17-06-2025 02:31 92 տարեկանում մահացել է ամերիկյան Estee Lauder կոսմետիկայի ընկերության հիմնադիրների որդին' ընկերության տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ Լեոնարդ Լաուդերը։ Այս մասին հայտնել է ընկերությունը։ Ավելի քան վեց տասնամյակ Լեոնարդ Լաուդերը եղել է վիզիոներ և նորարար' օգնելով բիզնեսը ամերիկյան խանութներում մեկ ապրանքանիշի ներքո վաճառվող մի բուռ ապրանքից վերածել հեղինակավոր գեղեցկության մուլտիբրենդային համաշխարհային առաջատարի, ինչպիսին է այն այսօր։
16-06-2025 10:22 Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության ֆոնին, առցանց քննարկման թեմա է դարձել Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի թոռնուհու՝ Իման Փահլավիի հարսանիքը: Օրերս 31-ամյա Իմանն ամուսնացել է իր ընկերոջ՝ Բրեդլի Շերմանի հետ, ով հրեական ծագում ունեցող ամերիկացի գործարար է, Matternet ընկերության գործընկերության ղեկավարը, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի առևտրային առաքմամբ:
16-06-2025 10:16 Եթե կինը գիշերը քնում է լամպի լույսի տակ, ապա այդ լույսն օրգանիզմում կարող են «արթնացնել» կրծքի քաղցկեղի բջիջները, հայտնում է The Times of India-ն: Լույսի պատճառով մելատոնինի հորմոնը դադարում է արտադրվել: Սովորաբար հորմոնի բարձր խտությունը «քնեցնում» է քաղցկեղի բջիջները և անջատում ուռուցքի առաջացման հիմնական մեխանիզմները:
16-06-2025 10:11 Նոր հետազոտության համաձայն՝ ամուր ընտանեկան կապերը լավագույն միջոցներից մեկն են գիշերը երեխայի լավ քնելուն օգնելու համար։ Հետազոտողները հավաստիացնում են, որ երեխաներն մեծ հավանականությամբ ավելի երկար կքնեն, եթե նրանց տանը տիրում են ընտանեկան լավ հարաբերություններ եւ ծնողները շատ են տարված իրենց գործով։ Այնպիսի բաներ, ինչպիսին համատեղ ընթրիքն է եւ հարեւանությամբ տեղի ունեցող միջոցառումերին մասնակցությունը, կապված են եղել քնի տեւողության ավելացման հետ։
16-06-2025 09:56 Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան եւ 48-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։
16-06-2025 06:19 60-ամյա Մոնիկա Բելուչին հանրության առջև դուրս եկել իր սիրեցյալի՝ 66-ամյա Թիմ Բարթոնի հետ։ Դերասանուհին և ռեժիսորը մասնակցել է Սիցիլիայի Տաորմինա քաղաքում անցկացվող իտալական կինոփառատոնին։
12-06-2025 09:48 Անջելինա Ջոլիի սիրելի դուստրը ամուսնանում է։ Վերջերս պապարացիները Զահարային լուսանկարել են մի երիտասարդի ընկերակցությամբ։ Թարմ լուսանկարները հուշում էին, որ աղջիկն արդեն նշանված է։ Զահարայի ուղեկիցը Էլայջա Քուփերն է։ Նա նկարահանվում է հեռուստասերիալներում, սովորում է Ատլանտայի Մորհաուս քոլեջում և ապրում Լոս Անջելեսում։ Նա նաև Tints Streetwear հագուստի ապրանքանիշի համահիմնադիրն է։
12-06-2025 09:42 Աշխարհում ծնելիության ընդհանուր տեմպերը նվազել են մինչև աննախադեպ մակարդակ, մոլորակի միլիոնավոր բնակիչներ չեն կարողանում երեխաներ ունենալ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում: Այլ պատճառներից են կանանց համար երեխաների խնամքի և աշխատանքի համատեղման դժվարությունները, անարդյունավետ ժողովրդագրական քաղաքականությունը, առողջության խնդիրները և քաղաքական անկայունությունը:
12-06-2025 09:40 Հոլանդական գահի ժառանգորդ՝ արքայադուստր Ամալիան, չորեքշաբթի հիվանդանոցում ապաքինվում էր՝ ձեռքերից մեկի վիրահատությունից հետո, որը նա կոտրել էր նախորդ օրը ձիուց ընկնելիս, գրում է Associated Press գործակալութունը՝ վկայակոչելով թագավորական արքունիքին։ Օրանժի 21-ամյա արքայադուստրը վնասվածք է ստացել երեքշաբթի և նույն երեկոյան վիրահատվել է Ուտրեխտի Համալսարանական բժշկական կենտրոնի հիվանդանոցում:
12-06-2025 09:38 32-ամյա Աննա Սահակյանը հաջողությամբ հաղթահարել է քաղցկեղը և բալիկ է ունեցել։ Այս մասին հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։ «Քաղցկեղը դատավճիռ չէ։ 32-ամյա Աննա Սահակյանի պատմությունը դրա վառ ապացույցներից է։ Աննան անցել է դժվարին ճանապարհ՝ հաղթահարելով քաղցկեղն ու երկրորդային անպտղությունը։
12-06-2025 02:45 Վիտամին D-ի պակասը տարեց հասակում ավելի քան երկու անգամ մեծացնում է ծերունական թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, պարզել է հետազոտողների միջազգային խումբը, որի աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում:
11-06-2025 09:29 Հաճախ միջին տարիքի մարդկանց մոտ դիտվում է քաշի ավելացում: Ըստ գիտնականների՝ դրա պատճառն այն է, որ գլխուղեղի ախորժակը կարգավորող բջիջները տարիքի հետ արգելակում են իրենց ակտիվությունը. այս մասին գրում է The Daily Mail-ը: Այդպիսով մարդն ավելի ուշ է հագենում և մեծանում է շատակերության վտանգը: Արդյունքում մարմնի քաշը կարող է աճել տարեկան 500 գրամի չափով:
11-06-2025 09:23 Չինաստանի Ֆուջյանի մանկավարժական համալսարանի գիտնականները պարզել են, որ կարդիո մարզումներից առաջ ուժային վարժություններ կատարելը նպաստում է ճարպերի ավելի արդյունավետ այրմանը և մեծացնում օրվա ընթացքում ընդհանուր ֆիզիկական ակտիվությունը։
11-06-2025 09:17 2025 թվականի սիրավեպերը ավելի շատ նման են կորպորատիվ միաձուլման, քան ռոմանտիկ կատակերգության։«Հարստությունը գնալով ավելի կարևոր գործոն է դառնում զուգընկեր ընտրելու հարցում»,-Newsweek-ին ասել է սերնդագետ հետազոտող և «Ժառանգականություն. Ժամանակն է խոսել մայրիկի և հայրիկի բանկային հաշվի մասին» գրքի հեղինակ, դոկտոր Էլիզա Ֆիլբին։ «Սա այլևս միայն երկու մարդկանց սերը չէ՝ սա երկու բանկերի՝ մայրիկի և հայրիկի միաձուլումն է։ Սա դինաստիաների միավորում է»։
11-06-2025 06:46 Համացանցում քննարկվում է Մրայա Քերիի նկատելի «երիտասարդացումը»: Լոս Անջելեսում BET մրցանակաբաշխության արարողության ժամանակ նրա ելույթից հետո երկրպագուները սկսել են կասկածել, որ 56-ամյա երգչուհին պլաստիկ վիրահատության է ենթարկվել:
11-06-2025 02:55 «Միսս Աշխարհ 2013» մրցույթի հաղթող և հասարակական գործիչ Քսենիա Բեզուգլովան, ով այժն անվասայլակով է տեղաշարժվում, ամուսնացել է իր սիրելիի՝ դերասան Գեորգի Պերաձեի հետ: Նրանց հարսանիքի կադրերը հայտնվել են սոցցանցերում: Տոնակատարությունը անակնկալ է եղել հյուրերի համար. զույգը որոշել է պաշտոնականացնել իրենց հարաբերությունները հունիսի 8-ին՝ Քսենիայի 42-ամյակի օրը:
09-06-2025 11:15 Մի քանի կանայք մեղադրել են Ջարեդ Լետոյին սեռական ոտնձգությունների մեջ։ Air Mail-ը հոդվածը հրապարակել է ինը կանանց հետ հարցազրույց անցկացնելուց հետո, որոնք պնդում են, որ 53-ամյա դերասանն ու երաժիշտը անպատշաճ կերպով է վարվել իրենց նկատմամբ, որոնցից մի քանիսն այդ ժամանակ անչափահաս են եղել։ Կանայք պնդում են, որ նման վարքագիծը վաղուց գոյություն ունի։
09-06-2025 09:55 Շուտով նոր ֆիլմի ականատես կդառնանք, որտեղ հերթական անգամ հայ եւ ռուս աստղերը կմիավորվեն զվարճալի պատմության շուրջ։ Այս ամենի մասին են խոսում դերասաններից ոմանց ինստսգրամյան էջերում հրապարակված տեսանյութերը։ Նատալյա Բոչկարեւան, օրինակ, տեսանյութ է տեղադրել, որում հերոսուհիները, որոնց թվում է նաեւ Նատաշա Ռուդովան, զվարճանում են նկարահանման հրապարակում։ Մեկ այլ լուսանկարում դերասանուհին Հրանտ Թոխատյանի հետ է:
09-06-2025 00:13 Աշխարհի երկրորդ ռակետ Կորի Գաուֆը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ եւ առավելության հասավ 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով։
07-06-2025 10:06 Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21 Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09 Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35 «Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: