Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-10-2021 11:00
Այս տարվա մարտի 8-ին Էմիլի Ռատակովսկին եւ Սեբաստիան Բեար-Մաքքլարդն առաջին անգամ ծնող են դարձել՝ առաջնեկին տալով Սիլվեստր Ապոլլո Բեարի անունը: Ընդ որում, նորաթուխ ծնողներն ընդգծել են, որ իրենք չգիտեն երեխայի սեռը, քանի դեռ նա 18 տարեկան չէ եւ չի որոշել։
01-10-2021 17:00
Երեկ Բևերլի Հիլզում տեղի ունեցավ Variety Power Of Women ամենամյա արարողությունը, որն անցկացնում են Variety ամսագիրը և Liferime հեռուստաալիքը: Այս տարվա արարողությանը պատվել են բանաստեղծուհի Ամանդա Գորդոնին, երգչուհիներ Քեթի Փերիին և Լորդին, պրոդյուսեր Չենինգ Դունգիին և դերասանուհի Ռիտա Մորենոին: Նրանք մեծարվել են բարեգործության մեջ նշանակալի ներդրման համար:
01-10-2021 15:22
Կոլումբիացի երգչուհի Շակիրայի վրա հարձակվել է երկու վայրի խոզ. աստղը չի տուժել: Միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի այգիներից մեկում: Երգչուհու հետ է եղել ութամյա որդին՝ Միլանը: Instagram-ում Շակիրան հետևորդներին պատմել է, որ վարազներն իր պայուսակն ու հեռախոսը տարել են անտառ, բայց նրան հաջողվել է գտնել դրանք:
01-10-2021 15:20
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում բնակվող 15-ամյա աղջիկը պնդում է, որ ամեն օր արցունքի փոխարեն քար է թափվում աչքից: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, աղջկա մոտ արտասովոր երևույթը սկսել է ի հայտ գալ երկու ամիս առաջ:
01-10-2021 15:09
«Орел и решка» հեռուստատեսային ճամփորդական շոուի մոտիվներով լիամետրաժ ֆիլմ կթողարկվի։ Ժապավենը կստանա «Орел и решка. Кино» անվանումը։ Այն կպատմի, թե ինչպես է նախագծի պրոդյուսերը որոշել նկարահանումներ կազմակերպել աշխարհի ամենափակ երկրներից մեկում՝ թույլ չտալու համար նախագծի փակումը, քանի որ հեռացել են բոլոր հաղորդավարները, ռեժիսորներն ու օպերատորները։
01-10-2021 15:02
Եթե Երեւանի բնակիչը ամսական ծախսի 22-30 հազար դրամ ուտելիք գնելու համար, ապա կարող է սնվելու նորմալ ռեժիմ ապահովել։ Ըստ Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգա-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդային շղթաների ռիսկի գնահատման վարչության ղեկավար Դավիթ Պիպոյանի՝ Երեւանում չորս հոգուց բաղկացած ընտանիքը սննդի համար ամսական պետք է ծախսի մոտավորապես 120 հազար դրամ։
30-09-2021 12:26
Միջնակարգ դպրոցի այն աշակերտների հոգեկան առողջությունը, ովքեր ավելի շատ բանջարեղեն ու միրգ են օգտագործում, ավելի լավ է, քան նրանց հասակակիցներինը: Այսպիսի եզրահանգման են եկել BMJ Nutrition Prevention & Health ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները:
30-09-2021 12:21
Լոս Անջելեսի դատարանը Բրիթնի Սփիրսի հորն ազատել է երգչուհու նկատմամբ խնամակալությունից։ BBC News-ի հաղորդմամբ՝ դատավորն ընդգծել է, որ ի շահ խնամակալության տակ գտնվողի այդ որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում։
29-09-2021 09:55
Ամերիկյան Netflix հեռարձակման ծառայությունը ներկայացրել է իր ֆիլմերի և սերիալների հանրաճանաչության վիճակագրությունը: Սերիալների ցուցակը գլխավորում է «Բրիջերտոնները» (Bridgerton, 2020) սերիալի առաջին եթերաշրջանը, որը դիտել են 82 գրանցված հանդիսական: Առաջատար եռյակում են ընդգրկվել «Լյուպեն» (Lupin, 2021) և «Կախարդը» (The Witcher, 2020) սերիալները, որոնցից յուրաքանչյուրը դիտել է 76 մլն օգտատեր:
29-09-2021 09:52
Ամերիկյան ոչ կոմերցիոն Մեյո կլինիկայի սննդաբանները վստահ են, որ բարեկեցիկ և առողջ կյանք ունենալու համար պետք է հրաժարվել ուլտրապաստերիզացված սննդից, վերամշակված կարմիր մսից և կիսաֆաբրիկատներից, տապակած մթերքներից, շաքարավազից և չափից շատ ալկոհոլից:
29-09-2021 09:49
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը պատմել է հարեմ ստեղծելու ցանկության մասին, որը կազմված կլինի հայտնի մարդկանցից։ «Չգիտեմ՝ որտեղից է առաջացել այդ միտքը, գուցե այն ինձ հետ է դեռ դեռահաս տարիքից, սակայն ինձ հիանալի էր թվում 20 կնոջ հետ ճամփորդելու գաղափարը, որոնց ես կսիրեի ու որոնց մասին հոգ կտանեի»,- հայտարարել է 55-ամյա դերասանը։
29-09-2021 09:44
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նահանգներից մեկում հաճախացել են կախարդության մեջ մեղադրվող կանանց սպանությունները: Տեղական իշխանությունների խոսքով՝ սեպտեմբերի սկզբից Հարավային Կիվու նահանգի երեք շրջաններում կենդանի հրկիզվել կամ լինչի դատաստանի է ենթարկվել ութ կին:
29-09-2021 07:54
Microsoft-ը հայտարարել է Skype-ի հիմնական թարմացման մասին: Առաջիկա ամիսներին ծառայության տեսքը մեծապես կփոխվի, ինչպես նաև կհայտնվեն մի շարք նոր օգտակար գործառույթներ:
28-09-2021 09:53
Instagram-ը դադարեցնում է լուսանկարների փոխանակման նոր հավելվածի թողարկման ծրագրերի, որը նախատեսված էր մինչեւ 13 տարեկան երեխաների համար։ Սա՝ այն բանից հետո, երբ ներքին հաշվետվությունների արտահոսք է տեղի ունեցել, որը ցույց էր տալիս երիտասարդ օգտատերերի հոգեկան առողջության վրա հարթակի ազդեցությունը:
28-09-2021 05:57
Կատալոնիայի Սիտժես քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը։ Հայաստանի հավաքականը A խմբում առաջին օրը 2,5։1,5 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին եւ 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Ադրբեջանի թիմի հետ։
28-09-2021 05:20
Լիխտենշտեյնի 36-ամյա արքայադուստր Մարիա Անունզիատայի շքեղ հարսանիքից ընդամենը մի քանի շաբաթ անց նրա կրտսեր քույրը՝ 34-ամյա Մարիա Աստրիդը, պսակադրվեց: Արքայազն Նիկոլաուսի (նա Լիխտենշտեյնի գործող արքայազն Հանս-Ադամ II- ի կրտսեր եղբայրն է) և արքայադուստր Մարգարեթի դուստրն ամուսնացել է ամերիկացի 36-ամյա գործարար Ռալֆ Ուորթինգթոնի հետ:
28-09-2021 04:15
Խառը մարտարվեստի աստղ, ամերիկացի դերասանուհի և ըմբիշ 34-ամյա Ռոնդա Ռոուզին առաջին անգամ մայր է դարձել: Ռոնդան դստերը լույս աշխարհ է բերել 39-ամյա ամուսնուց՝ MMA մարտիկ Թրևիս Բրաունից:
28-09-2021 03:06
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) թեկնածու Ֆրանցիսկա Գիֆայն առաջին կինը կդառնա Բեռլինի բուրգոմիստրի (քաղաքագլուխ) պաշտոնում: Այդ մասին վկայում են ընտրությունների նախնական տվյալները, որոնց համաձայն ԳՍԴԿ-ն հաղթանակ է տարել Գերմանիայի մայրաքաղաքում:
27-09-2021 10:31
«Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի պրեմիերան նշանակված է 2022 թվականի նոյեմբերին։ «Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանեմ ստեղծողների կողմից սահմանված չափազանց բարձր ստանդարտը», – ասել է դերասանուհի Իմելդա Սթոնթոնը:
27-09-2021 10:12
30-ամյա Չարլի Հովարդը կյանքի կեսը պայքարում էր ուռուցիկ որովայնի և ցելյուլիտի դեմ, բայց երբ բոլոր մեթոդները փորձվեցին, և հրաշք տեղի չունեցավ, նա որոշեց ընդունել իր մարմինը և դարձավ պլյուս չափսի մոդել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1365 անգամ
21.10.2026
Դիտվել է 559 անգամ
22.10.2026
Դիտվել է 399 անգամ
27.10.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster