Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-06-2019 05:34
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի բնակչուհի Թինա Հայնսի մոտ սրտի կանգ է գրանցվել, որից հետո բժիշկները չորս անգամ նրան փորձել են կենդանացնել. Թինան կլինիկական մահվան վիճակում է եղել 27 րոպե, gիտակցության գալուց անմիջապես հետո կինը միանգամից վերցրել է թուղթ ու գրիչ և գրել. «Նա գոյություն ունի»: Թինա Հայնսի խոսքերով` կլինիկական մահվան ընթացքում նա տեսել է ինչ-որ մեկի արտացոլանքը, որը կանգնած է եղել վառ դեղին դարպասների դիմաց:
26-06-2019 04:30
Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ-ում կդառնա առաջին քաղաքը, որում կարգելվի էլեկտրոնային սիգարետների վաճառքը. նման որոշում է կայացրել քաղաքի իշխանությունը`քվեարկության միջոցով:
25-06-2019 08:14
Գլխով պատին խփվելով` կարելի է կորցնել ժամում 150 կալորիա. ապշեցնող փաստեր մարդկային մարմնի մասին։
25-06-2019 08:10
Տարվա ընթացքում հաճախ հանգստացող մարդկանց մոտ նվազում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը. նման եզրակացության են հանգել Սիրակուզիի համալսարանի մասնագետները:
25-06-2019 03:12
Իռլանդացի պլյուս չափի մոդել Իրենա Դրեզին խոստովանել է, որ արտասվել է, երբ տեսել է Instagram-ի օգտատերերի մեկնաբանություններն իր լուսանկարի վերաբերյալ, որում բիկինի է կրում:
25-06-2019 02:16
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են երկրորդ Եվրոպական խաղերը. Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանն առաջին խաղում պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային՝ 0։2, հունիսի 25-ին Լիլիթ Պողոսյանը մրցելու է Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ:
24-06-2019 08:09
Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստաընկերության Emmy Award մրցանակին։
24-06-2019 08:08
Մոլորակի բնակչությունը 2018 թվականին միագումար շուրջ մեկ միլիարդ տարի է անցկացրել Համացանցում:
24-06-2019 08:04
Նաոմի Ուոթսը նոր մանրամասներ է հայտնել «Գահերի խաղ»-ի պրիկվելի մասին:
24-06-2019 07:56
Ճապոնիայում կարելի է «ընտանիք վարձել». այս առաջարկելու գաղափարն առաջացել էր Յուիչի Իշիի մտքում 14 տարի առաջ, երբ նրա ընկերուհին փորձում էր գրանցել իր որդուն մասնավոր մանկապարտեզում, որտեղ պահանջվում էր հարցազրույց երկու ծնողների եւ երեխայի հետ:
22-06-2019 10:24
Ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տասը ժամից ավելի տեւող աշխատանքային օրը մեծացնում է ինսուլտի զարգացման ռիսկը:
22-06-2019 10:23
Ավիացիոն ծառայության գնահատման Skytrax միջազգային կազմակերպությունը Singapore Airlines ավիաընկերության անձնակազմի անդամներին լավագույնն է ճանաչել աշխարհում:
22-06-2019 10:12
Աշխարհի ամենագեր մոդել Թես Հոլիդեյի մասնակցությամբ շապիկը լավագույնն է դարձել «Cosmopolitan» ամսագրի բրիտանական տարբերակի լրագրողների կարծիքով։
22-06-2019 10:05
35-մյա Սքոթ Դիսիկի եւ 40-ամյա Քորթնի Քարդաշյանի հարաբերություններն ավարտվել են չորս տարի առաջ, սակայն նրանք շարունակում են հանուն երեխաների մտերիմ հարաբերություններ պահպանել մինչ այսօր. Քորթնին նույնիսկ ընկերակցել է նախկին ամուսնու նոր ընկերուհու` Սոֆյա Ռիչիի հետ։
20-06-2019 07:40
32-ամյա չինուհի Վան Նանն ու նրա չծնված երեխան հրաշքով փրկվել են 34 մետր բարձրությունից վայր ընկնելուց հետո. նրա ամուսինը, որը խճճվել է պարտքերի մեջ, որոշել է ազատվել կնոջից՝ նրա երեք միլիոն դոլար գնահատվող կարողությունը ժառանգելու նպատակով:
20-06-2019 07:29
Լոս Անջելեսում Հոլիվուդյան փառքի ծառուղում գողացել են Մերիլին Մոնրոյի արձանը. արձանը պատկերում էր Մոնրոյի կուլտային կեցվածքը «7-րդ տարվա մարմաջը» ֆիլմից:
20-06-2019 07:20
ԱՄՆ Կուպերի համալսարանի գիտնականները հայտնել են լողափերում նոր սպառնալիքի մասին. խոսքը մահացու Vibrio vulnificus բակտերիայի մասին է, որը կարող է օրգանիզմ ներթափանցել ինչպես ծովամթերքի, այնպես նաեւ լողալիս բաց վնասվածքների միջոցով:
20-06-2019 05:33
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Բիրմինգեմի մրցաշարի երկրորդ շրջանում. Մարգարիտան 3:6, 6:7 (4:7) հաշվով զիջել է Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մարտիչին:
19-06-2019 08:09
1996թ. Վլադիկավկազի բնակչուհի Եզեթա Գոբեևան կիսարյան վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ բժիշկները հիվանդի օրգանիզմում վիրահատական մկրատ են թողել. 23 տարի շարունակ կինը տառապել է որովայնի ցավերից, և միայն վերջերս են հայտնաբերել նրա որովայնում գտնվող մկրատը:
19-06-2019 08:08
The Sun պարբերականը տեղեկացնում է, որ 98-ամյա արքայազն Ֆիլիպը, թոռանը՝ արքայազն Հարիին, խորհուրդ է տվել չամուսնանալ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1634 անգամ
27.10.2026
Դիտվել է 269 անգամ
28.10.2026
Դիտվել է 215 անգամ
29.10.2026
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster