Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2020 08:24
45-ամյա Հլոի Սևինի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նրա առաջնեկի ծննդյան լուրին, սակայն հղի դերասանուհին դեռ մերկ ֆոտոլուսանկարահանման է մասնակցել The Cut ամսագրի մայիսյան թողարկման համար։
29-04-2020 07:18
39-ամյա Եվա Գրինը դարձել է The Telegraph Magazine ամսագրի նոր համարի դեմքը։ Շապիկին ֆրանսիացի դերասանուհին հայտնվել է  Valentino-ի շրջազգեստով և Bjorg Jewellery-ի զարթերով։
28-04-2020 12:36
Լեհաստանում կրկին թույլատրվում են հարսանեկան արարողությունները, իհարկե, որոշ սահմանափակումներով: Մասնավորապես, պարտադիր նախապայման է պաշտպանիչ դիմակներ կրելը: Արարողության ժամանակ ներկաների թիվը պետք է 4 հոգուց ավելի չլինի: Չի թույլատրվում նաև հյուրերի հետ խնջույք կազմակերպելը:
28-04-2020 12:22
Ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ախտահանող միջոցների օգնությամբ օրգանիզմը մաքրելու մասին հայտարարությունից հետո նախագահին կոչ է արել անձամբ ախտահանիչ հեղուկ խմել:
28-04-2020 11:49
«Орел и Решка» շոուի նախկին հաղորդավարուհի, բլոգեր Ռեգինա Տոդորենոկոն օրերս կտրուկ արտահայտվել էր ընտանեկան բռնության թեմայով։ Ռուս աստղերը metoo շարժման նմանությամբ սկսել են պատմել վերապրած բռնության մասին, իսկ Ռեգինան կորցրել է «Տարվա կին» կարգավիճակը «Glamour» ամսագրի վարկածով։
28-04-2020 10:17
Մոդել Կայա Գերբերն ինքնամեկուսացման ընթացքում ակտիվորեն վարում է սոցիալական ցանցի էջերն ու լուսանկարներ հրապարակում Instagram-ում։ Նա նաեւ գրքային ակումբ է կազմակերպել, որի շրջանակներում գրողների ու աստղերի հետ ուղիղ եթերի ընթացքում քննարկում է ստեղծագործողությունները։
28-04-2020 03:33
Ամերիկացի ձեռնարկատեր, հեռուստաաստղ Քայլի Ջեները Instagram սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա առանց դիմահարդարման է: Սովորաբար, ամենաերիտասարդ միլիարդատերը համարվող Ջեները հազվադեպ է նման լուսանկարներ հրապարակում:
27-04-2020 11:19
Կարանտինի ավարտից հետո չինացիներն ավելի շատ են սկսել մսի բուսական փոխարինիչներ պատվիրել։
27-04-2020 11:06
Հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ, թատրոնի և կինոյի մի խումբ դերասան-դերասանուհիներ, մոդելավորողներ միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ հումորային երգով հորդորելով հասարակությանը մնալ տանը և կանխել կորոնավիրուսի տարածումը: «Մնա տանը » երգի հոլովակն արդեն հասանելի է այստեղ:
27-04-2020 11:00
Ջուլիա Ռոբերտսը և Դենիել Մոդերին պատրաստվում են ամուսնալուծվել: Ըստ ТСН-ի՝ զույգը կամուսնալուծվի կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինի դադարից հետո:
27-04-2020 10:41
Շոումեն եւ հումորիստ Մաքսիմ Գալկինը հերքել է այն լուրերը, թե երգչուհին եւ նրա կինը՝ Ալլա Պուգաչովան, նախքան ամուսնանալը, ամուսնական պայմանագիր են կազմել: «Ալլայի հետ համատեղ ապրել ենք 10 տարի, հետո ամուսնացել ենք, ինչի հետո՝ պսակադրվել»,-ասել է Գալկինը:
27-04-2020 10:36
PepsiCo ընկերությունը որոշել է եթերից հանել հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյի մասնկացությամբ գովազդը, ինչպես նաեւ փոխել սոցիալական ցանցերի ձւավորումը։ Ապրանքանշին այս կերպ արձագանքել է ընտանեկան բռնության վերաբերյալ նրա հայտարարությանը։
25-04-2020 09:11
65-րդ «Եվրատեսիլ»-ն այս տարի անցկացնելուն խանգարեց կորոնավիրուսի պանդեմիան։ Այժմ այն Ռոտերդամում պետք է կայանա հաջորդ տարվա մայիսին: Բայց ըստ մրցույթի կանոնների երգերը պետք է այլ լինեն։
25-04-2020 07:39
Վիկտորիա Բոյնիան Instagram-ում հայտարարել է սեփական չելենջը։ Էությունը հետևյալն է․ պետք է կանգնել գլխի վրա և ֆիքսվել երեք դիրքում։ Ով առաջինը կատարի՝ կարող է և գումար ստանալ։
25-04-2020 05:45
Հանրահայտ դերասանուհի Մոնիկա Բելուչին նոր նկարահանումից կադրեր է տեղադրել Instagram-ում՝ իր խիզախ կերպարով՝ մազերի տղայական կտրվածք, թափանցիկ բոդի և փայլուն բաճկոն։ 
25-04-2020 00:32
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն ապրիլի 24-ին ֆլեշմոբ են սկսել և տեսաուղերձ են ձայնագրել ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում է տեղադրել Գլխավոր Ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան, ով նաև «Ուկրաինան հիշում է» խորագրով ֆլեշմոբի հեղինակն է։
25-04-2020 00:08
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Մեզ չի կարելի ոչնչացնել։ Մենք միշտ վերածնվելու ենք»,-Instagram-ում գրել է Ռիալիթի-շոուի աստղ, բիզնեսվուման Քլոե Քարդաշյանը։
23-04-2020 11:44
ԱՄՆ-ում չորեքշաբթի 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է կրկնակի օսկարակիր ամերիկացի դերասանուհի Շիրլի Նայթը:
23-04-2020 11:24
Ապրիլի 23-ը նշվում է որպես Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր։  1616 թվականի այդ օրը կյանքից հեռացել են Մ․ Սերվանտեսը, Վ․ Շեքսպիրը եւ Ինկա Գարսիլասո դե լա Վեգան։
23-04-2020 11:17
Բալետի արտիստ, ձյան վրա «մերկ» շպագատների սիրահար Անաստասիա Վոլոչկովայից մեծ գումար են գողացել։ Արտիստի խոսքով՝ ինքը ծանուցում է ստացել, որ իր քարտից 192,5 հազար ռուբլի է հանվել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1542 անգամ
22.10.2026
Դիտվել է 439 անգամ
27.10.2026
Դիտվել է 229 անգամ
28.10.2026
Դիտվել է 159 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster