Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-12-2015 09:52
Փորձագետները պարզել են, որ շոկոլադը կարող է թեթևացնել խրոնիկ հոգնածության սինդրոմը: Այն կարող է օգնել հիվանդության ծանրագույն ձևերի ժամանակ:
14-12-2015 09:50
Ուտելիքում կալորիաների պակասեցումը երկարացնում է կյանքը. ըստ մասնագետների` կալորիաների սահմանափակումը դանդաղեցնում է ծերացման գործընթացը և կանխում հիվանդությունների առաջացումը:
14-12-2015 09:44
Ամերիկացի դերասանուհի և մոդել Եվա Լոնգորիան, ով առավել հայտնի է «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալից, Twitter-ի իր էջում հայտարարել է գործարար Խոսե Անտոնիո Բաստոնի հետ նշանադրության մասին:
14-12-2015 09:37
Վատ վարքի պատճառը թաքնված է ուղեղում. հակասոցիալական եւ ագրեսիվ պահվածք ունեցող դեռահասների ուղեղում քիչ է մոխրագույն նյութը, որը պատասխանատու է որոշումների ընդունման համար:
14-12-2015 09:33
Սաուդյան Արաբիայում կայացած ընտրությունների արդյունքում երկրի պատմության մեջ առաջին անգամ կանայք 20 տեղ կզբաղեցնեն տեղական ինքնակառավարման մարմիններում։
12-12-2015 09:08
Պարզվել է, որ Քեյթ Միդլթոնը երգչուհի Ադելի երկրպագուն է. Քեմբրիջի դքսուհին պատրաստվում է նրան հրավիրել երգելու իր ծննդյան օրվան` հունվարի 9-ին:
12-12-2015 09:02
ԱՄՆ Արկանզաս Սիթի քաղաքում բնակվող 22-ամյա Էբի Ռամիրես Բոդլին 8 ամիս է ծախսել իր հելունագործ հարսանեկան զգեստը պատրաստելու համար:
12-12-2015 08:57
Այս տարի համեմատած նախորդ տարվա, Ամանորի գիշերը Երեւանի ռեստորաններում անցկացնել ցանկացողներն ավելի շատ են. դրանց մեծ մասում արդեն ազատ տեղեր չկան:
12-12-2015 08:20
Հետազոտություններն ապացուցել են, որ սուրճի ամենօրյա օգտագործումը դրական է ազդում մեր առողջության, հատկապես՝ լյարդի վրա:

12-12-2015 05:11
«Մի կորցրու հավատը Սանտայի նկատմամբ» ծրագրային հավելումի մշակողները պնդում են, որ այն երեխաներին պաշտպանում է պոտենցիալ «հակասանտայական» տեղեկատվությունից:
11-12-2015 09:18
Դեկտեմբերի 11-ին` արգենտինացի երգիչ, կինոդերասան, հայտնի «Տանգոյի արքա» Կարլոս Գարդելի (1887-1935) ծննդյան օրը, նշվում է Տանգոյի միջազգային օրը:
11-12-2015 09:10
Bored Panda ռեսուրսը հայտնել է Ճապոնիայում շերտերով շոկոլադի ստեղծման մասին, որի սալիկները կարելի է օգտագործել սենդվիչ պատրաստելիս:
11-12-2015 09:05
Հարցումը ցույց է տվել, որ մարդկանց տիպիկ երեկոն ալկոհոլի օգնությամբ սթրեսի դեմ պայքարն է․ կանանց 61%-ը միջինը երկու կամ ավելի գավաթ գինի է խմում, ինչը գերազանցում է օրական նորման:
11-12-2015 09:01
Առաջիկա շաբաթ ամերիկյան Ֆեյեթվիլ քաղաքում կներկայացնեն աշխարհի ամենամեծ Սուրբ ծննդյան գուլպան. վերջինիս քաշը շուրջ 730 կգ է, մակերեսը՝ 715 ք.մ.:
11-12-2015 08:14
Ինչպես ներկայացնում է  Oddity central-ը` ճապոնացիները սմարթֆոն են ստեղծել, որը հնարավոր է լվանալ և մաքրել այն պատող բակտերիաներից:
10-12-2015 09:44
Happy Birthday to you երգի ճակատագիրը որոշվել է մինչդատական նիստի ժամանակ, որտեղ վավերագիրների խումբը մտադրվել էր պայքարել ամերիկյան Warner/Chapell ընկերության հետ դրա օգտագործման իրավունքների համար. հայտնի է, որերաժշտությունը կտրամադրվի հասարակական օգտագործման համար:
10-12-2015 09:41
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները վերքերի բուժման համար հատուկ բինտ են ներկայացրել, որը զգում է ջերմության փոփոխությունները եւ օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ դեղերով:
10-12-2015 09:39
Ամերիկյան Pizza Hut պիցերիաների ցանցը և Մանչեսթերի Քաղաքային համալսարանը ուսանողներին առաջարկել են պիցցայի գծով գիտական աստիճան ստանալ:
10-12-2015 09:35
Lionsgate TV հեռուստաընկերությունը պատրաստվում է ստեղծել 1987թ. հայտնի «Կեղտոտ պարեր» ֆիլմի շարունակությունը` նկարահանելով նրա մոտիվներով 3 ժամանոց մինի-սերիալ:
10-12-2015 09:28
ԱՄՆ-ում ձերբակալվել է Արթուրո Գալվանին, որը ներխուժում էր տեղի քոլեջի ուսանողուհիների տներն ու գողանում նրանց իրերը․ աղջիկների բնակարանները պարզելու համար տղամարդն օգտագործել է Instagram-ի լուսանկարների GPS-տվյալները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1373 անգամ
21.10.2026
Դիտվել է 560 անգամ
22.10.2026
Դիտվել է 399 անգամ
27.10.2026
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster