16-09-2024 05:04 Նյարդային համակարգի հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև հղի կանայք պետք է իրենց սննդակարգում ներառեն ճակնդեղ, հայտնում է NEWS.ru-ն։ Այս ուտեստը պարունակում է ֆտոր, ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, ցինկ, պղինձ, կալիում և երկաթ։ Ուստի այն օգնում է հորմոնալ և սրտանոթային համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների դեպքում։ Կանխում է անեմիան, նշում են մասնագետները։
16-09-2024 01:12 Պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Chopard ոսկերչական ապրանքանիշի գովազդում բաց կերպարով։ Համապատասխան նկարները հրապարակել է Vogue-ը։ 27-ամյա մոդելը կեցվածք է ընդունել կապույտ ջինսե տաբատով և սպիտակ բաճկոնով, որը հագել է մերկ մարմնի վրա։
14-09-2024 11:41 Թեյլոր Սվիֆթին երեխա պարգեւելու Իլոն Մասկի առաջարկը, որը նա հրապարակել է X սոցիալական ցանցում, անվանվել է սեռական ոտնձգություն։ Մասնավորապես, ռեփեր Ազիլիա Բենկսը Թեյլոր Սվիֆթին կոչ է արել այս հարցով դատի տալ միլիարդատիրոջը։ Նրա կարծիքով՝ այս կերպ երգչուհին կարող է «շատ գումար ստանալ և բարձրանալ երաժշտության պատմության ամենահարուստ կանանց վարկանիշում»։
14-09-2024 11:21 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ տուրում սեպտեմբերի 14-ին Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ տուրում կմրցի Վիետնամի հետ։ Երկու թիմերն էլ երեք հաղթանակ են տարել։ Առաջին երեք տուրերում հայ շախմատիստուհիները պարտության են մատնել Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0) եւ Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։
14-09-2024 10:32 Մելինդա Ֆրենչ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 11,3 միլիարդ դոլար, պատմել է, թե ինչ է նշանակում լինել միլիարդատեր՝ ասելով, որ իր հսկայական հարստությունը կապված է «մեծ պատասխանատվության հետ»: Vanity Fair-ին տված հարցազրույցում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի նախկին կինն ասել է, որ իր ֆինանսական վիճակը երբեմն «սյուրռեալիստական» է թվում: «Ամենադժվարն այն է, երբ տեսնում ես մարդկանց կարիքները»,-ասել է 60-ամյա Ֆրանս Գեյթսը:
14-09-2024 05:27 Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի (UEF) գիտնականները պարզել են, որ մանկության տարիներին ճիշտ սնվելը և ֆիզիկական ակտիվությունը մեծ ազդեցություն են ունենում նյութափոխանակության և սրտանոթային առողջության վրա՝ նույնիսկ ապրելակերպի փոփոխությունից տարիներ անց: Գիտնականները նշել են, որ առավել նկատելի փոփոխությունները տեղի են ունեցել ճարպային ամիդներում, քաշի վերահսկմանը, ուտելու վարքի, քնի ինդուկցիայի, ցավի, տագնապի և զարկերակների աշխատանքի կարգավորմանը մասնակցող մոլեկուլներում:
14-09-2024 03:35 Սինդի Քրոուֆորդի դուստրը կրկնել է 1993 թվականի «Օսկար»-ի մոր խորհրդանշական կերպարը: Քայա Գերբերը հարգանքի տուրք է մատուցել իր մայրիկին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում Shell ֆիլմիի պրեմիերային: Մոդելն ու դերասանուհին կարմիր գորգի վրայով անցել է Herve Leger-ի սպիտակ կիպ գրկող զգեստով՝ սրաձև դեկոլտեով։
13-09-2024 10:31 Քնի պակասի վտանգը նյութափոխանակության առողջության վրա երկարաժամկետ վնասակար ազդեցությունն է, որը չի կարող արագ փոխհատուցվել լրացուցիչ քնով: Այս մասին The Conversation-ին ասել է Լանկաստերի համալսարանի պրոֆեսոր Ադամ Թեյլորը։ Նա նշել է, որ մեծահասակները պետք է կանոնավոր կերպով քնեն օրական 7 ժամից ավելի։ Բավարար քուն ստանալու քրոնիկական անկարողությունը կապված է մի շարք հիվանդությունների ռիսկի հետ, ինչպիսիք են դեպրեսիան, շաքարախտը, գիրությունը, սրտի կաթվածը, հիպերտոնիան և ինսուլտը:
13-09-2024 09:33 Քեթի Փերին հաստատել է, որ դեռևս ի վիճակի է ցնցել հեռուստադիտողներին և երկրպագուներին 2024 թվականի MTV Video Music Awards-ում իր բացահայտ ելույթից հետո: 39-ամյա երգչուհին պարգևատրվել է Video Vanguard մրցանակով և կատարել է իր մեծագույն հիթերից մի քանիսը, այդ թվում՝ California Gurls-ը, Teenage Dream-ը և Fireworks-ը: Նա ներկայացրել է նաև իր նոր համատեղ սինգլը Doechii-ի հետ՝ «I'm His, He's Mine», որը կթողարկվի ուրբաթ օրը: Սակայն հանդիսատեսին զայրացրել է սեքսուալ պարը, որը նմանակում էր լեսբուհիների ակտը:
13-09-2024 07:18 34-ամյա հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին դարձել է Chanel No 5 օծանելիքի դեմքը: Նա այս մասին խոսել է WWD նորաձեւության հրատարակությանը տված հարցազրույցում։ «Բարբի»-ի աստղը ֆրանսիական նորաձևության ապրանքանիշի հետ համագործակցում է 2018 թվականից։
13-09-2024 06:29 Սուպերմոդել Քեյթ Մոսի խորթ քույրը՝ Լոտին, հոսպիտալացվել է նիհարելու համար «Օզեմպիկ» ընդունելուց հետո. 26-ամյա աղջիկը չափից շատ է ընդունել դիաբետիկների համար նախատեսված դեղամիջոցը, որը գնվել է սև շուկայից։ Արդյունքում նա ստացել է «ջրազրկումից առաջացած նոպա» և նրան տարել է շտապօգնության մեքենան։
13-09-2024 01:32 Երգչուհի Քարդի Բ-ն երրորդ անգամ մայր է դարձել: Նա այս լուրով կիսվել է Instagram-ում և լուսանկարներ հրապարակել երեխաների հետ։ Դատելով վարդագույն հագուստից՝ երգչուհին աղջիկ է լույս աշխարհ բերել։ Քարդի Բիի ամուսնու՝ Օֆսեթի, համար սա արդեն վեցերորդ երեխան է․ բացի երգչուհուց երկու երեխաներից, նա երեխաներ ունի նաև նախկին հարաբերություններից։
12-09-2024 10:25 Երգչուհի Ռիհաննան բոլորին հիացրել է իր ադամանդե զարդերով, որոնց արժեքը գերազանցում է 640 հազար դոլարը։ Երգչուհին հագեցած օր է անցկացրել Նյու Յորքի Նորաձևության շաբաթում՝ այն ավարտելով Daily Front Row Fashion Media Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Ռիհաննան «Տարվա ամսագիր» մրցանակը հանձնել է Perfect–ի հիմնադիր Քեթի Գրանդին և նորաձևության գծով ավագ խմբագիր Ջահիլ Ուիվերին:
12-09-2024 10:13 Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։ Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության մատնեց Տրինիդադ եւ Տոբագոյի թիմին։ Հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը (2366), Մարիամ Մկրտչյանը (2328), Աննա Սարգսյանը (2364) եւ Սուսաննա Գաբոյանը (2180)։
12-09-2024 03:53 2013 թվականին Էշթոն Քաթչերից ամուսնալուծվելուց հետո Դեմի Մուրին հազվադեպ են տեսել տղամարդկանց շրջապատում։ 61-ամյա դերասանուհին կատակում է, որ շատ ավելի հաճույք է ստանում իր ընտանի կենդանիների հետ ժամանակ անցկացնելուց։ Ավելին, աստղը վերաբերվում է իր շներին երեխաների պես. նրանք պետք է ոչ պակաս հարմարավետ ապրեն, քան ինքը: Հենց սա է պատճառը, որ աստղը, ըստ իր իսկ խոսքերով, դեռ ամուրի է։
12-09-2024 01:46 Ջո Ջոնասը և Սոֆի Թերները խաղաղ համաձայնության են եկել ամուսնալուծության հայցից մեկ տարի անց: Դատավորը թույլ տվեց 35-ամյա Ջոնասին և 28-ամյա Թերներին հրաժարվել վերջնական որոշման համար 20-օրյա սպասման ժամկետից՝ հավելելով. «Կողմերի միջև ամուսնությունը լուծարված է»։ Այս մասին հայտնում է People-ը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
12-09-2024 00:57 Սեպտեմբերի 8-ին 83 տարեկան հասակում մահացավ Ալեքսանդր Մասլյակովը՝ КВН–ի կայսրության հիմնադիրը և մինչև 2022 թվականn այս հեռուստահաղորդման մշտական հաղորդավարը։ Ալեքսանդր Վասիլևիչը թողեց մեկ որդի՝ Ալեքսանդր Մասլյակով կրտսերին, ով վարում էր КВН–ի բարձրագույն լիգայի խաղերը և ընդհանրապես միշտ աշխատում էր իր հոր հետ: Ալեքսանդր Ալեքսանդրովիչն ունի միակ դուստր՝ Թաիսիան, որին այժմ անվանում են КВН–ի կայսրության ժառանգորդ։
11-09-2024 12:03 Սելենա Գոմեսը, ով վերջերս հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ չի կարող ինքնուրույն երեխա ունենալ, Տորոնտոյի կինոփառատոնի կարմիր գորգի վրա է հայտնվել՝ ներկայացնելու «Էմիլիա Պերես» ֆիլմը։ Ֆիլմում 32-ամյա դերասանուհին մարմնավորել է թմրակարտելի ղեկավարի կնոջը, ով որոշում է փոխել սեռը՝ արդարադատությունից խուսափելու համար։
11-09-2024 12:01 Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Carolina Herrera նորաձեւության տան նոր գարուն-ամառ հավաքածուն։ Պոդիումի գլխավոր աստղը Իրինա Շեյքն էր, իսկ առաջին շարքում հայտնի հյուրերի թվում էին' Աննա Վինտուրը, Նինա Դոբրևը, Մեթյու ՄակՔոնահիի կինը' Կամիլա Ալվեսը, Կարլի Քլոսը և այլք։
11-09-2024 11:57 Անցյալ շաբաթ Մյունխենում բազմամիլիոնանոց հանդիսատեսի առաջ Ադելը բացահայտեց, որ «անհավանական երկար» ընդմիջում է վերցնելու՝ չբացահայտելով իր առաջիկա ծրագրերը։ Այդ ժամանակվանից ի վեր աղբյուրները կիսվում են, թե ինչով կարող է զբաղվել «Գրեմմիի» մրցանակակիր արտիստը: Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա Ադելը, ով ունի 220 միլիոն դոլար գնահատված կարողություն, պատրաստվում է բեմը փոխել էկրանի հետ, այդ պատճառով էլ նա դադար է վերցնում երգելուց:
16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21 Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09 Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35 «Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: