Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-09-2020 04:32
Երգչուհի Իվետա Մուկուչյանը հրապարակել է «1%սեր» երգը, որն արդեն հասանելի է YouTube-ում երգչուհու պաշտոնական էջում:
20-09-2020 12:34
Ճապոնիայի ամենատարեց բնակչուհին՝ 117-ամյա Կանե Տանական երկարակեցության ռեկորդ է սահմանել մոլորակում:
20-09-2020 12:16
Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջեյն Ֆոնդան հիշել է Մայքլ Ջեքսոնի հետ ընկերության մասին։ «Չինական համախտանիշ» ֆիլմի աստղը երկար ժամանակ մտերիմ է եղել երգչի հետ եւ չի դադարեցրել շփումը նրա հետ, ընդհուպ մինչեւ նրա մահը՝ 2009թ.։  Դերասանուհին խոստովանել է, որ մի անգամ մերկ վիճակում լողացել է Մայքլի հետ։
20-09-2020 06:20
Համարվում է, որ աշնանը սերոտոնինի՝ այսպես կոչված «ուրախության հորմոնի» արտադրությունը նվազում է: Որպեսզի սերոտոնինի մակարդակը կրկին բարձրանա, օրգանիզմը համապատասխան ազդակներ է ուղարկում ուղեղին՝ առաջացնելով քաղցր եւ աղի ուտելու ցանկություն:
20-09-2020 02:25
Որկրամոլ մարդը ֆիզիկական կեսունակությունը պահպանելու համար անհրաժեշտ սնունդը դիտարկում է որպես կյանքի գերնպատակ:
18-09-2020 10:19
Միացյալ Նահանգների հեռուստատեսային քննադատների ասոցիացիան նշել է տարվա լավագույն հեռուստասերիալը: Լավագույնն է ճանաչվել «Պահապաններ» (Watchmen) սերիալը: Այն հաղթել է չորս անվանակարգում:
18-09-2020 10:13
Այն հիվանդները, ովքեր հաճախ են բացասական էմոցիաներ զգում եւ բնավորության այնպիսի գծեր ունեն, ինչպիսիք են հեգնանքը, ցինիզմը, դժգոհությունն ու դյուրագրգռությունը, ավելի հաճախ են մահանում սրտի կաթվածից:
18-09-2020 10:04
Խմելու համար նախատեսված ստերոիդային դեղամիջոցներ ընդունող երեխաների մոտ մեծ է դիաբետի, հիպերտոնիայի եւ թրոմբների զարգացման ռիսկը: Նման եզրակացության են եկել Ռատգերի համալսարանի գիտնականները:
18-09-2020 05:17
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17–րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կղեկավարի ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը:
18-09-2020 04:25
Սանկտ Պետերբուրգում բնակվող Լիզա Յուխնևան ամեն օր վերստեղծում է դասական կտավներից որևէ մեկը: Դեռևս մարտին ընդունելով Getty թանգարանի մարտահրավերը՝ ռուս կինն արդեն ավելի քան 100 արվեստի գործ է վերստեղծել իր մասնակցությամբ:
17-09-2020 09:48
YouTube վիդեոհոսթինգը գործարկել է կարճ տեսանյութերի ծառայություն՝ YouTube Shorts: Նոր ծառայությունում, ինչպես TikTok-ում, կարող եք նկարահանել 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր և դրանց ավելացնել երաժշտություն:
17-09-2020 09:33
Ազգային հետազոտական միջուկային «ՄԻՖԻ» համալսարանի եւ Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական համալսարանի գիտնականներն առաջարկել են արգանդի վզիկի քաղցկեղի նոր ախտորոշում և բուժում: Արյան մեջ ներարկվում է լուսազգայուն նյութ, որը կուտակվում է քաղցկեղային բջիջներում: Դրանք կարելի է տեսնել հաջորդ ճառագայթման ժամանակ և ոչնչացնել
17-09-2020 09:28
PepsiCo-ն Driftwell անվանմամբ նոր ըմպելիք է թողարկում, որը կոչված է սպառողներին օգնելու քնելուց առաջ թուլանալ եւ ավելի արագ քնել։ Driftwell-ի վաճառքն ամբողջ Ամերիկայում հասանելի կլինի դեկտեմբերից։
17-09-2020 05:51
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ օրերս Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել արձակագրի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը։
17-09-2020 02:57
Սլովենիայում, Մելանյա Թրամփի հայրենի քաղաքից՝ Սևնիցայից ոչ հեռու, տեղադրել են ԱՄՆ առաջին տիկնոջ բրոնզե արձանը՝ այրված փայտե արձանի փոխարեն:
16-09-2020 08:56
Իրապատում-շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը որոշել է սառեցնել Facebook-ի եւ Instagram-ի իր հաշիվները ի նշան սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածման ու ատելության դեմ բողոքի։
16-09-2020 08:09
Ըստ Դարտմութի քոլեջի և Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտնականների՝  մարդու «ամենադժբախտ տարիքը» 47-48 տարեկանն է: Այս ժամանակահատվածում սթրեսի մակարդակը հասնում է գագաթնակետին, ֆինանսական խնդիրներ են առաջանում, և մազերը սկսում են շատ արագ սպիտակել։
16-09-2020 07:40
Դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը տարիներ անց վերամիավորվել են և կրկին միասին են: Դերասանները գրեթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ աշխատել են միասին. նրանք մասնակցել են «Կարճ դասամիջոցներ Ռիջմոնթ-Հայ դպրոցում» (1982թ.) կատակերգության կենդանի ընթերցումներին:
16-09-2020 05:03
Ճարպակալմամբ տառապող մարդու համար նույնիսկ քաշի ընդամենը 5%-ը կորցնելը թույլ կտա ամրապնդել առողջությունը, իսկ 13%-ով նիհարելը զգալիորեն կնվազեցնի մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս մասին մասնագետները հայտարարել են Եվրոպական եւ համաշխարհային կոնգրեսում:
16-09-2020 02:37
Ռուսաստանցի սուպերմոդել Իրինա Շեյքն ամբողջովին մերկ նկարահանվել է ֆոտոշարքում: Կադրը հայտնվել է լուսանկարիչ Մերթ Ալասի (mertalas) Instagram-ի էջում: Սև-սպիտակ լուսանկարում 34-ամյա Շեյքը կանգնած է մեջքով դեպի լուսանկարիչը՝ թուր-ձուկը ձեռքին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7162 անգամ
22.04.2026
Դիտվել է 6088 անգամ
20.04.2026
Դիտվել է 1646 անգամ
24.04.2026
Դիտվել է 114 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster