|
Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ
03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:
Ահա թե ինչպես են այս երևութը մեկնաբանում ընտանեկան հոգեբանները։
Կարևոր է հասկանալ, որ անհավատարմությունը տեղի չի ունենում այն ժամանակ, երբ կնոջ կյանքում նոր զուգընկեր է հայտնվում։ Առաջին նախազգուշական նշաններն ի հայտ են գալիս դրանից շատ առաջ, երբ զույգի մեջ թյուրըմբռնումներ են առաջանում, և վստահությունն ու անկեղծությունը կորչում են։ Եվ հենց այս պահին է, որ կարևոր է անկեղծ զրույց ունենալ զուգընկերոջ հետ կամ խորհրդակցել ընտանեկան թերապևտի հետ։ Երբեմն հնարավոր է համաձայնության գալ և փրկել ընտանիքը՝ խուսափելով երրորդ կողմի ներկայությունից։
Եվս մեկ հանգամանք. դավաճանությունը չի կարող միայն մեկ անձի մեղքը լինել։ Զուգընկերներից յուրաքանչյուրն էլ մեղավոր են։ Բերենք տիպիկ մի օրինակ.
Հարաբերություններում կինը ստիպված է պատասխանատվություն կրել երկուսի համար էլ, այն դեպքում, երբ նրա զուգընկերը ինֆանտիլ կեցվածք է ընդունում և չի մասնակցում ընդհանուր զարգացմանը։ Ի վերջո, կինը հոգնում է ամեն ինչ ինքնուրույն կրելուց, և այդ ժամանակ կարող է հայտնվել մեկը, ով պատրաստ կլինի կիսել նրա բեռը և որի հետ նա կարող է իրեն ցանկալի զգալ։
Մի փոքր վիճակագրություն․ կանանց ավելի քան 50%-ն անկեղծ զգացմունքներ է տածում իրենց անհավատարմության օբյեկտի նկատմամբ։
Ուրեմն ինչո՞ւ են կանայք սեր փնտրում այլ տեղում։ Դիտարկենք հիմնական պատճառներին։
Անտարբերություն և սառնություն հարաբերություններում
Կանայք ավելի զգացմունքային են, քան տղամարդիկ, ուստի կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրը իրեն զգա երջանիկ և զուգընկերոջից ստանա ուշադրություն, նվերներ, սիրո խոստովանություններ, հիացմունքի խոսքեր և աջակցություն: Եթե զուգընկերը սառն է, նա ենթագիտակցորեն սեր է փնտրում այլ տեղ:
Սեքսի պակաս կամ նորույթի ցանկություն անկողնում

Պատահում է, որ տղամարդը սեքսուալ առումով ավելի պասիվ է, քան կինը։ Երբեմն տղամարդը չի ցանկանում փորձարկումներ անել անկողնում։ Սա կարող է հանգեցնել նրան, որ կինը փնտրի մեկին, ով կբավարարի իր ցանկությունները։
Հաշվարկով ամուսնություն
Եթե կինը ամուսնացել է ոչ թե սիրո համար, այլ, օրինակ, ի հեճուկս ծնողների կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար, ժամանակի ընթացքում նա հասկանում է, որ իր և զուգընկերոջ միջև կապ չկա: Եվ այս պարագայում նույնպես հնարավոր է փնտրի մեկ այլ տղամարդու, որի նկատմամբ նա զգացմունքներ և հույզեր կտածի:
Զգացմունքային հոգնածություն

Կինն ամեն օր բազմաթիվ դերեր է խաղում՝ դուստր, կին, մայր, տնային տնտեսուհի, գործընկեր, ընկերուհի։ Սակայն երբեմն նա կլանված է միայն տնային գործերով և երեխաներով ու այլևս չի կարողանում առանց արցունքների նայել իրեն հայելու մեջ՝ չկարողանալով հասկանալ, թե ինչի ձգտի կամ ինչի մասին երազի։ Եվ այս շփոթության մեջ ցանկություն է առաջանում գտնել այնպիսի զուգընկեր, որը կօգնի վերագտնել իրեն՝ զգալ գեղեցիկ, էներգետիկ, արժեքավոր և սիրված։
Վրեժխնդրության ցանկություն
Երբեմն կինը դավաճանության է մղվում իր զուգընկերոջից վրեժ լուծելու ցանկությամբ, ով կարող է դավաճանած կամ վիրավորած լինել իրեն։
Ինչ անել
Բոլոր դեպքերում արժե անցնել ինքնավերլուծության փուլ (երբեմն թերապիան անհրաժեշտ է)՝ դավաճանության իրական պատճառը հասկանալու և հետագա քայլեր ձեռնարկելու համար․ կամ բարելավել հարաբերությունները մշտական զուգընկերոջ հետ, կամ թողնել նրան։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 95 անգամ
Читать на русском
|