Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2021 01:11
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Հռոմի կինոփառատոնի կարմիր գորգին ձախողում է ունեցել անհաջող վարսահարդարման պատճառով: Պատճառը վարսերի արհեստական երկարացումն է, որը բավականին անբնական է արված եղել, ինչն էլ չի վրիպել Ջոլիի երկրպագուների աչքից: Նրանք դերասանուհու մազերի հետ կապված վիճակն «աղետ» են որակել՝ 46-ամյա Ջոլիին խորհուրդ տալով աշխատանքից ազատել վարսահարդարին:
27-10-2021 00:15
Երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն շնորհակալություն է հայտնել բոլոր ռուսներին «մեծ պատվի համար»։ Նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը երգչուհուն և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել։
26-10-2021 09:35
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մասին, թերևս, չգիտի միայն նա, ով գտնվում է լիակատար սոցիալական մեկուսացման մեջ։ Ընդհանուր առմամբ, քույրերի կյանքին հետևում է մոտ 755 միլիոն բաժանորդ, և սա միայն Instagram-ում։
26-10-2021 09:10
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Վայրի հրեշտակը» հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել:
26-10-2021 08:58
ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ Արցախում ամուսնությունների թիվը աճել է. 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 1075 ամուսնություն և 140 ամուսնալուծություն:
26-10-2021 08:55
Օպերային երգչուհի Մանե Գալոյանն «Օպերալիա» մրցույթի ընթացքում արժանացել հանդիսատեսի համակրանք մրցանակին։ Այս տարի մրցույթը երկրորդ անգամ անց է կացվել Մոսկվայում։ Մրցույթի հիմնադիր Պլասիդո Դոմինգոն անձամբ է հանձնել մրցանակները տաս ֆինալիստներին։ Գլխավոր մրցանակները ստացել են Վիկտորյա Կարկաչեւան (մեցո-սոպրանո, Ռուսաստան) եւ Իվան Այոն-Ռիվասը (տենոր, Պերու)։
26-10-2021 08:47
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 26-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում  Երեւանում կընդունի Կոսովոյի հավաքականին։ Խաղը կմեկնարկի 18։00-ին, Հանրապետական մարզադաշտում։
25-10-2021 01:30
«Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ Փոլ Ուոքերի դուստր Մեդոուն ամուսնացել է դերասան Լուի Թոնթոն-Ալանի հետ։ Հոկտեմբերի սկզբին Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած արարողության կադրերը 22-ամյա մոդելը հրապարակել է Instagram-ում։ Հատկանշական է, որ հարսնացուին դեպի խորան է տարել նրա հանգուցյալ հոր մտերիմ խաղընկերը՝ «Ֆորսաժ»-ի աստղ Վին Դիզելը։
25-10-2021 01:20
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը որոշակի քաղաքական ազդանշաններ է պարունակում և նշել, որ կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո իր համար «նոր ժամանակ է սկսվում»:
25-10-2021 01:16
Երեք նշան, որ դուք՝ որպես անձնավորություն, կայանում եք. Դուք հասկանում եք ինքներդ ձեզ, Դուք մյուսներին չեք մեղադրում ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների համար, Դուք գիտակցում եք, որ ձեր ներսում կուտակել եք բոլոր անհրաժեշտ գիտելիքները:
25-10-2021 01:12
Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, իր Instagram-ում հրապարակել է Տուլայի աշնանային լուսանկարը։ Երգիծաբանի կինն այն մակագրել է հոգեբան Վերոնիկա Սիդորովայի խոսքերով։ «Ես չեմ հավատում այն մարդու միայնությանը, որն անում է այն, ինչ նա սիրում է։ Նա միայնակ չէ, քանի որ նա իր հոգու հետ է», — ասված է գրության մեջ։
25-10-2021 00:23
Էլզա Հոսկը դարձել է 4th & Reckless ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը։ Համագործակցության շրջանակներում 32-ամյա շվեդ մոդելը ներկայացրել է նոր հավաքածուն: 
23-10-2021 10:12
Բրիթնի Սփիրսի ընտանիքը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Սակայն այս անգամ նա շրջանցել է սիրված երգչուհուն. գործը վերաբերում է նրա կրտսեր քրոջը՝ 30-ամյա դերասանուհի և երգչուհի Ջեյմի Լին Սփիրսին։ Իր Things I Should Have Said գրքում նա նշել է, որ իր ծնողները և իր թիմի անդամները պնդել են, որ նա աբորտ անի, երբ հղիացել է 16 տարեկանում:
23-10-2021 10:05
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, որն իրեն այժմ Յե է անվանում, 3 միլիոն դոլար է վճարել Լոս Անջելեսի իրենց տանը տեղադրված կահույքի համար։ Ավելի վաղ նա իրենց ընդհանուր տան համար 23 միլիոն դոլար էր վճարել։
23-10-2021 09:40
Դդումը հարուստ է բազմաթիվ վիտամիններով՝ А, С, Е, К։ Այն ավելի շատ կարոտին է պարունակում, քան գազարը։ Դդումը շատ օգտակար կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր տառապում են փորկապությունից, քանի որ այն պարունակում է բավականաչափ բջջանյութ։
23-10-2021 02:47
«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնախարովի նախկին կինը՝ դերասանուհի Օլգա Սիդորովան, պատմել է այն սարսափների մասին, որոնց բախվել է Մերձմոսկվայում: Արտիստուհին իրավապահ մարմիններին բողոքել է այն տղամարդու դեմ, ով «վախի մեջ է պահում երեք գյուղերը»։ Օլգա Սիդորովայի խոսքերով, Ալեքսանդր Զ.-ն ապրում է հարեւան Կուպլիյամ գյուղում եւ տարածքում շրջում է զենքով ու ինքնաշեն կվադրոցկլով։
22-10-2021 11:13
Ընկույզը հիանալի միջոց է բորբոքումների դեմ, պնդում է Culina Health-ի համահիմնադիր, սննդաբան Թամար Սամուելսը (ԱՄՆ): Ծատ ընկույզներ հարուստ են վիտամիններով, սննդարար նյութերով եւ հակաբորբոքային ազդեցություն ունեն: Օրինակ՝ նուշը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են նաեւ վերացնել բորբոքումը: Մասնագետի կարծիքով՝ ընկույզը լավագույն հակաբորբոքային միջոցն է:
22-10-2021 05:18
Հոկտեմբերի 21-ին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, կայացավ ՖԻՖԱ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի երրորդ մրցափուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը։ Մեր հավաքականը պարտվեց 0:5 հաշվով: Առաջին 2 խաղում մեր աղջիկները պարտվել էին. առաջին տուրում 0-10 հաշվով՝ Նորվեգիային, իսկ երկրորդ տուրում 0-1 հաշվով՝ Լեհաստանին: Ալբանիայի հավաքականը F խմբում 3 խաղից հետո ունի 4 միավոր, իսկ մեր աղջիկները միավոր չունեն:
22-10-2021 02:45
Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի մասնակցությամբ Սոչիում տեղի ունեցած մահացու ավտովթարի նոր մանրամասներ են հայտնվել: «Վթարի պահին Սոբչակը նստած է եղել մեքենայի հետեւի նստարանին եւ բջջային հեռախոսի օգնությամբ խոսել է Zoom-ով, նա քննարկել է հարցազրույցներից մեկը։ Վարորդի հետ նա այդ ժամանակ չի շփվել», - ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։
22-10-2021 02:13
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին գիշերը հիվանդանոցում է անցկացրել միայն օրվա ուշ ժամ լինելու պատճառով, ինչը խանգարել է նրան տուն վերադառնալ: Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հաղորդել էր, որ 95-ամյա թագուհին հիվանդանոց էր գնացել հոկտեմբերի 20-ին, իսկ հոկտեմբերի 21-ին վերադարձել է Վինձորի դղյակ: Նա Լոնդոնի կենտրոնում գտնվող մասնավոր կլինիկա էր այցելել բժիշկների խորհրդով՝ հետազոտություն անցնելու համար: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1343 անգամ
21.10.2026
Դիտվել է 556 անգամ
22.10.2026
Դիտվել է 399 անգամ
27.10.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster