Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-02-2012 14:04
Փետրվարի 17-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում հնարավոր են թույլ տեղումներ, մյուս մարզերում առանց տեղումների եղանակ է սպասվում:
16-02-2012 13:07
Հայաստանում նկատվում է գայլերի թվաքանակի աճ. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյան: 
16-02-2012 13:06
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է դարձել:
16-02-2012 12:57
Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը  շաբաթ օրը համացանցում կհեռարձակվի ուղիղ եթերով:
16-02-2012 11:02
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից է. Lenta.ru:
16-02-2012 11:00
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնապես հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին:
16-02-2012 10:51
Փակ է Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
15-02-2012 17:15
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը երկրում տիրող ճգնաժամի պատճառով հրաժարվել է իր աշխատավարձից:
15-02-2012 15:34
Երեւանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության եւ իսլամագիտության կենտրոն:
15-02-2012 15:06
Երեւանում այսօր  մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանասավորվող «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության»  հնգամյա ծրագիրը` ուղղված Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացմանը:
15-02-2012 14:37
Ուկրաիանական FEMEN շարժման ակտիվիստները պատրաստվում են Թուրքիայում բողոքի ակցիա անցկացնելլ ընդդեմ ընտանիքներում կանանց դեմ բռնությունների։
15-02-2012 13:55
Վոլգոգրադի «Բելաջիո» ռեստորանում փետրվարի 14-ին տեղի ունեցած պայթյունից 23 մարդ է տուժել, որոնց թվում՝  5 հայ' Ղազարյան Սվետլաննա, Ղազարյան Հովհաննես, Աբրահամյան Արթուր, Շահբազյան Աննա և Սահակյան Ելենա:
15-02-2012 13:49
Հայաստանի ազգային հավաքականը FIFA-ի սանդղակում  առաջադիմել է 4 տեղով. հիմա նա իր համար ռեկորդային 41-րդ տեղում է։
15-02-2012 12:11
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրապայքարին  միանալու մասին:
15-02-2012 11:24
Հյուսթոնի մահվան պատճառների հետաքննության շրջանակներում ոստիկանությունը փնտրում է վերջին շրջանում երգչուհու ապաքինմամբ զբաղված բժիշկներին:
15-02-2012 10:43
Իտալիայում սառույցի ծանրության տակ Կոլիզեյը վնասվել է. La Repubblica:
15-02-2012 10:34
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
14-02-2012 16:19
2012 թ. հունվարի 1-ից բարձրացվել են ԱՊՊԱ-ի հատուցումների սահմանաչափեր. տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:
14-02-2012 16:10
Աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է գրավել  Ցյուրիխը: Նախկին առաջատար Տոկիոն այս անգամ երկրորդն է. BBC:
14-02-2012 13:22
2012 թ. կշարունակվի գայլերին ոչնչացնելու համար պարգեւավճարների տրամադրումը: Պարգեւավճարը մնալու է նույնը' 100 հազար դրամ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1217 անգամ
21.10.2026
Դիտվել է 364 անգամ
20.10.2026
Դիտվել է 352 անգամ
22.10.2026
Դիտվել է 234 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster