Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2017 08:06
Ճապոնական Tanaka Kikinzoku Jewelry ֆիրման ստեղծել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոս Դարթ Վեյդերի ոսկե սաղավարտի կրկնօրինակը՝ մաքուր ոսկուց. 15 կիլոգրամանոց դիմակը ցուցադրված է ֆիրմայի գլխավոր խանութում՝ Տոկիոյում, որը կարելի է գնել մայիսի 4-ին, 1․4 մլն դոլարով։
27-04-2017 06:16
Quotenet պարբերականը հաստատում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ դուստր Մարիան վաճառում է Նիդեռլանդներում գտնվող իր պենտհաուսը. տան մակերեսը 700 քմ է, իսկ գինը՝ 2.9 միլիոն եվրո:
27-04-2017 05:21
Երևանում ապրիլի 28­-ին կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին» մասնակցելու նպատակով, Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան կժամանի Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը․ նախատեսված է Դինա Մայրեդի ելույթը:
27-04-2017 05:13
Եվրոպան փոխարինել է ԱՄՆ-ին՝ մանկական պոռնոգրաֆիայի տարածման գործում. Internet Watch Foundation կազմակերպության տվյալներով` հիմա, եթե հաշվի առնենք Ռուսաստանն ու Թուրքիան, մանկական պոռնոգրաֆիայով կայքերի 60 տոկոսը եվրոպական սերվերների վրա են:
27-04-2017 04:24
Երեք երեխայի 35-ամյա մայր Հաննա Հավերսը ազատվել է ոստիկանի աշխատանքից և դարձել ստրիպտիզ պարուհի. բրիտանուհին 12 գիշերվա համար վաստակում է այնքան, որքան կվաստակեր մեկ ամսվ ոստիկանի վտանգավոր աշխատաքով:
26-04-2017 08:48
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են վարորդական վկայականներ ստացած իգական սեռի 50641 ներկայացուցիչ։
26-04-2017 08:24
Կանանց միայն 55 տոկոսն է ներառված աշխարհի վճարվող աշխատուժի մեջ, իսկ մնացածը շարունակում են մնալ աճի չգործածվող աղբյուր։
26-04-2017 06:38
Լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը հայտարարել է Ալեքսիս Օհանյանից երեխա ունենալու մասին, քննադատել է իր մարզիչ Իլի Նաստասենին, ով հարցադրում է արել՝ արդյոք նրանց երեխան «կաթնային շոկոլադի» գույն կունենա:
26-04-2017 02:30
Թղթադրամների միջազգային միությունը ընտրել է շվեյցարական 50 ֆրանկ անվանական արժեքով թղթադրամը` որպես անցած տարվա լավագույն թղթադրամ։
26-04-2017 01:33
Դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը իր հիմնադրամի կայքում հրապարակել է բանաստեղծություն, որտեղ Ֆրանսիային առաջարկել է «անկողնում միանալ» ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային:
25-04-2017 08:15
Երևանում կայացել է «1915 թվականի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր հալածանքների ենթարկվող հայերին օգնության են հասել աշխարհի տաբեր ծայրերից:
25-04-2017 08:00
Լեհերի մեծամասնությունը դեմ է նույնասեռական ամուսնությունների օրինականացմանը. հարցվածների ավելի քան 86%-ն ամուսնությունը համարում է տղամարդու և կնոջ միությունը, իսկ 9%-ը համաձայն չէ այս ձեւակերպմանը:
25-04-2017 07:53
Jimmy Choo էլիտար կոշիկի ապրանքանիշը հայտնել է, որ գնորդ է փնտրում Ընկերությունը, որի արժեքը գնահատվում է 895․5 մլն դոլար, դեռ չի ստացել առաջարկներ պոտենցիալ ներդրողներից:
25-04-2017 05:12
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը ֆիրմային խանութ է բացել Տոկիոյում, որտեղ ներկայացրել է հագուստի նոր հավաքածու։ 
25-04-2017 02:07
Բրիտանուհի 42-ամյա Ջոդի Չարլզը ծխախոտի տուփի վրա, որպես նախազգուշացում, հայտնաբերել է իր մահացած հոր լուսանկարը, որի թույլտվությունը կինը չի տվել. Բասիլդոնի Համալսարանի հոսպիտալը, որի ռեանիմացիոն բաժանմունքում է գտնվել կնոջ հայրը, մերժել է նրա մեղադրանքները:
22-04-2017 09:57
Հոգեբաննեըր պարզել են, որ կանանց մասին սեքսիստական ու հակագեյական անտեղի կատարկները օգնում են ինքնահաստատվել այն տղամարդկանց, ովքեր իրենց առնականության վերաբերյալ կասկածներ ունեն։
22-04-2017 09:32
Ըստ Գլազգո քաղաքից բրիտանացի գիտնականների՝ հեծանիվ օգտագործելը կրկնակի նվազեցնում է քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների վտանգը:
22-04-2017 08:35
51-ամյա Պատրիկ Դեմփսին կնոջ՝ Ջիլիան Ֆինկի, հետ 15 տարվա ամուսնական կյանքից հետո որոշել են երեխա որդեգրել՝ իրենց միությունն ամրապնդելու համար։
22-04-2017 06:07
Խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին կամուսնանա խառը մենամարտերի վարպետ, ծանր քաշային Տրեւիս Բրաունի հետ. ամուսնության առաջարկը Բրաունը Ռոուզիին արել է Նոր Զելանդիայում։
22-04-2017 02:28
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նշել է ծննդյան 91-ամյակը. ծննդյան օրվա կապակցությամբ Լոնդոնի Հայդ պարկում, Թաուերում և Վինձորի մեծ պարկում տեղի է ունեցել թնդանոթային հրավառություն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1555 անգամ
22.10.2026
Դիտվել է 440 անգամ
27.10.2026
Դիտվել է 229 անգամ
28.10.2026
Դիտվել է 162 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster