27-05-2025 03:10 Մինչ Place Vendôme ոսկերչական տները ուղևորվում էին դեպի հարավ՝ իրենց նոր հավաքածուները ներկայացնելու, Cartier-ը ընտրեց հյուսիսային ուղղությունը և Ստոկհոլմում ներկայացրեց իր նոր՝ «En Équilibre» բարձրակարգ ոսկերչական հավաքածուի առաջին մասը, հաղորդում է WWD-ն։ Հավաքածուի անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Հավասարակշռության մեջ», արտացոլում է ոսկերչական գլուխգործոցների հիմնական թեման՝ բնության և քաղաքի, դասականների և նորարարության, տեսանելիի և թաքնվածի միջև հավասարակշռությունը։
27-05-2025 02:37 2022 թվականին Մեգան Մարքլը պետք է հայտնվեր բրիտանական Vogue-ի շապիկին, սակայն համարն այդպես էլ չհրապարակվեց դքսուհու անհնարին պահանջների պատճառով։ «Մեգանը ցանկանում էր ընտրել լուսանկարչին, սցենարիստին, հաստատել վերջնական մոնտաժը, վերահսկել պատկերներն ու շապիկները, և պնդում էր, որ դրանք միաժամանակ շապիկներին հայտնվեն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Նախկինում ոչ ոք նման պայման չէր դրել, նույնիսկ Բիյոնսեն», - Page Six-ին ասել է աղբյուրը։
26-05-2025 08:28 Ջոն Ֆինլիի ղեկավարությամբ գիտնականների խումբը հավաստիացնում է, որ բացահայտել է սև շոկոլադի գաղտնիքը: Պարզվել է, որ շոկոլադը հայտնվելով ստամոքս-աղիքային ուղում՝ դառնում է հատուկ բակտերաների բաժին: Այս բակտերիաներն ունակ են շոկոլադի բաղադրամասերը վերածել հակաբորբոքային միացությունների, որոնք օգտակար են սրտին, գրում է The Times of India-ն:
26-05-2025 08:26 Հարավային Կորեայի Կյեմյոնգի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մենակության երկարաժամկետ ազդեցությունը մարդու բնավորության գծերի վրա: Պարզվել է, որ մենակության զգացումը կանխատեսում է անձի երեք հիմնական գծերի անկում' էքստրավերտություն, համերաշխություն և բարեխղճություն: Սա նշանակում է, որ մենակությունը կարող է աստիճանաբար քայքայել մեր ընկերասիրությունը և կարգապահությունը, որով մենք մոտենում ենք մեր առօրյա կյանքին:
26-05-2025 08:13 Նախաճաշի փաթիլները երեխաների և նրանց մտերիմների սիրելի ուտեստն են, բայց, հավանաբար, դա օրը սկսելու ամենաառողջ միջոցը չէ։ Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում, ցույց է տվել, որ պատրաստի օգտագործման փաթիլները պարունակում են ճարպի, նատրիումի և շաքարի աճող քանակություն։ Հեղինակների կարծիքով` արտադրողները համը գերադասում են սննդային որակից, ինչը «նպաստում է երեխաների ճարպալալմանը և սրտանոթային առողջության համար երկարաժամկետ ռիսկերի զարգացմանը»։
26-05-2025 01:16 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան վստահ հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Բելառուսի ներկայացուցիչն առաջին շրջանում 6:1, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 75-րդ ռակետ, ռուսաստանցի Կամիլա Ռախիմովային։ Երկրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 98-րդ ռակետ, շվեյցարացի Խիլ Բելեն Տեյչմանը, որը 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 153-րդ ռակետ, իտալացի Լուկրեցիա Ստեֆանինիին։
26-05-2025 00:30 Հայաստանում տեղի է ունեցել մեծամասշտաբ հարսանիք Մարինե Ավակյանի և երկրի ամենամեծ Vivaro խաղատան սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբորորդու՝ Ռոման Բադալյանի միջև։ Միջոցառման համար նորապսակները ամրագրել են Երևանի գլխավոր համերգային վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրը։ Այնտեղ հյուրերի համար կազմակերպվել էր ներկայացում՝ հայտնի պարային և երաժշտական խմբերի մասնակցությամբ։ Իրենց հիթերն են կատարել Վալերի Մելաձեն և Թաթա Սիմոնյանը, իսկ երեկոյի հաղորդավարներն էին Գարիկ Մարտիրոսյանը և Նազենի Հավհաննիսյանը։
23-05-2025 10:12 Ենթադրվում է, որ Մոնիկա Բելուչին նկարահանվել է ռուս ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Բատերֆլայի խնջույք» անգլալեզու դեբյուտային ֆիլմում։ Այս մասին հաղորդում է La Voix du Nord թերթը՝ հղում անելով Ֆրանսիայի Դյունկերկ քաղաքի սոցիալական ցանցերին։ Հրատարակությունը հայտնել է, որ ամսվա սկզբին Զուիդկուտի լողափում և Սեն-Պոլ-սյուր-Մեր համայնքում անցորդները նկատել են Բալագովի նկարահանող խմբին, մասնավորապես՝ Մոնիկա Բելուչիին։
23-05-2025 09:49 Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ֆրանսիայում ավելի ու ավելի շատ աղջիկներ չեն նույնականացնում իրենց որպես հետերոսեքսուալ, գրում է Le Monde-ը։ Ազգային ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի սոցիոլոգ Մարի Բերգստրոմի կողմից անցկացված «Ապագայի սեռականությունը» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 18-ից 29 տարեկան կանանց 19%-ը իրենց հետերոսեքսուալ չի համարում։ Տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը կազմում է 8%: Ավելին, աղջիկների շրջանում այս թիվը 2015-ից 2023 թվականներին հնգապատկվել է։
23-05-2025 09:31 Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքից լուրերի հղի հաղորդավարուհու ջրերը գնացել են օրվա լուրերը հաղորդելուց ընդամենը մի քանի րոպե առաջ, հայտնել է NBC News-ը: WRGB-ի հեռուստադիտողները մայիսի 21-ին հեռուստաէկրանին տեսել են հաղորդավարուհիներ Օլիվիա Ջաքվիթին և Ջուլիա Դանին, որոնք ժպիտը դեմքերին հայտնել են կարևոր լուրեր: Ջաքուիթի ջրերը գնացել էին դրանից մի քանի րոպե առաջ, և հիվանդանոց գնալու փոխարեն նա, անտեսելով ցավերը, շարունակել է ուղիղ եթերում լուրեր հաղորդել։
23-05-2025 02:16 Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, ասել է, որ դպրոցական համակարգը «լուրջորեն հնացած է» և որ դրա պատճառով պատրաստ է իր սեփական երեխաներին տնային ուսուցում տալ ։ Ռեալիթի շոուի աստղը, որի կարողությունը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ, hamacancwum քննադատության է արժանացել և անվանվել է «իրականությունից կտրված»։
23-05-2025 01:14 31-ամյա Սաոիրշա Ռոնանը սպասում է իր առաջնեկին ամուսնու՝ Ջեք Լոուդենի հետ։ Սա հայտնի դարձավ Ֆրանսիայում Louis Vuitton-ի ցուցադրությանը նրա ելույթից հետո. դերասանուհին հանրությանը ներկայացավ նկատելիորեն կլորացած փորիկով։
22-05-2025 10:13 Ուելսի Աբերիստուիտի համալսարանի հետազոտողները կոչ են անում միմյանց ողջունել բռունցքների հպմամբ: Նրանք նշում են, որ ձեռքսեղմման միջոցով փոխանցվում է տաս անգամ ավելի շատ մանրէ: Գիտնականների կարծիքով միմյանց ողջունելու ձևի փոփոխությունը կարող է կրճատել վարակելությունը գրիպի վիրուս համաճարակի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
22-05-2025 10:11 Մեր եկամուտը ազդում է մեր հոգեկան առողջության վրա, հատկապես, երբ մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ։ Սա հատկապես նկատելի է այն տղամարդկանց դեպքում, որոնց զուգընկերուհիներն ավելի շատ գումար են բերում տուն․ նման իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց ինքնագնահատականի և ընդհանուր բարեկեցության վրա, հաղորդում է BBC-ն։
22-05-2025 10:00 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ քաղաքական կուսակցությունը Մակրոնի նախագահությամբ անցկացված բարձր մակարդակի կառավարական նիստում առաջարկել է արգելել 15 տարեկանից փոքր աղջիկներին մահմեդական գլխաշոր կրել բոլոր հասարակական վայրերում, գրում է The Guardian-ը։
22-05-2025 01:22 Հեռուստահաղորդավարուհի և Spletnik-ի նախկին գլխավոր խմբագիր, 43-ամյա Տատյանա Արնոն առաջին անգամ մայր է դարձել. մեկուկես ամիս առաջ նա լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Վանյային։ Նա ինքն է այս մասին խոսել սոցիալական ցանցերում և հրապարակել իր և փոքրիկի լուսանկարը ծննդատնից։
22-05-2025 00:25 78 տարեկան հասակում մահացել է «Երալաշ» մանկական հումորային ֆիլմերի նախկին տնօրեն Նադեժդա Ռեպինան։ Նրա մահվան մասին լուրը հայտնվել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում։
21-05-2025 11:03 Պիգմենտով հարուստ մրգերի և բանջարեղենի օգտագործումը օգնում է մաշկին ստեղծել բնական պատնեշ, որը պաշտպանում է վնասակար ճառագայթներից, հաղորդում է The Daily Mail-ը: Մանուշակագույն մրգերը և հատապտուղները պարունակում են բնական SPF գործոնը: Սև ազնվամորին, հաղարջը, ինչպես նաև սև խաղողը և թուզը արևապաշտպան քսուկի հետ միասին՝ պաշտպանում են մաշկը վնասակար ազդեցությունից:
21-05-2025 10:47 Միայնակ մարդկանց մոտ զգալիորեն բարձր է լսողության կորստի հավանականությունը։ Միայնությունը ոչ միայն հոգեբանական խնդիր է, այն կարող է նաև վտանգի տակ դնել ֆիզիկական առողջությունը։ Հոնկոնգի չինական համալսարանի փորձագետները պարզել են, որ սոցիալական հարաբերությունները և հուզական կապը ոչ միայն օգտակար են մեր հոգուն, այլև կարող են պաշտպանել մեր լսողությունը։
21-05-2025 08:11 Վիկտորիա Բոնյան բարձրացել է Էվերեստի գագաթը։ Բլոգերի 8848 մետրի հաղթահարման մասին հայտարարել է Everest Today Instagram-ի էջը, որը հրապարակել է նրա լուսանկարը լեռնային լանդշաֆտի ֆոնին. այժմ Բոնյան պաշտոնապես Էվերեստը նվաճողների ցուցակում է։
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։