Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-08-2017 08:13
Գիտնականները պնդում են, որ հենց մելատոնինն է ընդունակ մարդկությանը նվիրել կյանքի տևողության երկարացում 10-15 տարով. բոլոր մարդկանց մոտ մելատոնինն ակտիվորեն վերականգնվում է գիշերային քնի ժամանակ միևնույն ժամին 23-ից մինչև 3-ը:
31-08-2017 08:10
Արքայազներ Ուիլյամն ու Հարին Սառա անունով ավագ քույր ունեն, որն ապրում է ԱՄՆ-ում. գենետիկորեն Սառան թագավորական ընտանիքի ժառանգներից է և հավակնում է բրիտանական գահին:
31-08-2017 08:08
Zara խանութների ցանցի հիմնադիր Ամանասիո Օրտեգան Forbes հանդեսի վարկածով դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը:
31-08-2017 08:04
Սեքսուալ ծառայությունների մատուցման դաշնային միավորումը մտադիր է գերմանական հասարակաց տների որակի գնահատման համակարգ ներդնել. նոր համակարգը սեքս-արդյունաբերությունում աշխատող կանանց կօգնի «լուրջ գործատուներին տարբերել անլուրջներից։
31-08-2017 07:53
Կանադական Brazzers պոռնոստուդիան Back to university նախագիծ է թողարկել, որի նպատակը լավագույն առաջադիմությամբ ուսանողներին պարգեւատրելն է. քոլեջների լավագույն ուսանողների շրջանում 25 պրեմիում դասի օգտահաշիվ կխաղարկվի, որոնք ակտիվ կլինեն առաջիկա 25 տարիներին։
30-08-2017 10:19
Caudalie ֆրանսիական կոսմետիկական բրենդը ներկայացրել է French Kiss շրթունքների բալզամները. նորույթները, մակնիշի ներկայացուցիչների խոսքով, նախատեսված են «իդեալական համբույրների» համար:
30-08-2017 10:18
Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան. 1 տարվա ընթացքում Բատուրինայի կարողությունը կրճատվել Է 100 մլն դոլարով` մինչեւ 1 մլրդ դոլար:
30-08-2017 10:17
Արտակարգ դեպք Վայոց Ձորում. 8 ամսական երեխա ունեցող կինը խաբել է նոր սիրեցյալին ու կրկին ամուսնացել:
30-08-2017 10:14
Քարդաշյան-Ջեներ գերդաստանը կես միլիոն դոլար է փոխանցել «Հարվի» փոթորկից տուժածների օգնությանը:
30-08-2017 02:21
Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Մրակովո գյուղում տեղի ունեցած արտակարգ պատահարի ժամանակ 11-ամյա աղջիկն այրվող տնից դուրս է բերել 6 փոքր եղբորն ու քրոջը:
25-08-2017 10:17
Փարիզի տիկնիկների թանգարանը 23 տարվա գոյությունից հետո կփակի իր դռները. մշտական ցուցադրության նմուշները, ինչպես նաև ընթացիկ ցուցահանդեսի 1980-ական թվականների տիկնիկները կարելի կլինի տեսնել մինչև սեպտեմբերի կեսը:
25-08-2017 10:07
Ամերիկյան Powerball վիճակախաղի հաղթող է դարձել Մասաչուսեթս նահանգի հիվանդանոցներից մեկի 53-ամյա աշխատակցուհի Մևիս Վոնզիկը. նա արդեն զանգահարել է աշխատավայր ու հայտնել, որ իրեն կարող են այլևս չսպասել։
25-08-2017 10:01
Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ միայնակ մարդիկ հակված են KFC-ի սնունդ գնել փաթեթի վրա մարդկային դեմքի շնորհիվ:
25-08-2017 04:25
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ արագ քնի փուլի կրճատումը, որի ընթացքում մարդը երազներ է տեսնում, կապված է թուլամտության զարգացման մեծ ռիսկի հետ:
25-08-2017 03:04
Ֆրանսիական գիմնազիայի ներկայացուցիչները, որը գտնվում է տեղական «կարմիր լապտերների թաղամասում»՝ Կուրֆյուրստենշտրասե փողոցում, տուժում են մարմնավաճառների արշավանքից. տնօրինությունը ստիպված էր 1,5 մետրանոց պարսպի կառուցման համար փող ծախսել:
24-08-2017 09:42
Monki շվեդական բրենդը վաճառքի է հանել դենիմից պատրաստված հագուստի նոր հավաքածու. նորույթների թվում կան 1990-ական թվականների ոճով կարված բարձրացված գոտկատեղով, ինչպես նաև վառ կարկատաններով Taiki մոդելի, ուղիղ ձևվածքով Moluna մոդելի և Kimono դասական մոդելի ջինսեր:
24-08-2017 09:39
Բիլլի Ուայդերի «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը համարվել է բոլոր ժամանակների լավագույն կատակերգությունն ըստ քննադատների վարկածի, որոնք մասնակցել են «BBC» հրատարակության կազմակերպած հարցմանը:
24-08-2017 09:22
Հնդկաստանում տարօրինակ դեմքով այծ է հայտնվել. «մարդկային դեմքով» կենդանին վախեցնում է հարևան բնակիչներին:
24-08-2017 09:17
Նոր հավելվածը երեխաներին կստիպի պատասխանել ծնողների հաղորդագրություններին. Լոնդոնի բնակիչ Նիք Հերբերթը հավելված է ստեղծել, որը կարեւոր հաղորդագրություն ստանալիս տիրոջ էկրանը «սառեցնում» է եւ բարձր ձայներ արձակում:
24-08-2017 09:15
CMR ընկերության բրիտանացի ինժեներներն ավարտել են ոչ թանկարժեք, հավաք եւ պրակտիկ ռոբոտի մշակումը, որը նախատեսված է նուրբ վիրահատությունների կատարման համար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7261 անգամ
27.04.2026
Դիտվել է 605 անգամ
24.04.2026
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster