Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-05-2023 02:58
Վերջերս ամերիկացի գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ եզրակացրեցրել են, որ արհեստական միսը 4-ից 25 անգամ ավելի շատ ածխածնի հետք ունի, քան սովորական միսը:
17-05-2023 10:28
Նյու Յորքի Ziegfeld Ballroom-ում կայացել է Woman of Vision մրցանակաբաշխությունը, որտեղ մրցանակը հանձնվել է Մեգան Մարքլին։ «Կանանց և աղջիկների պաշտպանության համար» մրցանակը դքսուհուն հանձնել է Գլորիա Սթայնեմը, ով նաև Մեգանի ընկերուհին է։
17-05-2023 10:26
Մայիսի 16-ին տեղի ունեցավ Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի բացումը։ Կարմիր գորգին դուրս են եկել Քեթրին Դենյովը, Ումա Թուրմանը որդու՝ Հելեն Միրենի հետ, Ալեսանդրա Ամբրոսիոն, Էմանուել Բարտը, Դմիտրի Ռասամը և Շարլոտ Կազիրագին, Նաոմի Քեմփբելը և այլք։
17-05-2023 10:19
Նիհարել ցանկացողների համար նախատեսված նախաճաշը պետք է ներառի երկար հագեցվածության համար նախատեսված սպիտակուցներ և մանրաթելեր, որոնք դանդաղեցնում են մարսողությունը: Ցուցակում առաջինը ձուն է, այնուհետեւ՝ վարսակի ալյուրը,  առաջարկվում է նաև խմորեղենը փոխարինել հացահատիկի հացով, իսկ սմուզիներին ավելացնել կտավատի կամ չիայի սերմեր, որոնք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ:
17-05-2023 10:16
Վերջերս լուրեր են շրջանառվում Քիմ Քարդաշյանի եւ նախկին ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հնարավոր սիրավեպի մասին։ Սակայն երկու կողմերի ներկայացուցիչները պնդում են, որ Քիմի եւ Թոմի միջեւ ոչինչ չկա։ Մարզիկը ռեալիթի հեռուստաաստղին խորհուրդներ է տալիս Բահամյան կղզիներում առանձնատուն գնելու վերաբերյալ։ 42-ամյա Քիմը ցանկանում է տուն գնել այն նույն տարածքում, որտեղ 45-ամյա Բրեդին արդեն սեփականություն ունի, պնդում է Page Six-ը:
17-05-2023 10:13
34-ամյա Նեյլին Էշլին Instagram-ում ունի 2,5 միլիոն հետեւորդ եւ կանոնավոր կերպով շփվում է նրանց հետ, բայց չի կարող նույնը ասել իր իրական կյանքում ունեցած հարաբերությունների մասին: OnlyFans-ի աստղը խոստացել է հրաժարվել սեքսից իր ընկերոջ հետ բարդ ու դժվար բաժանումից հետո՝ ասելով, որ «ոչ մի տղամարդ» իրեն արժանի չէ:
16-05-2023 10:29
Առավոտյան ցիտրուսային մրգերն ու շոկոլադը կօգնեն ձեզ ավելի արագ արթնանալ: Ըստ սննդաբանների՝ նարինջի հյութը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որն օրգանիզմը լցնում է էներգիայով։ Սակայն ցիտրուսային մրգերը չի կարելի ուտել դատարկ ստամոքսին։ Մուգ շոկոլադը պարունակում է առնվազն 55 տոկոս կակաոյի հատիկներ, որոնք հարուստ են սննդային մանրաթելերով և մագնեզիումով, որը տարրը նպաստում է էնդորֆինի ու սերոտոնինի արտազատմանը։
16-05-2023 05:41
Շարլիզ Թերոնը նոր սիրավեպ ունի. DailyMail-ը հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են պապարացիների կողմից 47-ամյա դերասանուհու՝ մոդել Ալեքս Դիմիտրիևիչի հետ հանդիպման ժամանակ։
16-05-2023 05:19
Բեյոնսեն սկսել է իր՝ երկար սպասված՝ Renaissance համաշխարհային շրջագայությունը, որը մեկնարկել է Ստոկհոլմում։ Մոտ 57 համերգ է նախատեսված մարզադաշտերում: Համացանցն արդեն եռում է փոփ-դիվայի ֆուտուրիստական կերպարներով՝ Coperni-ից մինչեւ Loewe-ի հարմարավետ բոդի կոստյումներ՝ բոլորը Shiona Turini-ի ոճով:
16-05-2023 02:16
Իսպանացի ինֆլուենսեր Պաուլա Գոնուն ցնցել եւ զայրացրել է մարդկանց այն բանից հետո, երբ բացահայտել է, որ իր սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ կերել է իր ծնկի կռճիկը: «Ես կերա իմ սեփական մենիկսի մի կտորը», - հայտարարել է Պաուլա Գոնուն, որն ունի ավելի քան 1,48 միլիոն բաժանորդ YouTube-ու եւ 2 միլիոն հետեւորդ՝ Instagram-ում։
16-05-2023 01:49
Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը Լոնդոնում կայացած BAFTA հեռուստատեսային մրցանակաբաշխությանը ներկայացել է 22-ամյա դստեր՝ Միա Թրիփլթոնի հետ։ Մայրն ու դուստրը, որոնք միասին նկարահանվել են մրցանակի առաջադրված «Ես Ռութն եմ» հեռուստասերիալում, լուսանկարիչների համար կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել սեւ զգեստներով։
15-05-2023 09:45
Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սառեցված մրգերն ու բանջարեղենը կարող են լինել ոչ միայն այնքան սննդարար, որքան թարմը, այլև որոշ դեպքերում նույնիսկ ավելին: Սառեցված մրգերը ավելի լավ են պահպանում սնուցիչները, բոլոր հեղուկները պնդանում են սննդի մեջ, ինչը դանդաղեցնում է քիմիական ռեակցիաները և կանխում այնպիսի կարևոր նյութերի կորուստը, ինչպիսիք են վիտամին C-ն, պոլիֆենոլները և որոշ հակաօքսիդանտներ:
15-05-2023 07:58
Ռիհաննան նշել է հագուստի և ներքնազգեստի իր սեփական ապրանքանիշի՝ Savage X Fenty-ի հինգերորդ տարեդարձը։ Հոբելյանի պատվին երգչուհին մերկ կեցվածք է ընդունել պատճենահանող և գրասենյակային կահույքի շարքում։ Երգչուհին, ով հղի է երկրորդ երեխայով, կեցվածք է ընդունել բրենդի վերջին հավաքածուից շորտով և կրծկալով ու մոտիվացնող մեկնաբանությամբ շնորհավորել իր ընկերության ծննդյան տարեդարձը։
15-05-2023 05:02
Օրեր առաջ համացանցում լուրեր հայտնվեցին, որ երգչուհի Շակիրան նոր սիրավեպ ունի։ Թոմ Քրուզի հետ երգչուհին հայտնվել էր Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիում արված նկարներում: Բայց, պարզվում է, զույգի համար դեռ վաղ է ուրախանալ։ «Շակիրան հիանալի ժամանակ է անցկացրել Թոմի հետ Ֆորմուլա 1-ում, բայց նա շահագրգռված չէ հանդիպել նրա հետ»,- US Weekly-ին ասել է ինսայդերներից մեկը:
15-05-2023 03:54
Ջոնի Դեփը պայմանագիր է կնքել ֆրանսիական Dior ապրանքանիշի հետ՝ ռեկորդային 20 մլն դոլարով։ Սա տղամարդկանց բուրմունքների պատմության մեջ ամենաթանկ գործարքն է։
15-05-2023 02:12
Հայտնիների երեխաներն ամեն տարի զարմացնում են՝ հանրության մեջ հայտնվելով մեծ չափերի հանդերձանքով փաթաթված և տխուր դեմքերով, որոնք կարծես դժգոհում են մանկուց ասացած անսպառ ուշադրությունից։ Նման պահվածքի ամենահայտնի և տխուր օրինակը Ջոլիի և Փիթի 16-ամյա դուստրն է. հերթական անգամ ենթարկվելով մտորումներին, նա անսպասելիորեն սափրվել է մազերը և կրկին հագնվել մռայլ մեծ չափսերի զգեստ:
13-05-2023 10:38
Ավստրալուհի Լիլիան Իպըմեքենայով արգելափակվել է անտառում եւ ողջ մնացել՝ սնվելով կոնֆետներով եւ գինով: Լիլիան Իպն անտառում անցկացրել է հինգ օր։ Փրկարարները կնոջը հայտնաբերել են մոտակա քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Նրան հիվանդանոց են տեղափոխել ուժեղ ջրազրկմամբ։
13-05-2023 05:51
Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը «Ֆիլմի լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակներին է արժանացել Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում:
13-05-2023 04:57
Ըստ մասնագետների՝ եթերայուղերը օծանելիքի ամենապարզ և մատչելի փոխարինողն են։ Օծանելիքագործները առաջարկում են մի քանի կաթիլ գործվածքի վրա դնել և թողնել սենյակում կամ պահարանում՝ ներսում և հագուստի վրա հաճելի բույր ստանալու համար։ Եթերային յուղերը չի կարելի օգտագործել մաշկի վրա, քանի որ դրանք կարող են ալերգիա առաջացնել։
13-05-2023 04:02
Երգչուհի, դերասանուհի և գործարար Ջենիֆեր Լոպեսը ամուսնու՝ դերասան Բեն Աֆլեքի հետ հարաբերությունները պարզել է կարմիր գորգի վրա։ Օրերս 53-ամյա Լոպեսը Լոս Անջելեսում ներկայացրել է իր մասնակցությամբ նոր՝ Նիկի Կարոյի «Մայրիկ» մարտաֆիլմը։ 50-ամյա Բեն Աֆլեքը ֆիլմի պրեմիերայի ժամանակ ուղեկցել է կնոջը, սակայն նրան աջակցելու փոխարեն պապարացիների աչքի առաջ վիճել է կնոջ հետ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 524 անգամ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 430 անգամ
22.10.2026
Դիտվել է 333 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster