Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-12-2021 11:56
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնապես բաժանվել է կնոջից՝ Մարիա Շրայվերից։ Զույգը բաժանման մասին հայտարարել է 2011թ․-ին, երբ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ Շվարցենեգերը տան աշխատակցուհուց որդի է ունեցել։ Միայն տաս տարի անց զույգին հաջողվել է պաշտոնապես ամուսնալուծվել։
29-12-2021 11:50
Լյարդի վնասման հիմնական ախտանիշը ցավն է որովայնի վերին հատվածում։ Դրա աղբյուրը միշտ չէ, որ հնարավոր է ճշգրիտ նշել, բայց եթե դա կապված է հոգնածության հետ, դուք պետք է անհապաղ դիմեք բժշկի։ Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել այնպիսի ախտանիշների վրա, ինչպիսիք են աչքերի եւ մաշկի դեղնածությունը, որովայնի ցավը, քնի խանգարումը եւ հոգնածությունը։
29-12-2021 10:03
Ճապոնիայի կառավարությունն ընդունել է ծրագիր, որը նպատակամիտված է մարդու միայնակության խնդիրների մեղմացմանը եւ նախատեսում է այդ հարցերի շուրջը կոնսուլտացիաների շուրջօրյա համակարգի ստեղծում: Ենթադրվում է ստեղծել զանազան հարթակներ, որտեղ միայնակ մարդիկ կարողանան աստիճանաբար մտնել շփման մեջ եւ աշխատանքի տեղավորման հնարավորություն ստանալ:
28-12-2021 07:42
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ամուսնության մեջ երեք ամենակարևոր բառերն են՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն»: 85-ամյա պոնտիֆիկոսն իր կիրակնօրյա ուղերձն այս անգամ նվիրել է ամուսնացած զույգերին՝ նրանց կոչ անելով ավելի շատ երեխաներ ունենալ՝ Իտալիայի ժողովրդագրական անկումը բեկելու համար: Իտալիայում գրանցվել է աշխարհում ամենացածր ծնելիության ցուցանիշներից մեկը:
28-12-2021 07:21
Արտասահմանցիները, ովքեր ցանկանում են ամուսնանալ շրիլանկացիների հետ, պետք է պաշտպանության նախարարության թույլտվություն ունենան՝ ըստ նոր կանոնների: «Մենք տեսել ենք, թե ինչպես են որոշ օտարերկրացիներ ցանկանում ամուսնանալ շրիլանկացիների հետ՝ հետին մղումներով, ինչպիսիք են թմրամիջոցների առեւտուրը եւ փողերի լվացումը»,- տեղական Sunday Times թերթին ասել է գլխավոր ռեգիստր Վիրասեկարան։
28-12-2021 03:39
Շվեյցարիայի Բազելի համալսարանի կենսաբժշկության բաժնի գիտնականները հայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատվածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնոտը: Մինչ այս հայտնագործությունը ենթադրվում էր, որ ծամելու մկանն ունի միայն երկու շերտ. առաջին շերտը խորն է, իսկ երկրորդը՝ մակերեսային:
28-12-2021 02:47
Associated Newspapers-ը հրապարակային ներողություն կխնդրի Մեգան Մարքլից։ Արքայազն Հարիի կինը լրատվամիջացին մեղադրել էր իր անձնական կյանք ներխուժելու մեջ։
28-12-2021 02:30
«Թալիբան»-ը նոր սահմանափակումներ է մտցրել երկրի կանանց ճամփորդության համար։ Առաքինության խթանման եւ արատավոր չարիքների կանխարգելման մասին նախարարության հրահանգը սահմանափակում է կնոջ՝ առանց տղամարդ ազգականի ուղեկցության 72 կիլոմետրից ավելի ճանապարհ անցնելու հնարավորությունը։ Այն նաեւ խորհուրդ է տվել տաքսու վարորդներին սպասարկել միայն հիջաբ կամ գլխաշոր կրող կանանց։
27-12-2021 10:38
Հայազգի 14-ամյա գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել: Նման բան նախկինում նույնիսկ տղամարդկանց գեղասահքում չէր կատարվել: «Սառույցի վրա ցանկանում եմ հաղթանակ տանել՝ հանուն իմ ազգի»,-նշել է Ադելյան։
27-12-2021 10:33
Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսն ամուսնացել է 5-րդ անգամ։ 78-ամյա երաժիշտի ընտրյալը 43-ամյա կրեոլ Կամիլա Չավիսն է, ով նրա մոտ աշխատել է որպես վարորդ 2016 թվականից։
27-12-2021 10:29
Նոր «Սարդ Մարդ. տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը համաշխարհային վարձույթում գերազանցել է 1 միլիարդ դոլարը: Համավարակի ընթացքում սա առաջին անգամն է, երբ ֆիլմը տոմսարկղներից նման մեծ քանակությամբ գումար է հավաքում։ Սա 2021 թվականի բացարձակ ռեկորդ է։
27-12-2021 10:27
Փերիս Հիլթոնն իր երկրպագուներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ Նախօրեին աստղն իր Instagram-ում մի շարք լուսանկարներ է տեղադրել, որոնցում կերպարանք է ընդունել կարմիր ներքնազգեստով եւ մուշտակով: Աստղի կերպարի մեխն են դարձել փայլուն կոշիկները։
27-12-2021 09:35
Չիայի (chia) սերմն իսկական սուպերմթերք է, որը հարուստ է բջջանյութով, սպիտակուցներով, օգտակար ճարպերով եւ այլ կարեւոր նյութերով, որոնք պահպանում են առողջությունը: Չիայի սերմը համապիտանի է եւ չունի սուր համ, դա թույլ է տալիս սերմը հեշտության ներառել օրաբաժնի մեջ: Մեծ քանակությամբ լուծվող բջջանյութի շնորհիվ չիայի սերմն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը։
25-12-2021 10:59
Ռուս երգչուհի Ալսուն հրապարակել է «Я люблю тебя» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն ու պատմել, որ նկարահանումները կարող էին խլել իր առողջությունը։ Արտիստին փրկել է միայն ֆիզիկական լավ պատրաստվածությունը։ Երգչուհին պետք է ձիավարեր, սակայն ընկել է ձիուց։
25-12-2021 10:57
Գիտնականները շներից առաջացող ալերգիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն են ստեղծում։ Գիտնականները ցանկանում են իմունային համակարգին «սովորեցնել» չեզոքացնել ալերգենը այնպես, ինչպես այն վարվում է վարակների դեպքում։
24-12-2021 11:28
Վարսակի շիլան կարող է օգնել պայքարել քաղցրի հանդեպ հակման դեմ։ Նման կարծիք են հայտնել ամերիկացի սննդաբանները:
24-12-2021 11:22
Եվս երկու կին հոլիվուդյան դերասան Քրիս Նոտին, որը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում կատարել է Միստեր Բիգի դերը, մեղադրում է բռնաբարության համար։ Երգերի հեղինակ Լիզա Ջենթիլը հայտարարել է, որ Նոտն իրեն բռնաբարել է 2002թ․-ին․ այդ ժամանակ ինքն աշխատել է ռեստորանում որպես երգչուհի, ուր այցելում էր Նոտը։ Դերասանին սեռական ոտնձգության համար մեղադրել է նաեւ դերասանուհին, որը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի չորս եթերաշրջանների ընթացքում կրկնօրինակել է Քրիստին Դեւիսին։
23-12-2021 11:15
Ավստրալական Մելբուռնից երեք երեխա իրենց հավաքած գրպանի փողով տուն են գնել։ Նրանք անշարժ գույքի գնման համար վճարել են 671 հազար ավստրալական դոլարԵղբայրն ու երկու քույրերը, որոնցից կրտսերը վեց տարեկան է, փող էին վաստակել տան գործերին եւ հորը ֆինանսական գրագիտության մասին գրքերի փաթեթավորմանն օգնելով։
23-12-2021 11:07
ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքից Էռնեստինա Սփենսերը  նշել է իր 104-ամյակը։  եւ բացահայտել երկարակեցության գաղտնիքը: Նա իր երկարակեցության պատճառ է անվանել սերը ուտելիքի հանդեպ։ «Ես մեծ ախորժակ ունեմ։ Ես սիրում եմ ցանկացած ուտելիք: Ճիշտ է, ես հրաժարվել եմ աղից եւ շաքարից»,-ասել է կինը։
23-12-2021 05:37
Տեխասում բնակվող 87-ամյա Ռենե Նեյրան ընդգրկվել է Տեխասի համալսարանի շրջանավարտների ցանկում: Նա ավարտական վկայականը ստացել է թոռնուհու՝ Մելանիի հետ միևնույն օրը, որը նույնպես սովորում էր նույն բուհում: Ողջ երեկոյի ընթացքում նրանք ուշադրության կենտրոնում էին գտնվում և շնորհավորանքներ էին ստանում ուսանողներից ու դասախոսներից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1272 անգամ
21.10.2026
Դիտվել է 550 անգամ
22.10.2026
Դիտվել է 393 անգամ
27.10.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster