Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-10-2015 11:03
Որքան շատ դաջվածք ունի մարդը, այնքան ավելի ագրեսիվ է․ այս եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները:
17-10-2015 09:31
Պարզվում է` 57-ամյա Մադոննան հատուկ սարքավորում է օգտագործում, որը կարող է մաշկը հագեցնել թթվածնով, խոնավացնել այն և ձգել` փայլուն դարձնելով և հեռացնելով ծերանալու տեսանելի նախանշանները:
17-10-2015 09:21
Քարդաշյանների ընտանիքը որոշակիորեն դադարեցրել է իր ակտիվությունը. պատճառը Քլոեյի ամուսնու ծանր վիճակն է՝ այն բանից հետո, երբ նրան անգիտակից վիճակում հայտնաբերել էին Լաս Վեգասի հասարակաց տներից մեկում:
17-10-2015 07:10
Տաջիկստանում խստացվել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար սահմանված պատիժը․ առաջին անգամ ձերբակալության դեպքում իրավախախտներին խոշոր տուգանք է սպառնում, երկրորդի դեպքում՝ մինչեւ 15 օր բանտարկություն:
16-10-2015 09:58
Ամերիկուհի Մերի Քոթերը ծննդյան 103-ամյակը տոնել է Հրաշք-կնոջ կոստյումով. այս կերպարը երկարակյաց կնոջ ամենասիրելի գերհերոսն է:
16-10-2015 09:53
Իտալիայի Գերագույն դատարանը թույլատրել է ընդմիջման ժամին աշխատավայրում պոռնո դիտել:
16-10-2015 09:07
Սելենա Գոմեսը հեռուստաշոուներից մեկի ժամանակ խոստովանել է, որ հավատում է տեսիլքներին և ուրվականներին. նրանց ժամանակին հայտնաբերելու և վտանգից խուսափելու համար նա իր հեռախոսը բեռնել է հատուկ ծրագրով:
16-10-2015 08:05
Չինաստանի Շանսի նահանգում ձերբակալվել է դիագողերի խումբ, որը գողացել ու 25.000 յուանով` 3900 ԱՄՆ դոլարով աղջկա դի էր վաճառել մահացած տղամարդու ընտանիքին:
16-10-2015 07:03
Նյու Յորքի բնակչուհի Ջենիֆեր Քոնելը փորձում է դատի տալ իր 12-ամյա զարմիկին` տարիներ առաջ իր դաստակը կոտրելու համար:
15-10-2015 09:51
Ամերիկացի սկանդալային երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսը արտասովոր «մերկ համերգ» է նախատեսում. այդ համերգին մերկ են լինելու թե երգչուհին, թե նրա երաժիշտները և թե դահլիճում ներկա հանդիսատեսը:
15-10-2015 09:46
Կանոնավոր սեռական հարաբերությունները (շաբաթն առնվազն 3-4 անգամ) կարող են թեթեւացնել միզուղիներով երիկամային քարերի հանկարծակի անցումը։
15-10-2015 09:38
Գիտնականները հետազոտել են այնպիսի մթերքներ եւ եկել է այն եզրահանգման, որ որոշ մթերքներ կարող են մարդու համար մահացու վտանգավոր լինել․ նրանք առանձնացրել են կարտոֆիլն ու ձուկը, որոնք որոշակի վիճակում կարող են վնաս հասցնել։
15-10-2015 07:53
Օսկարակիր դերասանուհի Պենելոպա Կրուսը, ով իր վերջին «Մա Մա» ֆիլմում մարմնավորել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարող կնոջ, ներկայացրել է իր նոր ռեժիսորական նախագիծը, որը պատմելու է մանկական լեյկեմիայի մասին:
15-10-2015 06:03
Playboy ամսագրի մեքսիկական հրատարակությունը կշարունակի հրապարակել մերկ մոդելների լուսանկարները՝ չնայած գլխամասային ընկերության որոշմանը՝ հրաժարվել նման լուսանկարներից։
14-10-2015 09:19
Եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին՝ «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: 
14-10-2015 09:16
Հետազոտողները պնդում են, որ ժամանակին եւ տեղին արված հաճոյախոսությունը մեծացնում է հաջողության հասնելու մարդու հնարավորությունները:
14-10-2015 09:13
Կանադական Մոնրեալի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ ցանկացած մարդ կարող է առաջին իսկ բառերից ճանաչել ընկերոջ ձայնը:
14-10-2015 07:30
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հրապարակել է էսսե, որում իր վրդովմունքն է արտահայտել այն առնչությամբ, որ իրեն ավելի քիչ են վճարում, քան տղամարդ դերասաններին:
14-10-2015 07:22
59-ամյա չինուհին 35 տարի երկարացրել է մազերը, քանի որ հավատում է, որ երկար մազերը օգնում են պահպանել երկարակեցությունն ու առողջությունը:
13-10-2015 09:32
Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հավանություն է տվել պարբերականի տպագիր տարբերակում ամբողջովին մերկ կանանց լուսանկարների հրապարակման դադարեցմանը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1319 անգամ
21.10.2026
Դիտվել է 551 անգամ
22.10.2026
Դիտվել է 395 անգամ
27.10.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster