Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-01-2020 11:01
Ճարպի արագ այրման եւ մկանային զանգվածի ավելացման հանար պետք է ուտել այնպիսի մթերքներ, ինչպիսին են ձուն, բանանը եւ ավոկադոն։
28-01-2020 10:51
Ամեն տարի հունվարի 28-ին՝ սկսած 2007 թվականից, նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը: Տոնը հիմնվել է, որպեսզի օգտատերերը չմոռանան համացանցում վարքագծի կանոններին հետեւելու մասին, որոնք օգնում են պաշտպանել նրանց վիրտուալ եւ իրական կյանքը:
28-01-2020 02:16
Ռուս հայտնի դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն Մեքսիկայում «անհետանալու» մասին լուրերի ֆոնին կապի է դուրս եկել և պատմել, որ վերջին շրջանում նա շատ է աշխատել և «ուժեր հավաքել»․ նա մեկնել է ջունգլիներում «հատուկ վայր», որտեղ կազմակերպվել է տարբեր երկրներից «հոգևոր առաջնորդների» հետ հանդիպում:
27-01-2020 17:30
ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի կինը՝ Միշել Օբաման «Գրեմմի» երաժշտական մրցանակի է արժանացել «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում։
27-01-2020 17:08
Ամերիկացի եւ բրազիլացի գիտնականները պնդում են, որ պարզել են սթրեսի հետեւանքով ճերմակելու կենսաբանական մեխանիզմը: Հայտնագործությունը հեռանկարում կարող է օգնել կանգնեցնելու այդ գործընթացը՝ չդիմելով մազերի ներկմանը:
27-01-2020 16:46
Ավստրալիայի բնակչուհին մահացել է բիսկվիտ ուտելու մրցույթին մասնակցելուց հետո: Արագության մրցույթի մասնակիցները ավանդական շոկոլադե բիսկվիտ ուտելու մրցույթին մասնակցել են Քվինսլենդի Հերվի Բեյ հյուրանոցում, որը կիրակի՝ հունվարի 26-ին, կազմակերպվել էր Ավստրալիայի օրվա պատվին: 60-ամյա կինը սկսել է ուտել աղանդերի հերթական չափաբաժինը, երբ նրա մոտ սկսվել է էպիլեպսիայի նոպա:
27-01-2020 16:35
Մեքսիկայում կորել է դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն։ Հասարակայնության հետ կապի գծով նրա տնօրեն Յան Տրունցեւը հայտնել է․ «Արդեն մեկ օրվանից ավելի է՝ Նատալյան կապի դուրս չի գալիս։ Շաբաթ օրը նա Կանկունում հյուր է եղել ընկերուհուն՝ Մարետին, գնացել է ցերեկվա ժամը 3-ին՝ հայտնելով վատ ինքնազգացողության ու հոգնածության մասին, նրա քունը տարել է»։
27-01-2020 07:31
Ամերիկյան երգչուհի Բիլի Այլիշը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Տարվա լավագույն փոփ-ալբոմ» անվանակարգում՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ձայնասկավառակի համար։
25-01-2020 11:49
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելիա Ջոլին պատանի հեռուստադիտողների համար նախատեսված, ժամանակակից աշխարհում արդի հարցերին վերաբերող հեռուստածրագրի պրոդյուսերական աշխատանքներն է ստանձնել: Մեկուկես ժամ տևողությամբ «Իմ աշխարհը» ծրագիրը կհեռարձակվի ամեն կիրակի' BBC World News հեռուստաալիքով:
25-01-2020 11:38
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը YouTube-ում հրապարակել է «Everything I wanted» երգի հոլովակը, որը մի քանի ժամում շուրջ 1 միլիոն լայք է հավաքել:
25-01-2020 11:33
Ռուսական «Տատու» խմբի անգլալեզու All the Things She Said («Ես խելագարվել եմ» ռուսալեզու տարբերակում) սինգլը պլատինե կարգավիճակ է ստացել Մեծ Բրիտանիայում։
25-01-2020 11:21
Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը պատմել է, որ դեռ մանուկ հասակում սեռական ոտնձգությունների զոհ է դարձել: «Ես ծանր մանկություն եմ ունեցել։ Չնայած, որ ես սիրող ծնողներ եմ ունեցել, վեցից տասը տարեկան հասակում իմ հանդեպ սեռական ոտնձգություն է կատարել կին դայակսը»,-հայտնել է աստղը։
25-01-2020 07:47
Ծագումով պաղեստինցի ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է ֆրանսիացի մոդելագործ Ժան-Պոլ Գոտիեի վերջին ցուցադրությանը: 24-ամյա Հադիդը հարթակ է դուրս է եկել թափանցիկ գործվածքից կարված զգեստով, որը զարդարված էր սեւ մակակարվածքներով եւ համալրված շքեղ ճերմակ կիսաշրջազգեստով:
24-01-2020 10:43
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեին մեղադրել են գեր երկրպագուներին վիրավորելու մեջ: Նրանց դուր չի եկել, որ երգչուհու հագուստի նոր հավաքածուում XL-ից մեծ չափսեր չկան:
24-01-2020 10:39
Ռուսաստանի Ռյազան քաղաքում բնակվող 50-ամյա Եկատերինա Եգինան դարձել է Բուլղարիայում անցկացված Grandmama Europe միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող և ճանաչվել «Եվրոպայի ամենագեղեցիկ տատիկ»:
24-01-2020 10:30
Արևմտյան Օնտարիոյի կանադական համալսարանի գիտնականները պարզել են, որ արագ քայլելը նման կամ նույնիսկ ավելի մեծ ազդեցություն ունի ուղեղի վրա, ինչպիսին կոֆեինը:
24-01-2020 10:05
Google ընկերությունը աշխատում է «Թվային բարեկեցություն» նախագծի վրա, որը կոչված է սմարթֆոնների ժամանակակից օգտատերերին օգնել վերահսկելու թվային կախվածությունն ու գաջեթի առջեւ անցկացրած ժամանակը։
24-01-2020 09:54
Հնդկուհի «Ռապունցելի»`17-ամյա Նիլանշի Պատելի մազերի երկարությունը 190 սմ է: Նա 2 անգամ համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այժմ աղջիկը մտադիր է գերազանցել սեփական ռեկորդը: Մազերը սանրելու համար աղջիկը մեկ ժամ է ծախսում:
23-01-2020 09:37
Semper Opera Ball փառատոնի ղեկավարությունը հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել է ելույթ ունենալ փառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերայում:
23-01-2020 09:30
Ծագումով պաղեստինցի ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է Alexandre Vauthie ֆրանսիական բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսին Փարիզում կազմակերպված Բարձր մակարդակի նորաձեւության շաբաթի շրջանակում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1573 անգամ
22.10.2026
Դիտվել է 445 անգամ
27.10.2026
Դիտվել է 238 անգամ
28.10.2026
Դիտվել է 175 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster