Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-05-2016 09:04
Dior ֆրանսիական նորաձեւության տունը պարֆյումերիայի իր La Collection Privee շարքը համալրել է La Colle Noire բույրով` մայիսյան վարդի գերակշռող հոտով, լրացված համպարի, մուշկի եւ համեմունքների նրբերանգներով:
28-05-2016 08:56
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհու հարսանեկան և թագադրման զգեստները ցուցադրության կհանվեն Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում:
28-05-2016 07:59
Դերասանուհի Ամանդա Հոլդենն հանվել է կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային PETA կազմակերպության գովազդային արշավին մասնակցելու համար. 45-ամյա Հոլդենն լուսանկարվել է ամբողջովին մերկ՝ կաղամբների վրա պառկած:
28-05-2016 06:51
Սլովակիայից մոդել Մայկա Կուկուչովային մեղավոր են ճանաչել իր նախկին սիրեկանին` միլիոնատեր Էնդրյու Բուշին սպանելու մեջ:
27-05-2016 08:06
Գիտնականների հետազոտության համաձայն, Facebook-ում կանանց խոսքում ավելի հաճախ հանդիպում են «հրաշք», «երջանիկ», «ծնունդ», «դուստր», «փոքրիկ», «երախտապարտ» բառերը, իսկ տղամարդիկ հաճախ գործածում են «ազատություն», «պարտություն», «մարտ», «թշնամի» բառերը:
27-05-2016 08:02
Ամերիկյան Naja ապրանքանիշը, որը մասնագիտանում է բարձրակարգ ներքնազգեստի ստեղծման գործում, Nude for All շարք է թողարկել. դրանում ներքնազգեստի 7 մոդել է ներառված, որոնց գույնը համապատասխանում է մաշկի երանգին:
27-05-2016 06:15
Հետազոտությունը ցույց է տվել, որ հաճախակի տեղափոխությունները բացասաբար են ազդում դպրոցում երեխաների առաջադիմության վրա, ինչպես նաև խնդիրներ են առաջացնում՝ կապված երեխայի վարքի և զգացմունքային մակարդակի հետ:
27-05-2016 05:13
«Լիոնի» կանանց թիմը պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթը:
27-05-2016 04:17
Instagram-ում Խորվաթիայից վիզաժիստ Ելենա Պերիչը սկսել է հայտնիություն ձեռք բերել այն բանից հետո, երբ օգտվողները նկատել են նրա նմանությունը Քիմ Քարդաշյանի հետ:
26-05-2016 08:17
Մարդիկ համարյա երբեք չեն հետաձգում թանկարժեք իրերի գնումները. հոգեբանները դա բացատրում են նրանով, որ մենք գնում ենք թանկարժեք իրեր, որպեսզի խուսափենք հետագա հիասթափությունից, երբ այդ իրերը դառնան անհասանելի։
26-05-2016 08:15
Խուլ ծնված Նայլ Դի Մարկոն, որը հայտնի է որպես մոդել և «Թոփ մոդել ամերիկյան ձևով» ռեալիթի շոուի հաղթող, դարձել է «Պարեր աստղերի հետ» ամերիկյան հեռուստաշոուի 22-րդ սեզոնի հաղթող:
26-05-2016 08:09
Հնդկաստանում ծնվել է աշխարհի ամենածանր աղջիկը` նա 6.8 կգ է կշռում, միջին վիճակագրական վեցամսական երեխայի չափ. սովորաբար նորածին երեխաներն առավելագույնը 3-3.5 կգ են կշռում:
26-05-2016 08:04
Մասնագետը նշել է, որ բերանի քաղցկեղով հիվանդների մեծամասնությունը ծխողներ են կամ նախկին ծխողներ, որովհետեւ ծխելը ռիսկի թիվ մեկ գործոնն է:
26-05-2016 06:22
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը երեքշաբթի «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում հաղթեց Մագդալենա Ռիբարիկովային 6:2, 6:0 հաշվով՝ ծախսելով հաղթանակի վրա 44 րոպե:
25-05-2016 08:25
Նոթինգեմ Թրենտի համալսարանի գիտնականները պարզել, որ այլ մարդկանց շրջապատում գտնվելն ավելի երջանիկ է դարձնում. պարզվել է, որ ընկերական շրջապատում գտնվող մարդն իրեն ավելի թեթև ու հանգիստ է զգում և ավելի հեշտ ապրում:
25-05-2016 08:21
Գիտնականները պարզել են, որ մարդկանց միջև ռոմանտիկ հարաբերությունների ձևավորման հարցում փողը քիչ դեր չի կատարում. «հարուստ» տղամարդիկ սկսում են իրենց ընկերուհիների արտաքինի նկատմամբ ավելի մեծ պահանջներ ներկայացնել, ինչպես նաև չեն հրաժարվում այլ կարճաժամկետ սիրավեպից:
25-05-2016 08:20
Billboard Music Awards 2016 հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ երգչուհի Ադելը ներկայացրել է «Send My Love» երգի իր նոր հոլովակը, որի դիտումից նրա բազմաթիվ երկրպագուները հիացած են եղել:
25-05-2016 08:19
Ուելսի բնակչուհին 24 ժամ վարել է հազարավոր մեղուներով պատված մեքենան. ավելի քան 20 000 միջատներ պատել էին 65-ամյա Քերոլ Հովարթի Mitsubishi Outlander մակնիշի մեքենայի հետևի ապակին։
25-05-2016 08:14
ԱՄՆ-ի 12-ամյա քաղաքացի Թանիշք Աբրահամը քալիֆորնիական երկու համալսարան է ընդունվել. Սաքրամենտոյի պատանի բնակիչը դպրոցն ավարտել է 10 տարեկանում, իսկ անցյալ տարի տեղական քոլեջում կրտսեր մասնագետի երեք աստիճան է ստացել:
24-05-2016 08:25
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին նշանակվել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր, որտեղ կդասավանդի դասընթաց` նվիրված կանանց վրա պատերազմների ազդեցությանը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1434 անգամ
21.10.2026
Դիտվել է 580 անգամ
22.10.2026
Դիտվել է 405 անգամ
27.10.2026
Դիտվել է 174 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster