ՄԵԿ ՏՈՂՈՎ 02-09-2021 01:15 Անաստասիա Վոլոչկովան սեպտեմբերի 1-ին դստերն այցելել է անպարկեշտ դեկոլտեով: Instagram-ի իր էջում հրապարակած նկարը առաջացրել է հետևորդների վրդովմունքը։ «Շատ հարմար զգեստ է դպրոց այցելելու համար», «Բացվածքը սարսափելի է», «Կարելի էր ավելի փակ հագուստ կրել», «Եթե իմ մայրը նման հանդերձանքով գար դպրոց, ավելի լավ կլիներ այդ օրը ես մահանայի», - արձագագանքել են բաժանորդները։
01-09-2021 08:01 Մասնագետների պնդմամբ՝ առավել հաճախ «սեքսուալ ձանձրույթի» ֆենոմեն արձանագրվում է այն զույգերի մոտ, որոնք իրենց ինտիմ կյանքում խուսափում են կիրառել նորարարական մոտեցումներ, հակված են միապաղաղ սեռական վարքագծի: Պարզվում է, որ այդպիսի զույգերը սխալմամբ կարծում են, որ զուգընկերը/ուհին բացասական կվերաբերվի իրենց սեքսուալ ֆանտազիաներին, սակայն անհատական զրույցի ժամանակ պատրաստակամություն են հայտնում ընտանիքի ներդաշնակության վերականգնման համար կատարել ամուսնու (կամ կնոջ) ինտիմ ցանկությունները:
01-09-2021 07:54 Forbes-ը հրապարակել է վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող թենիսիստների լավագույն տասնյակը։ Կանանց մեջ առաջատարը Նաոմի Օսական է (Ճապոնիա) 60.1 միլիոն դոլարով, նրան հաջորդում է Սերենա Ուիլյամսը՝ (ԱՄՆ) 41.8 միլիոն։
01-09-2021 07:38 Ֆրանսուհի Ժաննա Պուշենը 4 տարի փորձում է ապացուցել, որ ողջ է, այն բանից հետո, երբ դատարանը նրան մահացած է ճանաչել 2017 թվականին: Ամեն բան սկսվել է, երբ չորս տարի առաջ ընտանիքը նամակ է ստացել դատարանից, որտեղ սխալմամբ նշվում էր, որ նա մահացել է, և որ ամուսինն ու որդին պետք է վճարեն կնոջ պարտքերը:
01-09-2021 07:34 Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը`109-ամյա Ջոն Թենիսվուդը պնդում է, որ այսքան երկար է ապրել, քանի որ ամեն ուրբաթ «ֆիշ ընդ չիպս» է ուտում՝ տապակած ձկներից եւ կարտոֆիլ ֆրիից պատրաստվող անգլիական ուտեստ: Բացի այդ, բրիտանացին խորհուրդ է տվել չփորձել գերազանցել սեփական հնարավորությունները:
01-09-2021 03:51 Աստղիկ բկ-ից երեք եղբայրները տուն են տարել իրենց նորածին երեք քույրերին։ Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս Աստղիկ բկ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ: Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ է դիմավորել փոքրիկներին։
01-09-2021 01:08 Ամռան վերջին օրը տեղի է ունեցել ռուս ամենահակասական ռեփեր Մորգենշտերնի հարսանիքը՝ 21-ամյա սիրեցյալի՝ Դիլարա Զինատուլինայի հետ: Տոնակատարությունը, որը զույգը որոշել էր կազմակերպել 1990 -ականների ոճով, արդեն հավակնում է իր արտառոցությամբ գերազանցել Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը:
31-08-2021 10:47 Հանգստյան օրերին Dolce & Gabbana-ն Վենետիկում նորաձևության շքեղ միջոցառում էր կազմակերպել՝ ներկայացնելով կենցաղային իրերի, զարդերի նոր հավաքածուներ, ինչպես նաև Ala Moda հավաքածուն: Ցուցադրությունը տեղի ունեցավ Սան Մարկո հրապարակում, իսկ դահլիճում Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային հաջողվեց հավաքել անհավատալի թվով հայտնիների՝ Ջենիֆեր Լոպես, Հեյդի Քլում, Քիթի Սփենսեր, Շերոն Սթոուն, Հելեն Միրեն, Մոնիկա Բելուչի և շատ ուրիշներ:
31-08-2021 10:21 Այս ամիս տեղի է ունեցել Քսենիա Բորոդինայի եւ Կուրբան Օմարովի ամուսնալուծությունը: Այդ ժամանակ էլ համացանցում լուրեր էին հայտնվել 38-ամյա հեռուստաաստղի և Էրիկ Ավագյանի հնարավոր սիրավեպի մասին։ Ինքը՝ Քսենիան խուսափել է պատասխանել նոր ընտրյալի մասին հարցերին, սակայն ակնարկել է, որ նրա սիրտն արդեն գրավել է մեկ այլ տղամարդով։ Երեկ Բորոդինան մասնակցել է բիզնեսվումեն Էլեոնորա Մովսիսյանի ծննդյան տարեդարձին և ամբողջ երեկոն անցկացրել է մեկ այլ հյուրի՝ Էրիկ Ավագյանի գրկում։
31-08-2021 07:44 ԱՄՆ-ն պնդում է, որ Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհի որդի Էնդրյուն հարցաքննվի. ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն նրան մեղադրել է բռնաբարությունների մեջ, որոնք կազմակերպել էր ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը:
31-08-2021 06:37 Բրազիլիայի քաղաքացի Ֆրանսուազա դե Սոուզա Օլիվեյրան 31 տարվա բանտարկության է դատապարտվել ամուսնուն՝ Բրազիլիայում Հունաստանի դեսպանին, սպանելու համար: Կնոջ սիրեկանին՝ ոստիկան Սերժիու Մորեյրուին, դատարանը դատապարտել է 22 տարվա բանտարկության: Եվս մեկ ֆիգուրանտի՝ ոստիկանի ազգական Էդուարդու Մորեյրուին, արդարացրել են սպանության գործով, բայց մեկ տարվա բանտարկության են դատապարտել մարմինը թաքցնելու համար:
31-08-2021 02:30 Իլինոյսում դատավորը որդուն զրկել է մայրական խնամքից, քանի որ մայրը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Դատավոր Քուք Ջեյմս Շապիրոն հարցրել է Ռեբեկա Ֆիրլիթին՝ արդյո՞ք նա պատվաստվել է COVID-19-ի դեմ: Կինը հայտարարել է, որ չի պատվաստվել անցյալում պատվաստանյութերի նկատմամբ կողմնակի ռեակցիաների պատճառով: Դատավորը վճռել է, որ Ֆիրլիթը չի կարող տեսակցել իր 11-ամյա որդուն, քանի դեռ չի պատվաստվել: Նա խնամակալությունը փոխանցել է Ֆիրլիթի նախկին ամուսնուն, որն ամբողջովին պատվաստված է։
30-08-2021 09:37 Չիկագոյից նորապսակների զույգն ուղարկել է 240 դոլարի հաշիվ հյուրերին, որոնք պատշաճ կերպով չէին նախազգուշացրել, որ ներկա չեն գտնվելու հարսանիքին։ «Վերոնշյալ հաշիվը ձեր անհատական տեղերի արժեքն է: Քանի որ դուր չեք զանգահարել կամ պատշաճ կերպով չեք ծանուցել, որ ներկա չեք գտնվելու, այդ գումարը պետք է վճարեք նախապես համաձայնեցված ձեր տեղի համար»,-նշել են նորապսակները:
30-08-2021 08:46 Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները երկրորդ երեխային է սպասում զուգընկերոջից: Երիտասարդ միլիարդատիրուհին և ռեփեր Թրևիս Սքոթն արդեն մեկ դուստր ունեն՝ 3-ամյա Սթորմին: Զույգին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ զույգն այժմ երկրորդ երեխային է սպասում, մինչդեռ 24-ամյա Քայլին դեռևս հրապարակայնորեն չի հաստատել իր հղիությունը:
30-08-2021 08:41 Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքի բնակչուհին փրկել է հնգամյա որդուն կատվառյուծից: Մայրը լսել է երեխայի բղավոցներն ու դուրս վազել դեպի փողոց, որտեղ նրան հաջողվել է մերկ ձեռքերով որդուց հետ մղել վայրի կենդանուն:
30-08-2021 07:52 Կանադայի բնակչուհին, որը գլխուղեղի կաթված է տարել, մեկ տարուց ավելի քաղցի զգացողություն չի ունեցել: 28-ամյա հղի կինը հիվանդանոց է տեղափոխվել մարմնի աջ կողմի կաթվածով և խոսքի խանգարումով: Կինը սկսել է կրկին քաղցի զգացողություն ունենալ միայն կաթվածից 15 ամիս անց: Այդ ժամանակահատվածում վերջինս նիհարել է 10 կգ-ով:
30-08-2021 06:48 Եթե սիրահարվեք Կենդանակերպի այս նշանին, իմացեք՝ հավերժ դատապարտված եք: Նա տարբերվում է բոլոր նրանցից, ում Դուք երբևէ սիրել եք. խոսքը Կարիճի մասին է: Կարիճներն ընկերասեր են և երեկույթների ոգին են, բայց նրանք սիրում են նաև մենությունը: Նրանք անմիջապես հասկանում են՝ երբ են իրենց ստում: Այնպես որ, զգուշացեք:
28-08-2021 10:22 Ինտիմ հարաբերություններն ամրապնդում են իմունային համակարգը՝ ակտիվացնելով իմունոգլոբուլինի արտադրությունը, ինչը մեծացնում է օրգանիզմի՝ պայքարելու և հիվանդություններից խուսափելու ունակությունը։ Գիտնականները պարզել են նաև, որ սեռական մտերմությունը խթանում է ուղեղի աշխատանքը:
28-08-2021 10:00 Լյուքսեմբուրգի արքայազն Լուիի նախկին կինը` 35-ամյա Թեսի Էնթոնին երրորդ անգամ է մայրացել․ նա ամուսնուց՝ շվեյցարացի գործարար Ֆրանկ Ֆլոսելից, որդի է ունեցել:
28-08-2021 09:57 Ռուս դերասանուհի Յուլիա Պերեսիլդը, ով պատրաստվում է տիեզերք մեկնել «Մարտահրավեր» ֆիլմի նկարահանումների համար, պատմել է դժվարությունների մասին: «Մարզումներ... իջեցում... սկաֆանդրներում... ամոնիակային դիմակներով... վաղը հակագազերով 4-6 ժամ առանց ընդմիջման... թռիչքների վերլուծություն փորձառու տիեզերագնացների կողմից ... հազարավոր անծանոթ բառեր ... եւ գիշերը տեղեկատվության վերամշակում․․․ վերընթերցել բորտային փաստաթղթերը ... վերլուծելով սխալները, որպեսզի այլեւս չկրկնեն դրանք», - Instagram-ում գրել է դերասանուհին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39 «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։ 27-10-2026 10:03 Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։ 27-10-2026 04:44 Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։ 27-10-2026 02:09 Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։ 27-10-2026 00:26 Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026 Դիտվել է 1382 անգամ 21.10.2026 Դիտվել է 562 անգամ 22.10.2026 Դիտվել է 399 անգամ 27.10.2026 Դիտվել է 156 անգամ