Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-05-2019 04:17
Տայվանցի դերասանուհի Ստեֆանի Սյաոն 30 տարվա ընթացքում ոչ մի օրով չի ծերացել, թեև նա արդեն 50-ն անց է:
27-05-2019 05:32
Հիպերտոնիան կանխարգելելու համար 5 մթերքներ, որոնք արժե ներառել սննդակարգում. մեղր, ձմերուկի սերներ, կիտրոն, բանան, նեխուր։
27-05-2019 04:27
Փրկարարները Հավայներում գտել են յոգայի հրահանգչին, որը կորել էր անտառում 17 օր առաջ. 35-ամյա Ամանդա Էլերին հաջողվել է ողջ մնալ, նա սնվել է բույսերով։
27-05-2019 03:31
ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ) միաժամանակ հղիացել են հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի 14 բուժքույրեր:
27-05-2019 02:37
Հյուսիսային Իռլանդիայի բնակչուհի Ամանդա Տիգը, որը 2018 թվականի հունվարին ամուսնացել էր Ջեկ անունով ծովահենի ուրվականի հետ, խոստովանել է, որ ամուսինը փորձել է սպանել իրեն:
24-05-2019 08:00
Hermes-ի Birkin եզակի պայուսակները հունիսին աճուրդի կհանվեն. դրանք ավելի քան 100 հազար դոլար արժեն։
24-05-2019 07:55
Բրազիլուհի Ժուսարա Դուտրա Կոտուն կդառնա երկրում առաջին կինը, որը կամուսնանա ինքն իր հետ. հարսանեկան արարողությունը տեղի կունենա՝ Բրազիլիայի Բելու Օրիզոնտի քաղաքում և ուղիղ կհեռարձակվի 38-ամյա հարսնացուի սոցցանցի էջում:
24-05-2019 07:52
Կենդանակերպի ամենահմայիչ նշանները. Խոյ, Ցուլ, Երկվորյակներ․․․
24-05-2019 07:51
Հեղինակավոր Միջազգային Բուքերյան մրցանակի 2019 թվականի դափնեկիր է դարձել օմանցի գրող Ջոխա Ալհարթին:
24-05-2019 07:46
Թուրքիայի բողոքարկիչ դատարանն անփոփոխ է թողել Նեվին Յըլդըրըմի դատավճիռը, որը 2012 թվականին սպանել է իրեն բռնաբարողին. կինը ցմահ ազատազրկման է դատապարտվել Ն.Գ.-ի սպանության համար: 
24-05-2019 07:43
Ըստ ԱՄՆ գիտնականների՝ բարձր սոցիալական դասերի ներկայացուցիչները ավելի հաճախ են հակված գերագնահատել իրենց կարողությունները։
23-05-2019 08:12
Հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը հաշտվել են. զույգը հասկացել է, որ առաջ շարժվելու ժամանակն է՝ նրանք միասին են դաստիարակում իրենց երեխաներին, չեն վիճում և շատ երջանիկ են:
23-05-2019 08:10
Կենդանակերպի ամենակեղծ կանայք. Երկվորյակներ, Առյուծ, Կույս, Կարիճ, Այծեղջյուր։
23-05-2019 08:08
Դերասանուհի Սոֆի Թյոռները, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Սանսա Սթարքին անհարգալից է որակել այն երկրպագուների հանրագիրը, որոնք պահանջում են վերանկարահանել սերիալի եզրափակիչ եթերաշրջանը։
23-05-2019 08:04
Հայտնի բրիտանացի երգչուհի Մել Բին, որը հանդիսանում է Spice Girls խմբի անդամ, շրջագայություններից մեկի ժամանակ տեսողության կորստի պատճառով հոսպիտալացվել է, խոստովանել է, որ այժմ իրեն լավ է զգում եւ հնարավորություն կա, որ տեսողությունը կարող է կրկին վերականգնվել։
23-05-2019 07:58
Սեռական ծառայությունների ոլորտի աշխատակիցների իրավունքների պաշտպանության բելգիական ասոցիացիան պահանջներ է ներկայացրել քաղաքական կուսակցություններին՝ մայիսի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պսահանջվում է ոլորտի աշխատակիցների համար այլ մասնագիտությունների ներկայացուցիչների նման հավասար սոցիալական իրավունքներ ապահովել:
22-05-2019 07:59
Դերասան Ջոնի Դեփը դատի է տվել նախկին կնոջը՝ Էմբեր Հյորդին, ցասման պահին օղու շիշը իր վրա նետելու և ձեռքը խեղելու համար:
22-05-2019 07:57
Ֆրանսիայի Մոնտրո-Ֆոտ-Յոն համայնքի ղեկավարն առաջարկել է սիրահար զույգերին վիագրա բաժանել՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով:
22-05-2019 07:53
«Գահերի խաղը» կինոսագայի եզրափակիչ սերիան դիտումների նոր ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում, այն դիտել է ավելի քան 19 մլն մարդ: 
22-05-2019 07:51
Դիաբետով հիվանդ մարդկանց մոտ ավելի բարձր է լյարդի մահացու հիվանդության զարգացման ռիսկը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1635 անգամ
27.10.2026
Դիտվել է 269 անգամ
28.10.2026
Դիտվել է 215 անգամ
29.10.2026
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster