| ՄԵԿ ՏՈՂՈՎ |
09-06-2012 15:52 Հունիսի 9-ին ողջ աշխարհում նշվում է Ընկերների միջազգային օրը:
|  |
|
|
09-06-2012 14:25 Հունիսի 12-ին Էրեբունի արգելոց-թանգարանին հարակից տարածքում տեղի կունենա «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների փառատոնը:
|  |
|
|
09-06-2012 14:16 Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ:
|  |
|
|
08-06-2012 14:32 Հունիսի 9-ին կկայանա հայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանի ամուսնական արարողությունը, որը կանցկացվի Լոս Անջելեսից 10 մղոն հեռավորության վրա գտնվող ագարակում: Թանկյանի հարսնացուն՝ Անժելա Մադաթյանը, Վանաձորից է:
|  |
|
|
08-06-2012 12:26 «Հայջրմուղկոյուղին» ջրի եւ կոյուղաջրերի հեռացման սակագնի փոփոխություն չի նախատեսում, եւ այդ նպատակով չի դիմելու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:
|  |
|
|
08-06-2012 11:26 Հանաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում ձեւավորված քննական կենտրոններում հունիսի 8-ին մկենարկել է «Ռուսաց լեզու» առարկայի պետական ավարտական եւ միասնական քննությունը:
|  |
|
|
08-06-2012 11:21 Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով սահմանվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույց:
|  |
|
|
07-06-2012 17:33 «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հունիսի 7-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.95 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.43%-ով կամ 1.78 կետով:
|  |
|
|
07-06-2012 15:54 «Սեւան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում' Սեւանի քաղաքային համայնքի սահմաններում, 2012 թ. կկազմակերպվեն հանրային նոր լողափեր: Այդ մասին այսօր' հունիսի 7-ին, կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
|  |
|
|
07-06-2012 14:15 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 8-ին կայցելի Վիետնամ:
|  |
|
|
07-06-2012 12:19 Երեւանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը:
|  |
|
|
07-06-2012 10:58 Իրինա Ալեգրովան նոյեմբերի 21-ին համերրգով հանդես կգա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. տոմսերի վաճառքն արդեն սկսված է:
|  |
|
|
07-06-2012 10:54 «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում առավոտյան պայթյուն է գրանցվել: Տուժած 55-ամյա Է. Ղազարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն. նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
|  |
|
|
06-06-2012 17:07 Հունիսի 6-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում արձանագրվել է դոլարի միջին փոխարժեքի նոր ռեկորդը' 414.73 դրամ:
|  |
|
|
06-06-2012 15:15 ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:
|  |
|
|
06-06-2012 11:32 Հունիսի 6-ը քսաներորդ դարի հայ խոշորագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:
|  |
|
|
06-06-2012 11:23 Հունիսի 7-ին՝ առավոտյան ժամը 8.00-ից, ասֆալտապատման աշխատանքների պատճառով 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելից մինչեւ Գայի պողոտա ճանապարհահատվածը:
|  |
|
|
05-06-2012 17:34 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է սուրբ Գայանյանց կույսերի տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Գայանե վանք են տարել սրբուհու մասունքն ամփոփող Աջը' հավատավոր հայորդիների երկրպագության եւ օրհնության համար:
|  |
|
|
05-06-2012 12:01 Երեւանում` «Կասկադի» վերին հատվածում, հունիսի 6-ի առավոտյան կկազմակերպվի հազվագյուտ աստղագիտական երեւույթի դիտումը` Վեներայի անցումն Արեգակի սկավառակի վրայով:
|  |
|
|
05-06-2012 10:58 Հունիսի 5-ին եւ 6-ին տեղի կունենա հազվագյուտ աստղագիտական երեւույթ՝ Վեներայի անցումն Արեգակի սկավառակի վրայով: Բնության այդ զարմանահրաշ երեւույթը հաջորդ անգամ կդիտվի արդեն 22-րդ դարում՝ 2117թ.:
|  |
|
|