Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-10-2016 06:23
Ճապոնացիների կարծիքով` բանանը հակաքաղցկեղային և հակաօքսիդանտ հատկություններ ունի. այդ հատկությունները լավագույնս դրսևորվում են այն ժամանակ, երբ բանանը պատված է սև կետերով։
05-10-2016 06:17
Սովորական կարտոֆիլը օրգանիզմի համար վիտամինների և միկրոտարրերի ամենամեծ պահեստն է. այդ մասին են վկայում Վաշինգտոնի համալսարանի գիտնականների հետազոտությունների տվյալները:
04-10-2016 07:59
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այն, ինչ շատերս էինք կռահում. ինքդ քեզ մշտապես նկարելը, որ ստացել է սելֆի անվանումը, հոգեբանական խանգարում է։
04-10-2016 07:58
Էստոնիայի խորհրդարանի պատգամավորներն առաջին անգամ երկրի նախագահի պաշտոնում ընտրել են կնոջ` Քերսթի Կալյուլայդին:
04-10-2016 07:54
Ամերիկյան Վիրջինիայի համալսարանից դոկտոր Յան Սթիվենսոնը, որն իր կյանքի զգալի մասը նվիրել է վերամարմնավորման ուսումնասիրությանը, պնդում է, որ մահից հետո կյանք գոյություն ունի:
04-10-2016 07:49
Մասնագետները հանգել են եզրակացության, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող եւ հաճախակի սթրեսային իրավիճակներում գտնվող անձանց համար հակադեպրեսանտներով թերապիան անարդյունավետ է:
04-10-2016 07:01
Ճնշման նորմալացման գործում արդյունավետ կարող է լինել արևածաղկի սերմերից պատրաստված եփուկը. այս սերմերը հարուստ են թթվով, որն ընդունակ է լայնացնել անոթները, լավացնել արյան շրջանառությունը։
03-10-2016 09:13
Գիտնականները հայտարարել են, որ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է 30-60 րոպե ավելի քնեն, քան տղամարդիկ. ըստ նրանց՝ օրվա ընթացքում կանայք ջանում են միաժամանակ մի քանի խնդիր լուծել, որի հետեւանքով նրանց ուղեղն ավելի ակտիվ է աշխատում:
03-10-2016 08:18
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ օրվա ընթացքում թեյի օգտագործումն օգնում է մղձավանջներից ձերբազատվելուն. դա պատճառաբանվում է թեյում քիմիական ակտիվ նյութերի առկայությամբ, որոնք վերացնում են սթրեսը եւ թուլացնում գլխուղեղի բացասական էլեկտրական ակտիվությունը:
03-10-2016 07:21
Ոստիկանական համազգեստով, դիմակավորված երկու տղամարդ հրազենով սպառնացել են Քիմ Քարդաշյանին փարիզյան հյուրանոցում. Քարդաշյանը խորապես ցնցված է, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել։
03-10-2016 06:29
Գիտնականների կարծիքով` մարդու պորտի հատվածն ամենակեղտոտն է․ դրանում կարող են հավաքվել մահացած մաշկի հատվածներ, օճառի մասեր և այլն, ինչը բակտերիաների զարգացման համար իդեալական միջավայր է։
03-10-2016 06:22
Դանիացի և բրիտանացի մասնագետները հետազոտության արդյունքում պարզել են, որ առնվազն 55 գրամ պանրի կամ յոգուրտի պարբերաբար օգտագործման դեպքում երկրորդ կարգի շաքարախտով հիվանդանալու ռիսկը նվազում է 12%-ով:
01-10-2016 09:49
Լոնդոնի Հոլլոուեյի թագավորական համալսարանի հետազոտողների թիմը կարողացել է փորձով հաստատել գեղեցիկ եւ տգեղ ընկերուհիների մասին այն պնդումը, որ տգեղ կնոջ կողքին ուրիշն ավելի գեղեցիկ է երեւում:
01-10-2016 09:46
Հոկտեմբերի 1-ին նշվում է Բուսակերության միջազգային օրը, որը 1977-ին սահմանվել է Բուսակերների հյուսիսամերիկյան միության, և աջակցություն է գտել Բուսակերների միջազգային միության կողմից:
01-10-2016 07:52
Ռուս մարմնամարզուհի Ալինա Կաբաևան հանրության առջև է հայտնվել 2 տղաների հետ, ձեռքին՝ ամուսնական մատանի. բրիտանական Daily Mail պարբերականը ենթադրել է, որ դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «գաղտնի ընտանիքն է»:
01-10-2016 04:54
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին մինչև հոկտեմբերի 20-ը ժամանակավոր խնամակալություն է ստացել 6 երեխաների նկատմամբ, հայտնում է TMZ-ն:
30-09-2016 08:22
Գիտնականներն ապացուցել են, որ մարդուն կարելի է ստիպել սիրել. ըստ նրանց, եթե կարելի է կառավարել սիրո կամ համակրանքի զգացողությունը, ապա հնարավոր է կառավարել նաեւ այլ զգացմունքները:
30-09-2016 07:35
Սովորական ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը մեծացնում է սրտի անբավարարության վտանգը. այս եզրակացության են եկել The British Medical Journal-ում հրապարակված հետազոտության հեղինակները:
30-09-2016 06:31
Գիտնականները պարզել են, որ պրոբիոտիկներ պարունակող յոգուրտի պարբերաբար օգտագործումը բարելավում է ուղեղի աշխատանքը:
30-09-2016 04:33
Գրող Ջոան Ռոուլինգին ճանաչել են 2016 թվականի Հոլիվուդի ամենաազդեցիկ հեղինակ. վարկանիշը կազմվել է The Hollywood Reporter պարբերականի կողմից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1483 անգամ
22.10.2026
Դիտվել է 422 անգամ
27.10.2026
Դիտվել է 205 անգամ
28.10.2026
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster