Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-09-2020 10:28
28-ամյա երգչուհի Դեմի Լովատոն նշանադրությունից երկու ամիս անց բաժանվել է 29-ամյա Մաքս Էրիխից:
25-09-2020 10:16
Բրազիլիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը: Բրազիլիայի խոշորագույն քաղաք Ռիո դե Ժանեյրոյում կառնավալն ավանդաբար անցկացվում է Մեծ Պահքից առաջ՝ ուրբաթ օրվանից մինչև երեքշաբթի:
25-09-2020 10:00
Նույնիսկ մի քանի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի երկար կապրեն, եթե հրաժարվեն ծխելուց եւ ֆիզիկապես ակտիվ լինեն: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են PLoS Medicine ամսագրում:
25-09-2020 09:52
ԱՄՆ-ում որոշել են էկզոտիկ պարողներ օգտագործել' ամերիկացիներին ընտրություններին քվեարկել խրախուսելու համար: Վառ գովազդներում ներքնազգեստով կանայք պարում են ձողի շուրջ: Նրանցից մեկն ասում է. «Մենք գրավեցի՞նք ձեր ուշադրությունը: Հիանալի է»: Դրանից հետո նրանք քարոզում են մասնակցել քվեարկությանը:
24-09-2020 08:30
Ամերիկուհին կասկածվում է ամուսնու սպանության մեջ, ում թունավորել է թունավոր սնկերով։ Կատրինա Ֆաութսը եւ Թերի Հոփքինսը մեղադրվում են 50-ամյա Դեւիդ Ֆաութսի սպանության մեջ: Կատրինայի բջջային հեռախոսում հայտնաբերվել են Google-ում թունավոր սնկերի եւ դեղերի գերչափաքանակի մասին հարցումներ։
24-09-2020 06:45
93 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի լեգենդար երգչուհի Ժյուլիետ Գրեկոն:
24-09-2020 05:33
Instagram-ի ավստրալացի մոդել 25-ամյա Մոնիկ Ագոստինոն , որը պատկերում է Կատու կնոջ, կալանավորվել է հանցագործությունների շարքի պատճառով, ներառյալ դիմակով կողոպուտներ եւ խանութներում գողություններ։
24-09-2020 02:38
Ամերիկացի դերասանուհի 31-ամյա Էմմա Սթոունը և 35-ամյա ռեժիսոր Դեյվ Մաքքերին գաղտնի ամուսնացել են: Զույգը, որը նշանադրվել էր դեկտեմբերին և պատրաստվում էր ամուսնանալ մարտին, բայց չեղյալ հայտարարեց արարողությունը COVID-19-ի պատճառով, վերջապես օրինականացրել է իրենց հարաբերությունները
24-09-2020 01:59
Վերջերս 39-ամյա Փերիս Հիլթոնը վավերագրական ֆիլմում պատմել է Յուտայի գիշերօթիկ դպրոցում իր ունեցած բռնությունների և այն մասին, թե ինչպես է մանկության տարիների վերքն ազդել իր կյանքի վրա:
23-09-2020 10:33
Ամերիկացի Մարկ Չեփմանը՝ The Beatles հանրահայտ խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի սպանողը, հանցագործությունից 40 տարի անց ներողություն խնդրեց նրա այրուց՝ Յոկո Օնոյից:
23-09-2020 10:04
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկանց 43%-ը կարծում է, թե անմիջապես կարող է մարդուն «ճանաչել» սոցիալական ցանցերում նրա լուսանկարից: Հաշվի առնելով այսպիսի բարձր տոկոսը, պրոֆիլում պետք է շատ «շահավետ» նկարներ լինեն: Գիտնականները պարզել են, որ կանայք նախընտրում են շների հետ տղամարդկանց։
23-09-2020 09:56
Նախաճաշին չարժե ուտել արագ պատրաստման շիլաներ, քանի որ դրանք կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ առաջացնում ինսուլինի արտադրում։ Այս հորմոնն իր հերթին բերում է գլյուկոզայի մակարդակի նվազման, եւ մարդը շուտով կրկին քաղց է զգում։
23-09-2020 06:17
Ավստրալուհի Էշլի Սիմրաջն ամուսնացել է իր սիրելիի՝ Ջեյսոն Հեյլի հետ և հարսանիքից օրեր անց մահացել է քաղցկեղից: Հոր խոսքով՝ դստեր մոտ երեք տարի առաջ, երբ նա 20 տարեկան էր, ելուստ են նկատել ոտքի վրա: Թերապևտն ասել է, որ դա սովորական գորտնուկ է, իսկ վիրաբույժը հաստատել է այդ ախտորոշումը, սակայն ոչ մեկը հետազոտություն չի անցկացրել:
23-09-2020 03:27
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն խոստովանել է, որ ամուսնալուծությունից հետո իր հարաբերությունները նախկին ամուսնու ՝ Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինի հետ բարելավվել են:
22-09-2020 09:48
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստվում են բաժանվել, հայտնել է զույգի մտերիմ ընկերը։ Նրա խոսքով՝ Քարդաշյանը մտադիր է բաժանվել երաժիշտից իրենց դստեր՝ Նորթի մասին Քանյեի խոսքերից հետո։ «Ամուսնալուծությունն արդեն ծրագրված է, սակայն նա սպասում է, մինչ կավարտվի մանիակալ էպիզոդը»,- ասել է նրանց ծանոթը։
22-09-2020 09:29
Իտալացի անկրկնելի տենոր Լուչանո Պավարոտիի այրին նրա մահվանից 13 տարի անց ամուսնացել է։ 50-ամյա Նիկոլետա Մանտովանին եկեղեցում պսակադրվել է 52-ամյա ֆինանսիստ Ալբերտո Տինարելիի հետ։ Հարսանիքին ներկա են եղել Մանտովանիի ու Պավարոտիի դուստրը՝ 17-ամյա Ալիչեն:
22-09-2020 09:25
Ռուս հայտնի դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Հիլդա Կարմենը Մասկվայում երթեւեկելի հատվածով մերկ զբոսանքից հետո հոսպիտալացվել է հոգենեւրոլոգիական դիսպանսեր։
22-09-2020 05:34
Մոդել Նաոմի Քեմփբելը դատի է տվել իր նախկին ընկերոջը՝ ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինին: Նա պահանջում է վերադարձնել տղամարդու մոտ մնացած իր իրերը:
22-09-2020 02:45
Ամերիկուհի Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ցուցադրել է անթերի մարմինը՝ բիկինիով լուսանկար հրապարակելով իր Instagram-ում: 51-ամյա երգչուհին նոր նկարահանումներ է իրականացրել կիրակի: Իր 131 մլն երկրպագուների հետ Լոպեսը օրեր առաջ ևս կիսվել էր բիկինիով լուսանկարով։
21-09-2020 13:14
Հայտնիներ, որոնք բուսակերներ են. Բեյոնսե, արքայադուստր Բեատրիս, Լիամ Հեմսվորթ, Մայլի Սայրուս, Բենեդիկտ Քամբերբեթչ, Էլի Գոլդինգ, Նատալի Պորտման, Լյուիս Հեմիլթոն, Արիանա Գրանդե:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1504 անգամ
22.10.2026
Դիտվել է 422 անգամ
27.10.2026
Դիտվել է 214 անգամ
28.10.2026
Դիտվել է 144 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster