29-09-2025 10:47 Բրազիլացի գիտնականները կորելյացիա են հայտնաբերել արեգակնային փոթորիկների, որոնք խախտումներ են առաջացնում Երկրի մագնիսական դաշտում, և սրտի մկանային ինֆարկտի (սրտի կաթվածի) դեպքերի ավելացման միջև, հատկապես կանանց մոտ։ Հետազոտողների կարծիքով, հնարավոր մեխանիզմները ներառում են մագնիսական խախտումների ազդեցությունը զարկերակային ճնշման, սրտի զարկերի հաճախականության և ցիրկադային ռիթմերի (ներքին կենսաբանական «ժամացույց») վրա։
29-09-2025 10:21 Սկանդինավյան առողջապահական կենտրոնի գաստրոէնտերոլոգները նշել են գարեջրային ամենավնասակար խորտիկները։ Դրանց թվում են չիպսերը, չորահացերը, ապխտած և տապակած սնունդը։ Ըստ գաստրոէնտերոլոգների՝ դրանք հիմնականում վտանգավոր են, քանի որ պարունակում են շատ աղ։ Մեծահասակի համար օրական աղի նորման մոտ հինգ գրամ է, բայց գարեջրի և չիփսերի տոպրակով մեկ երեկոյի ընթացքում մի քանի անգամ գերազանցվում է այս ցուցանիշը։
29-09-2025 10:18 Օսկարակիր դերասան Մեթյու ՄաքՔոնահին բացահայտել է իր 13-ամյա ամուսնության հաջողության գաղտնիքը: Fox News-ին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ միջին չափի ներքնակը օգնել է իրեն բարելավել մտերմությունը կնոջ՝ բրազիլացի մոդել և դիզայներ Կամիլա Ալվեսի հետ: Ինչպես պարզվել է, ՄաքՔոնահին անհարմարություն է զգացել «king size» ներքնակի վրա։ Դերասանը ստիպված է եղել զգալի հեռավորություն անցնել կնոջը քնի մեջ գրկելու կամ նրան վերմակով ծածկելու համար։ Ի վերջո, զույգը որոշել է թագավորական ներքնակը փոխարինել «queen size» ներքնակի հետ։
29-09-2025 07:45 Մինչ Անդրեի «Հազար պատճառ» երգը շարունակում է հնչել ու տարածվել համացանցի հայկական տիրույթում, տեսահալովակի գլխավոր հերոսուհուն մարմնավորող Անի Մեհրաբյանը հուզել է իր հետևորդների սրտերը՝ կիսվելով իր երաժշտական հմտություններով։ Դերասանուհին ոչ միայն նվագում է, այլև կատարում երգը Անդրեի հետ։ Անին հորդորել է իրեն խիստ չդատել՝ հավելելով. «Հնարավորինս հոգով եմ երգել»։ Իսկ հետևորդները դերասանուհուն ոգևորել են դրական մեկնաբանություններով։
29-09-2025 04:38 Երեսնամյա դերասանուհի Զոի Դոյչը Ինստագրամում հայտարարել է կատակերգու Ջիմի Տատրոյի հետ նշանադրության մասին: «Վամպիրների ակադեմիա»-ի աստղը լուսանկարներ է հրապարակել ռոմանտիկ հանդիպումից, որի ժամանակ 33-ամյա Ջիմին ծնկի է իջել և ամուսնության առաջարկ արել: Զոի Դոյչը ամուսնանում է չորս տարվա հարաբերություններից հետո:
26-09-2025 09:58 «Հարրի Փոթերի» աստղը՝ բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը պատմել է, որ հաջողակ կարիերան բացասաբար է անդրադարձել իր անձնական կյանքի վրա։ «Կյանքի հիմքը տունն է, ընկերներն ու ընտանիքը։ Կարծում եմ՝ ես այնքան երկար եմ աշխատել, որ իմ կյանքն ասես հասել է անդունդի եզրին»,- Hollywood Authentic-ին ասել է Ուոթսոնը։ Ըստ դերասանուհու՝ սա է կարիերայից երկարատև դադար վերցնելու գլխավոր պատճառը: Միևնույն ժամանակ, Ուոթսոնը խոստովանել է, որ կրկին կարոտում է դերասանական արվեստը։
26-09-2025 09:54 ԱՄՆ-ի ամենահարուստ գնորդներին մեծ ծախսերը բերում են շոշափելի պարգևներ: Gucci-ից և Louis Vuitton-ից մինչև Fendi և Prada՝ շքեղ ապրանքանիշերն իրենց հավատարիմ հաճախորդներին պարգևում են Ուիմբլդոնի բակի մոտ գտնվող նստատեղեր, թագավորական ընթրիքներ, ծննդյան երեկույթներ և շքեղ Սուրբ Ծննդյան նվերներ: Որոշ խանութներ նույնիսկ օգնում են զարդարել իրենց տները հաջորդ երեկույթի համար, հաղորդում է NYP-ն։
26-09-2025 07:55 Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում Սիլվիա Վենտուրինի Ֆենդին ներկայացրեց իր 2026 թվականի գարուն-ամառ Fendi հավաքածուն, որը համարձակորեն հեռանում է «հանգիստ շքեղության» հայեցակարգից՝ նախապատվությունը տալով վառ գույներին, խաղային մանրամասներին և անսովոր աքսեսուարներին։
26-09-2025 06:10 Վերջերս Մալայզիայում ավարտվեց «Միսիս Մ Տիեզերք 2025» միջազգային մրցույթը, և Mrs M Universe 2025–ի թագը բաժին հասավ ռուսաստանցի Տատյանա Ֆեդորիշչևային։ Տատյանան գեղեցկության մրցույթների իսկական ռեկորդակիր է՝ ընդամենը վեց ամսվա ընթացքում նվաճելով 17 տիտղոս ամբողջ աշխարհում։ Սրանով նա տեղ գտավ Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ մրցանակների դափնեկիր։
26-09-2025 00:28 Լեոնարդո ԴիԿապրիոն պապարացիների կողմից լուսանկարվել է Նյու Յորքում իր ընկերուհու՝ Վիտտորիա Չերետիի հետ զբոսնելիս։ 50-ամյա դերասանը և 27-ամյա մոդելը իրար ձեռք բռնած գնումներ էին կատարում։
25-09-2025 10:53 Լույս աշխարհ է եկել Ռիհաննայի և A$AP Rocky-ի երրորդ երեխան՝ երկար սպասված դուստրը։ Երեխայի սեռը հայտնի էր դարձել նրա ծնվելուց մի քանի ամիս առաջ, ընդ որում, համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Ռիհաննան երկվորյակների է սպասում։ Ռիհաննան իր նորածին դստեր լուսանկարը հրապարակել է Instagram-ում՝ բացահայտելով, որ աղջիկը իրականում ծնվել է սեպտեմբերի 13-ին և նրան անվանել են Ռոքի Այրիշ։
25-09-2025 10:33 Աշխարհի ամենաթանկ սուրճի բաժակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ըստ ուղեցույցի պաշտոնական կայքի՝ ըմպելիքը վաճառվում է Դուբայի Roasters Specialty Coffee House-ում։ Սեպտեմբերի 13-ի դրությամբ դրա արժեքը 2500 դիրհամ է։ Սուրճը ձեռքով է պատրաստվում՝ օգտագործելով աշխարհի ամենահազվագյուտ սուրճի հատիկներից մի քանիսը՝ Պանամայից ստացված Hacienda La Esmeralda-ն։
25-09-2025 10:23 Քիմ Քարդաշյանը կրկին ուշադրության կենտրոնում է. ռեալիթի շոուի աստղը իսկական նորաձևության ֆուրոր է արել Նյու Յորքում Skims x Nike փոփ-ափ բուտիկի բացմանը։ 44-ամյա ոճային աստղը ներկայացել է բաց մոխրագույն, կիսաթափանցիկ կոմբինեզոնով, որը կատարելապես ընդգծում էր նրա հայտնի կազմվածքը։ NikeSkims-ի նոր կապսուլային հավաքածուն պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 26-ին։ Այն կներառի վերնաշապիկներ, լեգինսներ և այլ կազմվածքը ձևավորող իրեր, որոնք հատուկ նախատեսված են սպորտի և ակտիվ կենսակերպի համար։
25-09-2025 09:38 Երգչուհի Ալսուն, որը 18 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է գործարար Յան Աբրամովից, խոսել է անհավատարմության մասին: Նրա խոսքերը մեջբերում է Super.ru-ի Տելեգրամ-ալիքը: նրա խոսքով՝ հարաբերություններում անհավատարմությունը չի կարող արդարացվել բնազդով։ «Բնությունը բնություն է, բայց մարդիկ, ի տարբերություն կենդանիների, ունեն ինտելեկտ և վերլուծելու ու ընտրելու ունակություն։ Մենք ունենք խիղճ և սիրտ։ Հավատարմությունը ընտրություն է, որոշում՝ չհետևել բնազդին։ Եվ ես հաստատ գիտեմ, որ երբ հարգում ես ինքդ քեզ և ուրիշներին, չես ապրում կրկնակի կյանքով»,- հայտարարել է Ալսուն։
25-09-2025 08:48 Բրիտանացի բժիշկներն առաջին անգամ հաջողությամբ բուժել են ուղեղի հետ կապված ամենաբարդ հիվանդություններից մեկը՝ Հանթինգթոնի հիվանդությունը․ գրում է BBC-ն։ Հիվանդությունը ժառանգական է․ այն սպանում է ուղեղի բջիջները և հիշեցնոմ է դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության և շարժիչ նեյրոնների հիվանդության համադրություն։ Նշվում է, որ բուժման շնորհիվ պացիենտների մոտ հիվանդության զարգացումը դանդաղել է 75%-ով։
24-09-2025 10:55 87 տարեկան հասակում մահացել է իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն (իսկական անունը՝ Կլոդ Ժոզեֆինա Ռոզ Կարդինալե), հաղորդում է ANSA-ն։ Նրա մենեջեր Լորան Սամրին Corriere della Sera-ին ասել է, որ Կարդինալեն մահացել է «իր երեխաների շրջապատում» Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին։
24-09-2025 10:50 Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Gucci-ի «Tiger» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որը ներկայացրել է ապրանքանիշի նոր ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիան՝ իր դեբյուտային ցուցադրության փոխարեն: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Դեմի Մուրը, Էդվարդ Նորտոնը, Էլիոթ Փեյջը և այլք, իսկ պրեմիերային ներկա էին Գվինեթ Փելթրոուն, Աննա Վինտուրը, Սերենա Ուիլյամսը, Ֆրանսուա-Անրի Պինոն, Ամելիա Գրեյը, Քարոլայն Դաուրը, Բելլա Պորչը, Մարիակառլա Բոսկոնոն, ինչպես նաև մոդելներ Լիլա Մոսը և Ալեքս Կոնսանին՝ նոր հավաքածուի հագուստներով:
24-09-2025 10:49 Ռիհաննան և A$AP Rocky-ն, որոնք այժմ սպասում են իրենց երրորդ երեխային, գաղտնի ամուսնացել են. այդ մասին լուրերը թեժացրել է ինքը՝ 36-ամյա ռեփերնը՝ Elle-ին տված նոր հարցազրույցում։ Երբ լրագրողը Ռակիմ Մայերսին (երգչի իրական անունը) հարցրել է, թե արդյոք նա պլանավորում է հարսանիք 37-ամյա Ռիհաննայի հետ հինգ տարվա հանդիպումից հետո, նա հակադարձել է. «Ի՞նչ գիտեք, որ ես դեռ ամուսնացած չեմ», - հարցրել է A$AP Rocky-ն։ Այնուհետև ծիծաղելով հավելել է, որ «դեռևս չի հաստատի» իր և Ռիհաննայի հարսանիքի լուրը՝ ընդգծելով, որ իր և երգչուհու համար ընտանիքը առաջնային է։
24-09-2025 10:47 Քանյե Ուեսթի կինը՝ 30-ամյա Բիանկա Սենսորին, որը հայտնի է իր սադրիչ և բաց տեսքով, հայտարարել է իր սեփական նորաձևության ապրանքանիշի թողարկման մասին։ Ավստրալացի ճարտարապետը և վիճահարույց ռեփերի մուսան լուրը հայտնել է Instagram-ում։ Հավաքածուն, որը, ըստ երևույթին, կոչվում է պարզապես Բիանկա, թողարկվելու է հոկտեմբերի 13-ին։
24-09-2025 01:01 35-ամյա Էմմա Ուոթսոնը մասնակցել է Hollywood Authentic ամսագրի համար նկարահանման։ Հայտնի դերասանուհին լուսանկարվել է բաց հագուստով։ Սև-սպիտակ լուսանկարներում դերասանուհին թենիս է խաղում։
16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21 Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09 Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35 «Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: