Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-11-2020 11:45
Քաղցկեղից մահանալու ռիսկը 6-13%-ով մեծանում է այն մարդկանց մոտ, ովքեր հետաձգում են բուժումը, նույնիսկ ընդամենը մեկ ամսով:
06-11-2020 07:59
Մարզանքից հետո մկանային ցավը թուլացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սոդայով լոգանք ընդունել: Սոդայով լոգանքներն օգնում են վերացնելու եղունգների կեղտն ու սնկերը:
05-11-2020 14:56
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին։ Որոշումը կայացվել է հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազարծված պատըերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։
05-11-2020 11:24
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբն աջակցել է Արցախին՝ կոչ անելով չլռել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջը՝ թարգմանաբար ներկայացնելով հայտարարությունը։
05-11-2020 07:27
Ամերիկացի գիտնականները մշակել են հակամարմին, որի մեկ ներարկումը կարող է արագացնել նյութափոխանակությունը եւ նպաստել նիհարելուն:
05-11-2020 06:31
Աչքի եղջերաթաղանթը կարող է «դիմադրել» կորոնավիրուսին, ի տարբերություն որոշ այլ վիրուսների:
04-11-2020 11:34
Հղիությունը կրկնակի մեծացնում է կորոնավիրուսի հետեւանքով մահվան հավանականությունը։ Այսպիսի անսպասելի եզրակացություն են կատարել ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) գիտնականները։
04-11-2020 11:31
39-ամյա Էլիսը զրկվել է ատամներից ստամոքսային շունտավորման վիրահատությունից հետո, որին նա ենթարկվել է քաշի նվազեցման համար: Ինչպես պատմում է The Daily Mail-ը, վիրահատության շնորհիվ Էլիսը 11 ամսում կորցրել է 80 կգ:
03-11-2020 09:09
Գեղագիտության ազգային կենտրոնում ցուցադրվող հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքի ցուցադրության ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
03-11-2020 09:02
Ավստրալահայ ընտանիքը յուրահատուկ տարբերակ է գտել հայրենիքին աջակցելու համար։ Սեփական ռեստորանում պիցցա են վաճառել և 10 հազար դոլար նվիրաբերել համահայկական հիմնադրամին։
03-11-2020 08:52
Նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է ազդել կարմիր ողնուղեղի վրա՝ վնասելով էրիթրոցիտները եւ խոչընդոտելով արյան նոր մարմինների ձեւավորմանը: Այս ամենը կարող է հանգեցնել գլխուղեղի, անոթների եւ ներքին օրգանների նեյրոնների վնասմանը, որոնք կարող են բախվել թթվածնի անբավարարության խնդրի հետ: Այս եզրակացությանն են հանգել Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի (Ռուսաստան) հիմնարար բժշկության դեպարտամենտի գիտնականները:
03-11-2020 02:59
Հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում ծնվել է 480 երեխա՝ 241 տղա, 239 աղջիկ։
03-11-2020 02:31
Ջոնի Դեփը պարտվել է զրպարտության մասին դատական գործը․ դատարանը պարզելէ, որ դերասանը ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ 34-ամյա Էմբեր Հերդին։
02-11-2020 09:11
«Արցախում մանկատուն չկա, էդ շատ կարևոր հանգամանք է. երեխաներն էնտեղ շատ հազվադեպ են մնում առանց խնամքի, նույնիսկ եթե հանգամանքների բերումով առանց ծնող են մնացե»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
02-11-2020 08:57
103-ամյա Քնարիկ Մարկոսյանը 1 միլիոն դոլար է նվիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին տեղեկանում ենք Լիբանանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից:
02-11-2020 08:43
Այսօր ընդունված է համարել, որ «դիետիկ» գազավորված ըմպելիքը, որում շաքարի փոխարինիչներ են, ավելի օգտակար է, քան սովորական գազավորված ըմպելիքը, կամ գոնե անվնաս է: Սակայն, ինչպես պարզվել է, այդպիսի ըմպելիքները բաձրացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
02-11-2020 08:38
Վերջին շրջանում բազմաթիվ բժիշկներ խորհուրդ են տալիս օգտագործել ցինկ պարունակող սննդային հավելումներ ինչպես COVID-19-ով պացիենտներին, այնպես էլ պրոֆիլակտիկ նպատակով: Սակայն կորոնավիրուսի բուժման եւ պրոֆիլակտիկայի որեւէ պաշտոնական խորհրդի մեջ այդ հավելումները ներառված չեն:
02-11-2020 03:47
Interbrand վերլուծական ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակը. առաջին հինգ տեղերը զբաղեցնում են ՏՏ ընկերությունները: Apple-ը ութ տարի անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը Interbrand-ում: Այս տարի ապրանքանիշը գնահատվում էր 323 միլիարդ դոլար, չնայած մեկ տարի առաջ գնահատումը ցածր էր գրեթե 100 միլիարդ դոլարով:
31-10-2020 13:43
Անվանի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, Արցախի մասին կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։
31-10-2020 11:02
Ֆիթնես թրեքերը կարող են բարելավել կորոնավիրուսի դեմ պայքարի հանրային առողջության ջանքերը: Scripps հետազոտական ինստիտուտի գիտնականների խոսքով' այս սարքերի շնորհիվ կարելի է COVID-19-ով վարակման դեպքեր հայտնաբերել' գնահատելով սրտի կծկումների, քնի եւ ակտիվության մակարդակի փոփոխությունները, ինչպես նաեւ' ախտանիշների տվյալների մասին, որոնց մասին հայտնում են հենց մարդիկ: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7154 անգամ
22.04.2026
Դիտվել է 6076 անգամ
20.04.2026
Դիտվել է 1635 անգամ
24.04.2026
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster