ոգեշնչման որոնման վրա։ Շաբաթավերջին, անկախ նրանից, թե ինչ է կպատահի, պահպանեք ներդաշնակությունը ձեր սիրելիի հետ։
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 349 անգամ
Читать на русском
|