Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-02-2017 08:19
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մի քանի զույգ մարզակոշիկ է  բաժանել Yeezy Boost 350 V2 նոր հավաքածուից. դրանց ապագա տերերին նա ընտրել է Twitter­ում, իսկ կոշիկի դիզայնով զբաղվում էր նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, adidas­-ի հետ համագործակցությամբ:
28-02-2017 08:13
Անունը, որը ծնողները տալիս են մարդուն, ինչ -որ ձեւով կապակցված է նրա արտաքինի հետ, հետեւաբար անուններին վերաբերող մշակութային կարծրատիպերն այնքան էլ անհիմն չեն, որքան թվում են. նման եզրակացության են հանգել Երուսաղեմի հրեական համալսարանի գիտնականները։
28-02-2017 00:20
Ինտենսիվ մարզումները կարող են նվազեցնել տղամարդկանց լիբիդոն:
27-02-2017 08:57
Այսօրվա օսկարյան մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասանուհի ճանաչվեց Էմմա Սթոուն՝ «Լա-լա-լենդ» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար։
27-02-2017 08:31
Օսկարյան մրցավազքի ֆավորիտ «Լա Լա Լենդը» առաջին մրցանակն է ստացել նկարիչ-բեմադրողի աշխատանքի համար. Դեմիեն Շազելի մյուզիքլը չի կարողացել Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակների թվով ռեկորդ սահմանել, ինչպես սպասվում էր`այն առաջադրված էր 14 անվանակարգերում։ 
27-02-2017 07:33
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչել «Կոմիվոյաժերը» («Շրջավաճառը», Commis voyageur), որը նկարահանել է իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին։
27-02-2017 06:36
Ռոնդա Ռոուզին կկատարի կալանավորի դեր «Կույր գոտի» սերիալում:
27-02-2017 03:47
Լիլի Ալենը որոշել է ժամանակավորապես հրաժարվել սոցցանցերից օգտվելուց՝ իր հոգեկան առողջության և մահացած ծնված երեխայի մասին մեկնաբանություններից հետո։
25-02-2017 09:21
Տարածված կարծրատիպն այն մասին, որ ակնոցով մարդիկ ավելի բարձր ինտելեկտ ունեն, պարզվում է, անհիմն չէ, ասում են գերմանացի գիտնականները, որոնք դա հաստատել են փորձի միջոցով։
25-02-2017 06:29
Կինոաշխարհի ամենահեղինակավոր՝ «Օսկար» մրցանակի արժեքը բարձրանում է. այս տարի յուրաքանչյուր արձանիկը կազմակերպիչներին կարժենա 696 դոլար։
25-02-2017 04:26
Իտալիայում մարտի 4-ին մեկնարկում է գրավիչ ակցիա. այդ օրը հազարավոր հյուրանոցներ, որոնք պատկանում են Bed and breakfast (B&B) կատեգորիային, իրենց ծառայությունները կառաջարկեն լրիվ անվճար:
25-02-2017 03:33
Սոցիալական ցանցերում Քիմ Քարդաշյանը իր նոր կերպարով մի քանի լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել. հազիվ ուսերին հասնող մազերով Քարդաշյանը շատ հրապուրիչ է երևում՝ նա շիկահեր է դարձել Փերիս Հիլթոնի ծննդյան երեկույթի պատվին։
24-02-2017 08:32
Ֆրանսիական Chanel նորաձևության տունը, վերջինիս հիմնադիր, մոդելյեր Գաբրիել Շանելի պատվին 2017թ աշնանը նոր` Gabrielle բույր կթողարկի: Դա կլինի օծանելիք՝ համեմված ծաղիկների բույրերով:
24-02-2017 06:33
RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Պամելա Անդերսոնը հայտարարել է, որ մտդիր է զբաղվել տղամարդկանց իրավունքների պաշտպանությամբ, որոնք կեղծ մեղադրվում են բռնաբարության մեջ:
24-02-2017 05:36
Մարդկանց միայն 1 տոկոսն է ցանկանում իր ապագան իմանալ ցանկացած հանգամանքներում և միայն 10 տոկոսն է ցանկանում օժտված լինել բացասական իրադարձությունները գուշակելու շնորհով:
24-02-2017 04:38
Փերիսը՝ երաժիշտ Մայքլ Ջեքսոնի դուստրը, ֆոտոշարքի է մասնակցել նորաձևության մասին CR Fashion Book հանդեսի շապիկի համար:
24-02-2017 01:21
Ամերիկյան Ինդիանա նահանգում վաճառել են 435 մլն դոլարի չափով ջեքփոթով վիճակախաղի տոմսը․ այն  գնել են նահանգի մայրաքաղաք Ինդիանապոլիսից 60 կմ հեռավորությամբ գտնվող Լաֆայետ քաղաքում, գնողի անունը չի հաղորդվում՝ նա 180 օր ունի գումարը ստանալու համար:
23-02-2017 08:17
Բրիտանացի գիտնականները գտնում են, որ 2030 թվականին կյանքի տևողությունը կգերազանցի 90 տարին․ նշվում է, որ այդ միտումը կգրանցվի բոլոր երկրներում, որոշներում, անգամ, կգերազանցի 90 տարին։
23-02-2017 08:14
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում ապրիլ ամսից արգելք կսահմանվի շքեղ հարսանիքների անցկացման վրա. հարսնացուի ծնողները չեն կարողանա հրավիրել 500-ից ավելի հյուրերի, իսկ փեսայի կողմից հրավիրվածների թիվը չպետք է գերազանցի 400:
23-02-2017 08:02
Գիտնականները հայտնաբերել են ապացույցներ, որ Ամերիկայի ամենահին քաղաքակրթություններից մեկում իշխանությունը փոխանցվում էր մայրական գծով. դա կարող հաստատել այն պնդումը, որ առաջին քաղաքակրթություններում մայրիշխանություն էր տիրում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1531 անգամ
22.10.2026
Դիտվել է 432 անգամ
27.10.2026
Դիտվել է 225 անգամ
28.10.2026
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster