Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-10-2017 07:59
Սիրված ռուս երգչուհի Սատի Կազանովան ամուսնացել է իր զուգընկերոջ՝ իտալացի լուսանկարիչ Ստեֆանո Տիոցոյի հետ:
03-10-2017 07:58
Մերիլենդի համալսարանի գիտնականները գտել են սպիտակուց, որը հեշտացնում է գրիպի ընթացքն ու նվազեցնում դրանից մահացությունը։
03-10-2017 07:53
Ամերիկացի ամուսինները, որոնք 1.2 մլն դոլարի խաբել են Amazon առցանց խանութին, մեղավոր են ճանաչվել. Էրին և Լիա Ֆինանները հարյուրավոր կեղծ հաշիվներ են բացել կայքում և էլեկտրոնիկա պատվիրել, որը ստանալուց անմիջապես հետո պահանջել են ապրանքի փոխարինում` վնասված ապրանքների վերականգնման կարգից ելնելով:
03-10-2017 07:51
Չինացի մասնագետները նոր տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս 50 մետր հեռավորությունից քայլվածքից մարդուն ճանաչել:
03-10-2017 05:03
Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15-ամյա 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ է նվաճել պոկում (78 կգ), հրում (105 կգ) վարժություններում և երկամարտում (183 կգ)՝ մեծ առավելությամբ հաղթելով մրցակիցներին:
03-10-2017 02:05
Իլոն Մասքի 69-ամյա մայրը դարձել է CoverGirl կոսմետիկական բրենդի դեմքը:
02-10-2017 08:13
Սերենա Ուիլյամսը բացահայտել է իր և Ալեքսիս Օհանյանի դստեր անվան ընտրության գաղտնիքը. անվան առաջին տառերն են «ԱՕ», որը խորհրդանշում է «Ավստրալիա օփեն» մրցաշարը»:
02-10-2017 08:11
Արեգակնային համակարգի մարմինների զանգվածի ցուցանիշը մշտապես փոփոխվում է. Երկիրն ամեն տարի «նիհարում» է 50 հազար տոննակով, իսկ Լուսինը, հակառակը, 6 հազար տոննայով «գիրանում» է:
02-10-2017 08:07
Գերմանիայում ուժի մեջ է մտել օրենքը, որն ուղղված է համացանցում ատելության եւ հալածանքի դեմ. այն օն լայն ծառայություններին պարտավորեցնում է ավելի մանրակրկիտ մշակել ատելության հնարավոր բռնկման հետ կապված բողոքները եւ նման գրառումներն ու մեկնաբանություններն ավելի արագ հեռացնել։
02-10-2017 08:06
Ամերիկուհին, ով հաղթահարել է կրծքի քաղցկեղն ու իր խոսքով՝ տարիներ շարունակ ծաղրանքի է ենթարկվել իր արտաքինի և տարիքից ավելի մեծ երևալու պատճառով, 50 000 դոլար է ծախսել ԱՄՆ առաջին տիկնոջը նմանվելու համար:
30-09-2017 10:12
5 բան, որ տեղի է ունենում օրգանիզմում սիրելիի հետ բաժանվելուց հետո. խնդիրներ քնի հետ, ցավ կրծքավանդակում, աշկային խնդիրներ, կանային ցավեր, ախորժակի անկում կամ ավելորդ քաշ։
30-09-2017 10:11
Ֆրանսիայում գտել են մերկ կնոջ պատկերով գծանկար, որն, ինչպես ենթադրում են փորձագետները, կարող Է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի Էսքիզը:
30-09-2017 10:06
Օծանելիքները կարող են միգրենի, ինչպես նաեւ ալերգիկ ռեակցիաների պատճառ լինել. ավստրացի գրող Քեյթ Գրինվելի «Case Against Fragrance» գրքում ներկայացված են մարդկանց վրա բույրերի ազդեցության մասին ուսումնասիրության արդյունքները։
29-09-2017 07:57
Բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը 1109 կարատ քաշով աշխարհի ամենախոշոր ալմաստը` Lesedi la Rona-ն, ձեռք է բերել 53 մլն դոլարով, ինչը շատ ավելի պակաս է անցյալ տարվա գնահատումից:
29-09-2017 07:47
Մեծ Բրիտանիայում բողոքականների քահանան, որը հավատացյալ կանանց բռնաբարելու միջոցով ազատել է «չար ոգուց», , 21 տարվա ազատազրկման է դատապարտվել:
29-09-2017 07:46
Ամերիկյան հեռուստահաղորդավարի և մոդել Քիմ Քարդաշյանի փաստաբանները նամակ են ստացել 2016 թ.-ի հոկտեմբերին Փարիզում տեղի ունեցած գողության կասկածյալից, ով ներողություն է խնդրում իր արարքի համար:
29-09-2017 04:50
Ավստրալիայի դատարանը, բլոգեր Բել Գիբսոնին համացանցի օգտատերերին այլընտրանքային թերապիայի եւ առողջ սննդի միջոցով քաղցկեղի բուժման մասին կեղծ պատմություններով խաբելու համար, տուգանել է 322 հազար դոլարով:
29-09-2017 02:54
Բրիտանուհի 65-ամյա Թերեզա Դոյլը 14 տարի շարունակ բազմաթիվ հուղարկավորությունների է այցելել` անվճար սնվելու համար:
28-09-2017 07:53
Իտալիայի բնակչուհին ամուսնացել է ինքն՝ իր հետ․ Լաուրա Մեսին կազմակերպել է անսովոր հարսանիք՝ մեծ տորթով, հարսի ընկերուհիներով, որտեղ բացակայել է գլխավոր հերոսներից մեկը՝ փեսան։
28-09-2017 07:50
Կայծակի տեսքով հոնքեր. համացանցում դիմահարդարման նոր ոճ է տարածվել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1591 անգամ
27.10.2026
Դիտվել է 252 անգամ
28.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster