Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-02-2022 05:40
Pandora-ն շարունակում է զարմացնել անսպասելի համագործակցություններով, և այս անգամ Marvel-ի հետ համատեղ հավաքածու է պատրաստել՝ «Վրիժառուներ»-ի մոտիվներով։ Ոսկերչական ապրանքանիշի կրեատիվ տնօրեններ Ֆրանչեսկո Տերցոն և Ֆիլիպո Ֆիկարելլին ցանկացել են հիշեցնել, որ հերոսը ապրում է յուրաքանչյուրիս մեջ։
25-02-2022 03:11
Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, ասեկոսեներ չհրահրելու համար, խոստովանել է իր հղիությունը։ Կինը վերջին փուլում է, և շատ շուտով առաջին անգամ մայր է դառնալու։ Նատալիան խոստովանել է, որ միայնակ մայր է լինելու։
25-02-2022 01:31
Ջուդ Լոուի դուստրը մասնակցել է  Roberto Cavalli-ի շոուին։ Իտալական Fausto Puglisi ապրանքանիշի կրեատիվ խորհրդատուն այս անգամ հույսը դրել է ոչ միայն կենդանական պրինտի վրա, այլ նաև կաշվե աքսեսուարների և զգեստների վրա սփռված հրաշալի ծաղիկների վրա։
24-02-2022 09:54
Սքարլեթ Յոհանսոնը նորաձևության ձեռներեց Քեյթ Ֆոսթերի հետ համատեղ կթողարկի մաշկի խնամքի իր ապրանքանիշը՝ The Outset-ը: Վաճառքը կսկսվի մարտի 1-ից։ Ապրանքանիշի Instagram-ի պաշտոնական էջում արդեն հայտնվել են արտադրանքի առաջին պրոմո լուսանկարները, որում որպես մոդել հանդես է եկել ինքը՝ Սքարլեթը։
24-02-2022 07:18
Աուրելիո Սանչեսը Instagram-ում հայտնի է դարձել դիմահարդարման իր հմտությունների շնորհիվ։ Տղամարդ դիմահարդարը որոշել է կոսմետիկայի և հանդերձանքի միջոցով փորձել կերպարանափոխվել տարբեր հայտնիների։ Աուրելիոյի արխիվում արդեն կան պատկերներ, որոնք ճշգրիտ պատճենում են Մրայա Քերիին, Լեդի Գագային, Մայքլ Ջեքսոնին, Լայզա Մինելլիին, Էմի Ուայնհաուսին, Բրիթնի Սփիրսին և այլոց: Հիրավի, բավականին դժվար է գտնել տարբերությունը պատճենի և բնօրինակի միջև։
24-02-2022 07:05
Պատերազմ և խաղաղություն. համացանցը վրդովված է տեսանյութից, որտեղ Ալլա Պուգաչովայի երեխաները սողում են՝ «նռնակները» ձեռքների։ Երգչուհին դժվար, թե պատկերացնոր, որ փետրվարի 23-ի իր կարճ շնորհավորանքը բուռն քննարկման առիթ կտա։ Բաժանորդները քննարկում են թե դաստիարակության հիմունքները, թե բարոյականությունը, թե խորհրդային մանկության տարիները:
24-02-2022 02:46
Ռեփեր Գուֆի եւ գործարար Դմիտրի Անոխինի նախկին սիրեցյալ Այզան խոստովանել է, որ հղիության արհեստական ընդհատում է արել։ Նա սպասելիս է եղել երգիչ Օլեգ Մայամիի երեխային, որի հետ հանդիպել է երկրորդ ամուսնու հետ ամուսնալուծությունից հետո: Պատճառը՝ Օլեգ Մայամիի ֆինանսական ոչ բավարար վիճակն է եղել։
24-02-2022 02:27
Դերասանուհի Քրիստինա Ասմուսն իր բաժանորդներին պատմել է, որ լարված ելույթներից հետո կորցրել է ձայնը։ Քրիստինան եկել էր «Մոսֆիլմ» կինոստուդիա՝ ձայնագրելու «Ես ուզում եմ ամուսնանալ» ֆիլմը։ Ավելին, ձայնային դերակատարումն անհնար էր տեղափոխել, քանի որ հաջորդ օրը Կալինինգրադում նախատեսված է ֆիլմի պրեմիերան։ Ուստի դերասանուհին դիմել է ֆոնիատոր Լև Ռուդինի ծառայություններին։
23-02-2022 09:08
Բրիթնի Սփիրսը հուշեր կգրի խնամակալության ներքո իր կյանքի մասին։ Նրա հոնորարը կկազմի 15 մլն դոլար։

23-02-2022 09:00
Միսս ԱՄՆ-2019-ը Չելսի Քրիստի ինքնասպանությունից շաբաթներ անց Նյու Յորքը դեռ ուշքի չի եկել: Չելսի Քրիստը ցատկել էր Մանհեթթենի բարձրահարկ շենքերից մեկի 60-րդ հարկից' վերջ տալով կյանքին: Ըստ որոշ աղբյուրների` բավականին լուրջ հաջողությունների հասած Չելսին վերջ է տվել կյանքին սոցիալական մեդիայի պատճառով:
23-02-2022 08:49
Հենց դրվագային հիշողությունն է առաջինը վատանում տարիքի հետ կապված։ Բայց գիտնականները պարզել են, որ շաբաթը 3 անգամ կատարվող վարժությունները առնվազն 4 ամսում թույլ կտան փոխհատուցել դրվագային հիշողության՝ տարիքի հետ կապված վատացումը։
23-02-2022 02:55
Եվրատեսիլ երգի մրցույթին Ուկրաինայից Իտալիա կմեկնի Kalush Orchestra խումբը։ Ազգային ընտրության ժամանակ երաժիշտները գրավել են երկրորդ տեղը։ Kalush-ը Ուկրաինայում հանդիսատեսի քվեարկության ֆավորիտներն էին, սակայն ժյուրիից ավելի քիչ միավորներ հավաքեց եւ հաղթեց Ալինա Պաշը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինացի երգչուհի Ալինա Պաշը հրաժարվել է մասնակցել մրցույթին։
23-02-2022 01:04
«Սեքսը մեծ քաղաքում»-ի հեղինակ Քենդեյս Բուշնելը քննադատել է շարքի շարունակությունը. «Շատ լուծումներ ինձ ապշեցրին»:
22-02-2022 10:18
Տորոնտոյի համալսարանի գիտնականները մշակել են մեթոդ, որը թույլ է տալիս փոխել հիվանդների արյան խումբը` օրգանների փոխպատվաստման ժամանակ։

22-02-2022 09:57
Պարանոցի եւ գլխի ուռուցքները հաճախ առաջանում են քթի եւ կոկորդի հատվածում, ուստի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս այս հատվածներում, սակայն երբեմն նկատվում են անսովոր դրսեւորումներ։ Օրինակ, ականջների մշտական խցանումը, ականջի մշտական ցավը, պարանոցի այտուցվածությունը, լնդերի ցավը, խոցերը եւ բերանի խոռոչում բծերը ևս կարող են լինել քաղցկեղի նշան: 
22-02-2022 09:50
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մարդու մտավոր կարողությունները չեն պակասում ընդհուպ մինչեւ 60 տարեկանը։
22-02-2022 03:31
Hulu-ի նոր՝ «Pam and Tommy» սերիալի աստղ Լիլի Ջեյմսը անուղղակիորեն հաստատել է սիրավեպն ամերիկյան Queens of the Stone Age ռոք խմբի բաս-կիթառահար Մայքլ Շումենի հետ. դերասանուհին Instagram-ում հրապարակել է նկարների շարք, որոնցից մեկում պատկերված է երաժշտը։
22-02-2022 03:25
Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Դևան,  նկարահանվել է Muse Magazine ամսագրի համար ֆոտոշարքում:
21-02-2022 09:33
Ամերիկացի գիտնականները արտաքին տեսքի եւ իմունիտետի միջեւ կապ են հայտնաբերել։ Ավելի գեղեցիկ համարվել են այն տղամարդիկ, ովքեր ունեցել են առավել ֆունկցիոնալ NK բջիջներ՝ դրանք մեր իմունիտետի բնական քիլլերներն են, որոնք պայքարում են բակտերիաների, վիրուսների եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների դեմ: Իսկ գրավիչ կանայք տարբերվել են օրգանիզմում բակտերիաների ավելի դանդաղ աճով, ինչը կապված է հանքանյութերի, գլյուկոզայի եւ հակամարմինների մակարդակի հետ։
21-02-2022 09:28
Բժիշկներն անվանել են երեք սովորություն, որոնք տարիներ շարունակ թույլ կտան փրկել եւ երկարացնել ուղեղի աշխատունակությունը։ Նրանց կարծիքով՝ մարդն առաջին հերթին պետք է բավականաչափ քնի։ Երկրորդ կանոնը անընդհատ նոր բան սովորելն է։ Նրանք նաեւ խորհուրդ են տվել աշխատանքային օրվա ընթացքում վիտամիններ եւ սննդային հավելումներ ընդունել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1241 անգամ
21.10.2026
Դիտվել է 549 անգամ
22.10.2026
Դիտվել է 391 անգամ
27.10.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster